«Կրետե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2. Տող 2.
|Անվանում = {{lang-gr|Κρήτη}}
Կրետե
|Անվանում = {{lang-gr|Κρήτη}}
Կրետե
|Տեղագրություն = [[Միջերկրական ծով]]
|Տեղագրություն = [[Միջերկրական ծով]]
|պատկեր= Crete, Greece.JPG
|պատկեր= CreteGreece.JPG
|lat_dir =N |lat_deg =35 |lat_min =21 |lat_sec =
|lat_dir =N |lat_deg =35 |lat_min =21 |lat_sec =
|lon_dir = E|lon_deg =24 |lon_min =91 |lon_sec =
|lon_dir = E|lon_deg =24 |lon_min =91 |lon_sec =
Տող 22. Տող 22.

[[Պատկեր:GreeceCrete.png|thumb|right]]
[[Պատկեր:GreeceCrete.png|thumb|right]]
Կղզու մակերեսը կազմում է 8261 կմ2 (Գավդոս եւ Դիա կղզիների հետ միասին` 8336կմ2):

Կղզու մակերեսը կազմում է 8261 կմ2 (Գավդոս եւ Դիա կղզիների հետ միասին` 8336 կմ2):

Բնակչությունը կազմում է 623 հազար մարդ:

Բնակչությունը կազմում է 623 հազար մարդ:

17:31, 20 Հուլիսի 2013-ի տարբերակ

Կրետե
Պատկեր:CreteGreece.JPG
Տեսակկղզի և տուրիստական վայր
Երկիր Հունաստան[1]
Վարչատարածքային միավորԿրետեի շրջան
ՎայրԵգեյան ծով
ՏեղադրությունՄիջերկրական ծով
Երկարություն254 կմ
Լայնություն60 կմ
Մակերես8335,88 կմ²
Ամենաբարձր կետըԻդա
Բնակչություն623 065 մարդ (2011)[2]
Քարտեզ
Քարտեզ

Կրետե (հուն․՝ Κρήτη Կրիտի), Հունաստանի ամենախոշոր եւ Միջերկրական ծովի մեծությամբ հինգերորդ կղզին: Հեռավորությունը Եվրոպայից 110 կմ է, Ասիայից` 175 կմ և Աֆրիկայից 300 կմ: Կենտրոնն է Իրակլիոն քաղաքը: Կրետեյի Մինոսյան քաղաքակրթությունը, որ գոյատևել է մ.թ.ա. 2600-ից առ մ.թ.ա. 1400 թ-ը, համարվում Եվրոպայի ամենահին քաղաքակրթություններից մեկը:
Ներկայումս Կրետեն Հունական հանրապետության տասներեք մարզերից մեկն է եւ համարվում է երկրի տնտեսական եւ մշակութային կենտրոններից մեկը:

Աշխարհագրական բնութագիրը

Կղզու մակերեսը կազմում է 8261 կմ2 (Գավդոս եւ Դիա կղզիների հետ միասին` 8336 կմ2):
Բնակչությունը կազմում է 623 հազար մարդ:

Կրետեն առասպելաբանության մեջ

Կրետեն ունի հարուստ դիցաբանություն, որը մեծապես կապված է հին հունական աստվածների եւ մասամբ նաեւ` մինոսյան քաղաքակրթության հետ:

• Իդա լեռան Իդայոն քարանձավում է ծնվել Զեւս աստվածը, ում մայրը` Հռեան փախել էր իր ամուսին Քրոնոսից:
• Պաքսիմադիա կղզիները Արտեմիս ստվածուհու եւ Ապոլոն աստծո ծննդավայրն են: Փաիստոսում տարածված էր նրանց մոր` Լետոն աստվածուհու պաշտամունքը:
• Աթենաս աստվածուհին լողացել է Վուլիսմենի լճում:
• Զեւս աստվածը Կրետեում շանթահարեց կղզին ահաբեկող հսկա մողեսին: Մողեսը վայրկենապես քարացավ եւ դարձավ Դիա անունով կղզին: Կղզին երեւում է Կնոսոսից եւ ունի հսկայական մողեսի ձեւ:
• Լեֆկաի կղզյակները սիրենների եւ մուսաների մրցույթի հետեւանք են: Մուսաներն այնքան էին վշտացել պարտության համար, որ պոկոտեցին իրենց մրցակիցների թեւերի փետուրները: Սիրենները սպիտակեցին եւ թափվեցին ծովի մեջ Ապտերայի («անփետուր») մոտ եւ Լեֆկաի ծովախորշում ձեւավորեցին կղզիներ:
• Հերակլեսն իր հրաշագործություններից մեկի ժամանակ Կրետեի ցուլին տարավ Պելոպոնես:
• Եւրոպայի ու Զեւսի ամուսնությունից ծնվեցին երեք որդի` Մինոսյան քաղաքակրթության հիմնադիրներ Հռադամանթիսը եւ Մինոսը եւ Լիկիայում իր պետությունը հիմնած Սարպեդոնը:
• Մահից հետո Մինոս թագավորը դարձավ Հադեսի մեռյալների դատավոր:
• Կնոսոսի պալատի լաբիւրինթոսի հետ է կապված Թեսեւսի եւ Մինոտավրոսի առասպելը, որում Թեսեւսը տապալում է Մինոտավրոսին:
• Մինոս արքայի մոտ գերի ընկած Իկարուսն ու Դեդալոսը նրանից ազատվելու համար պատրաստեցին թեւեր, ամրացրեցին իրենց վրա եւ թռան երկինք:

Կրետեում ծնված նշանավոր մարդիկ

Էլ Գրեկո

Կաղապար:Link FA

1. archINFORM (գերմ.) — 1994.
2. Απογραφή Πληθυσμού - Κατοικιών 2011 (հուն.)Ελληνική Στατιστική Αρχή, 2011.