«Ութձայն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 103 բայտ ,  8 տարի առաջ
չ
վիքիֆիկացում
չ (վիքիֆիկացում)
'''Ութձայն''', ավանդական ձայնեղանակների համակարգ միջնադարյան [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] երաժշտական արվեստում։ Կապված է Հին աշխարհի մի շարք ժողովուրդների, այդ թվում և հայերի մոտ խոր անցյալում ձևավորված տիպական ձայնեղանակների մասին ուսմունքին։ Վերջինս մ․ թ․ առաջին դարերում (մինչև IV դ․ սկիզբը) քրիստոնեական պաշտամունքային երաժշտության մեջ վերաձեավորվելվերաձևավորվել է որպես ութձայն, թեպետ իրականում միավորել է ութից շատ ավելի մեծ թվով հիմնական և օժանդակ ձայնեղանակներ։
 
Ութձայնը որպես կազմավորված համակարգ կիրառվել է IV դարից։ Այն արտացոլող և գիտությանը հայտնի հնագույն մատյանները երկուսն են․ V դ․ սկզբին ([[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] հայերեն թարգմանությունից հետո) կազմված հայոց հնագույն Սաղմոսարան֊ժամագիրքը՝ իր ութ կանոններով, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանել է մի ձայնեղանակ, և VI դ․դարի սկզբին [[Սևերոս Անտիոքացի|Սևերիոս Անտիոքացի]] պատրիարքի կազմած հոգևոր ինքնուրույն երգերի ժողովածուն՝ ութ ձայնեղանակներն ընդգրկող ներքին հատուկ բաժանումով։ Սկզբնական շրջանում ութձայնի տեսական հիմունքներն այս կամ այն չափով ընդհանուր են եղել քրիստոնյա ժողովուրդների համար (հատկապես Մերձավոր Արևելքում)։ ժամանակի ընթացքում, սակայն, նախ առանձնացել են արևմտյան և արևելյան քրիստոնյա մշակույթներին հատուկ ութձայները, հետո՝ արևելյան քրիստոնեական երաժշտարվեստի սահմաններում տարանջատվել են մի շարք ազգայն ութձայներ (XV դ․ ձևավորվել է նաև ռուսականը և այլն)։
 
Արևելյան քրիստոնեական երաժշտության պատմական զարգացման դասական շրջանում (մինչև XV դ․ կեսերը), իր մեղեդիական մեծ հնարավորություններով և ազգային վառ ինքնատիպ գծերով բյուգանդականի կողքին արժանի տեղ է գրավել հայկ․ ութձայնը։ Տակավին հեթանոսական Հայաստանում տեսական միտքը տարբերել է չորս
16 795

edits

Նավարկման ցանկ