«Կավ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 2. Տող 2.


== Հատկություններ ==
== Հատկություններ ==
Պլաստիկությունը կավի՝ շրի հետ պլաստիկ զանգված առաջացնելու հատկությունն է: Այդ զանգվածը պահպանում է ճնշման տակ իրեն հաղորդած ցանկացած ձևը, իսկ
Պլաստիկությունը կավի՝ ջրի հետ պլաստիկ զանգված առաջացնելու հատկությունն է: Այդ զանգվածը պահպանում է ճնշման տակ իրեն հաղորդած ցանկացած ձևը, իսկ
թրծումից հետո՝ ստանում քարի ամրություն: Կավի [[քիմիա]]կան գլխավոր բաղադրամասերն են՝ SiO<sub>2</sub> (30-70%), AI<sub>2</sub>O<sub>3</sub> (10-40%) և H<sub>2</sub>O (5-10%), երկրորդականները՝ TiO<sub>2</sub>, Fe<sub>2</sub>O<sub>3</sub>, FeO, MnO, MgO և այլն: Կավի բաղադրության մեջ կարևոր դեր են խաղում կավային միներալները՝ կաոլինիտը, մոնտմորիլոնիտը, հիդրոփայլարները: Խսռնուրդների մեծ պարունակության դեպքում կավը փոխակերպվում է նստվածքային այլ ապարների՝ [[ավազակավ]]երի, մերգելների: Կավը և կավային թերթաքարերը կազմում են [[երկրակեղև]]ի նստվածքային բոլոր ապարների կեսից ավելին:
թրծումից հետո՝ ստանում քարի ամրություն: Կավի [[քիմիա]]կան գլխավոր բաղադրամասերն են՝ SiO<sub>2</sub> (30-70%), AI<sub>2</sub>O<sub>3</sub> (10-40%) և H<sub>2</sub>O (5-10%), երկրորդականները՝ TiO<sub>2</sub>, Fe<sub>2</sub>O<sub>3</sub>, FeO, MnO, MgO և այլն: Կավի բաղադրության մեջ կարևոր դեր են խաղում կավային միներալները՝ կաոլինիտը, մոնտմորիլոնիտը, հիդրոփայլարները: Խսռնուրդների մեծ պարունակության դեպքում կավը փոխակերպվում է նստվածքային այլ ապարների՝ [[ավազակավ]]երի, մերգելների: Կավը և կավային թերթաքարերը կազմում են [[երկրակեղև]]ի նստվածքային բոլոր ապարների կեսից ավելին:


== Առաջացում ==
== Առաջացում ==

08:21, 24 Հուլիսի 2013-ի տարբերակ

Կավ, պլաստիկությամբ օժտված նստվածքային ապար, որի մեշ գերակշռում են 0,01 մմ-ից փոքր մասնիկները:

Հատկություններ

Պլաստիկությունը կավի՝ ջրի հետ պլաստիկ զանգված առաջացնելու հատկությունն է: Այդ զանգվածը պահպանում է ճնշման տակ իրեն հաղորդած ցանկացած ձևը, իսկ թրծումից հետո՝ ստանում քարի ամրություն: Կավի քիմիական գլխավոր բաղադրամասերն են՝ SiO2 (30-70%), AI2O3 (10-40%) և H2O (5-10%), երկրորդականները՝ TiO2, Fe2O3, FeO, MnO, MgO և այլն: Կավի բաղադրության մեջ կարևոր դեր են խաղում կավային միներալները՝ կաոլինիտը, մոնտմորիլոնիտը, հիդրոփայլարները: Խսռնուրդների մեծ պարունակության դեպքում կավը փոխակերպվում է նստվածքային այլ ապարների՝ ավազակավերի, մերգելների: Կավը և կավային թերթաքարերը կազմում են երկրակեղևի նստվածքային բոլոր ապարների կեսից ավելին:

Առաջացում

Կավն առաջանում է սիլիկատային տարբեր ապարների հողմահարումից (էլյուվիալ կավ), հողմահարման նյութերի՝ ջրավազաններում վերանստեցման ճանապարհով (լճային և ծովային կավ), ջրահոսքերի հուներում (ալյուվիալ, պրոլյուվիալ կավ) և սառցադաշտերի միջոցով (մորենային կավ): Կավն ունի գործնական խոշոր նշանակություն (օգտագործվում է թղթի, ռետինի, պլաստմասսայի, օծանելիքի արտադրության մեջ, մետալուրգիայում, արդյունաբերության այլ ճյուղերում) և արդյունահանվում է շատ մեծ քանակությամբ:

Օգտագործում

Կավից պատրաստում են կոպիտ խեցեգործական իրեր (ամանեղեն, խողովակներ, աղյուս, կղմինդր և այլն), պլաստիկ տեսակներից՝ անոթներ, արձանիկներ, քանդակների բնօրինակներ, որոնք կամ կերտվում են այլ նյութով (բրոնզ, մարմար, բազալտ, ճենապակի և այլն), կամ թրծվում:

Կավի փափկությունը քանդակագործին հնարավորություն է ընձեռում հասնելու արտահայտչականության բազմազանության: Ըստ կարևորության, կազմության և տեխնիկական պահանջների բնույթի առանձնացվում է կավի չորս խումբ՝ կոպիտ-կերամիկական, հրակայուն և դժվարահալ, կաոլիններ, մոնտմորիլոնիտային:

Տարածվածություն

Հանքավայրեր կան Ուկրաինայում, Ուրալում, Ղրիմում, Ադրբեջանում, Վրաստանում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում և այլն: Հայաստանում լայնորեն տարածված են կավի տարբեր տեսակներ:

Արտաքին հղումներ

Կաղապար:ՎՊ


Տես նաև

Կաղապար:Link FA

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։