«Սիլլի կղզիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 62. Տող 62.
Կղզին առավել հայտնի է իր տուրիստական կենտրոններով: Մինչև 16 տարեկան երեխաների համար գոյություն ունի ընդհամենը մեկ դպրոց՝ բոլոր հինգ կղզիների համար: Այն գնտվում է Սուրբ Մարիամի կղզում:
Կղզին առավել հայտնի է իր տուրիստական կենտրոններով: Մինչև 16 տարեկան երեխաների համար գոյություն ունի ընդհամենը մեկ դպրոց՝ բոլոր հինգ կղզիների համար: Այն գնտվում է Սուրբ Մարիամի կղզում:
Կղզիներում կլիման մեղմ է: Ձմեռը շատ ցուրտ չէ և եղանակը քիչ է տարբերվում Անգլիայի եղանակից: Ամառը ջերմաստիճանը շատ չի բարձրանում և Անգլիայի հետ համեմատած ավելի ցուրտ է լինում:
Կղզիներում կլիման մեղմ է: Ձմեռը շատ ցուրտ չէ և եղանակը քիչ է տարբերվում Անգլիայի եղանակից: Ամառը ջերմաստիճանը շատ չի բարձրանում և Անգլիայի հետ համեմատած ավելի ցուրտ է լինում:


[[Կատեգորիա:Կղզիներ ]]
[[Կատեգորիա:Սիլլի կղզիներ]]

18:58, 20 Հուլիսի 2013-ի տարբերակ

Սիլլի կղզիները արբանյակից

Սիլլի կղզիները (անգլերեն՝ Isles of Scilly, կելտերեն՝ Enesow Syllan) (անվանվում են նաև Սորլինգզ) Ատլանտյան Օվկիանոսում գտնվող կղզեխումբ է, որը պատկանում է Միացյալ Թագավորությանը: Այն հիմնականում կազմված է 5 կղզիներից և տարածվում է 16,33 քառակուսի կիլոմետրի վրա: Կղզեխումբը զարգացած է տուրիզմի բնագավառում, գյուղատնտեսությամբ և ձկնորսությամբ: Տրեսկո կղծու վրա գոյություն ունի տրոպիկական այգի: 2006 թվի տվյալներով կղզում ապրում է 2100 բնակիչ:


Պատմությունը

Անտիկ ժամանակաշրջաններ

Կղզիախումբը և Անգլիայի հարավ-արևմտյան մասը

Կղզիախմբում բնակության հետքեր գրանցվել են դեռ քարե դարից: Գտնել են Քրիստոսի ծննդից երկու հազարամյակ առաջ կառուցված դամբարաններ: Կղզիախումբը կարող է լինել հին հույների կողմից նշված "Անագի կղզին", որը այցելել են նաև պյունիկները, չնայած այն փաստին, որ կղզում անագի մեծ քանակ գոյություն չունի: Վարկած կա, որ ավելի վաղ ժամանակաշրջաններում կղզիախումբը միասնություն է եղել, իսկ ժամանակի ընթացքում այն բաժանվել է չորս մեծ մասերի: Կղզում գտնվել է շատ վաղ ժամանականերում կառուցված ագարակ: Այժմ ագարակը գտնվում է առանձնացած մի կղզյակի վրա և չի կարող ծառայել իր նպատակներին չափազանց փոքր չափսերի պատճառով:

Միջնադար

Օլաֆ Առաջին թագավորը


955 թվականին Նորվեգիայի թագավոր Օլաֆ Առաջինը սկսում է պատերազմներ տարբեր Եվրոպական երկրների հետ տանելով բազում հաղթանակներ: Հնարավոր է նաև, որ նա անդրադարձել է Սիլլի կղզիներին: Լեգենդը պատմում է Օլաֆ թագավորը կղզում հանդիպում է քրիստոնյա մի հոգեվորականի, որը նրան հայտնում է, որ թագավորին սպասում է երկար և պատվավոր կառավարություն, սակայն նրան մահացու վտանգ է սպառնում: Մեկ շաբաթ անց թագավորը իր նավը վերադառնալու ճանապարհին ենթարկվում է հարձակման: Առողջությունը վերականգնելուց հետո թագավորը կնքվում է և բազմաթիվ հեթանոսների հավատափոխ է անում քրիստոնեության: Այսպիսով Նորվեգիան դառնում է քրիստոնյա երկիր:

Կղզին ենթարկվել է նաև վիկինգների հարձակումներին: Տասնմեկերորդ դարում անգլիական շատ տարածքներ պատերազմներից հետո հանձնվեցին նորմանդներին: Դրանց մեջ մտնում էին նաև Սիլլի կղզիները: Այս դեպքից հետո կղզում կյանքը մտավ հսկողության տակ:

Տրեսկո կղզին

Տասնյոթերորդ դարում Սիլլի կղզիներում սկսում է Անգլիական Երկրորդ Քաղաքացիական պատերազմը, որը պատճառ է հանդիսանում բազում խնդիրների հոլանդացի ծովագնացների հետ: 1651 թվականին հոլանդացի ծովակալ Մաարթեն Հարփերթզոն Թրոմփը նամակով պահանջում է անգլիացիներից իրենց ետ վերադարձնել այն ամենը ինչ նրանք վերձրել էին հոլանդացիներից պատերազմի պատճառով: Ստանալով բացասական պատասխան նա պատերազմ է հայտարարում սորլինգներին՝ կղզու բնակիչներին: Պատերազմը այդպես էլ տեղի չի ունենում: 1985 թվականին գտնվում է այն փաստաթուղթը, որում հայտարարված էր պատերազմը: Այս մասին հայտնում են Լոնդոնի հոլանդական դեսպանատանը և որպեսզի երկու ազգերի մեջ չմնա դարեր առաջ եղած անհամաձանությունը, 1986 թվականին ստորագրվում է հաշտության պայմանագիր:

1651 թվականի հունիսին ծովակալ Ռոբերտ Բլեյքը կլորագլուխներից (պառլամենտականներ) ետ է վերցնում Սիլլի կղզիները:

1707 թվականի հոկտեմբերի 22-ին կղզում տեղի է ունենում Սիլլի կղզիների ծովային աղետը, որտեղ վատ եղանակի պատճառով իրար են բախվում 4 տարբեր նավեր: Զոհվում է 1450 մարդ:

Կղզին այցելել են բազում ծովահեններ:

Կառուցվածքը

Սիլլի կղզիների դիրքը Անգլիայի և Իռլանդիայի նկատմամբ:Կարմիր շրջանակի մեջ Սիլլի կղզիներն են

Կղզիախումբը հիմնականում կազմված է 5 կղզիներից և բազում փոքր կղզիներից կամ պարզապես մեծ ջրային քարերից: Այս ամենը հիմնականում կազմված է գրանիտից:

Հինգ հիմնական կղզիներն են՝

Բացի այս հինգ կղզիներից ավելի փոքր և բնակություն չունեցող կղզիներն են՝

Գոյություն ունեն նաև 45 մեծ քարաբեկորներ, որոնք անվանվում են կղզյակներ:

Այլ տեղեկություններ

Բոլոր կղզիների համար ընդհանուր դրոշը

Կղզին առավել հայտնի է իր տուրիստական կենտրոններով: Մինչև 16 տարեկան երեխաների համար գոյություն ունի ընդհամենը մեկ դպրոց՝ բոլոր հինգ կղզիների համար: Այն գնտվում է Սուրբ Մարիամի կղզում: Կղզիներում կլիման մեղմ է: Ձմեռը շատ ցուրտ չէ և եղանակը քիչ է տարբերվում Անգլիայի եղանակից: Ամառը ջերմաստիճանը շատ չի բարձրանում և Անգլիայի հետ համեմատած ավելի ցուրտ է լինում: