«Արամ Ինճիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: ) - → ), using AWB (7852)
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Արամ Ինճիկյան''' ([[1910]], [[դեկտեմբերի 29]] - [[1975]], [[մարտի 22]]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ ([[1970]]), ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր ([[1980]], ետմահու, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1937]]-ից:

Ծնվել է [[Ախալցխա]] քաղաքում: [[1929]] - [[1932]]-ին ուսուցչություն է արել Գորիսի և Ալավերդու շրաններոմ, միաժամանակ հեռակա սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում: 1932-ին ընդունվել է [[Երևանի պետական համալսարան]]ի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս և համալսարանն ավարտել [[1933]]-ին: 1933-[[1934]]-ին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուիղատնտեսական տեխնիկումում, միաժամանակ աշխատել «Դեպի սոցիալիզմ» թերթի խմբագրությունում: 1934-1937-ին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1937-[[1938]]-ին որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում: 1938-[[1940]]-ին ծառայել է սովետական բանակում, մասնակցել [[1939]]-1940-ի սպիատակ ֆինների դեմ մղած կռիվներին:
Ծնվել է [[Ախալցխա]] քաղաքում: [[1929]] - [[1932]]-ին ուսուցչություն է արել Գորիսի և Ալավերդու շրջաններոմ, միաժամանակ հեռակա սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում: 1932-ին ընդունվել է [[Երևանի պետական համալսարան]]ի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս և համալսարանն ավարտել [[1933]]-ին: 1933-[[1934]]-ին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուիղատնտեսական տեխնիկումում, միաժամանակ աշխատել «Դեպի սոցիալիզմ» թերթի խմբագրությունում: 1934-1937-ին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1937-[[1938]]-ին որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում: 1938-[[1940]]-ին ծառայել է սովետական բանակում, մասնակցել [[1939]]-1940-ի սպիատակ ֆինների դեմ մղած կռիվներին:

[[1941]]-[[1942]]-ին որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում: 1942-ին զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: [[1946]]-ին «[[Արա Գեղեցիկ]]ի առասպելը և նրա գրական մշակումները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Նույն թվականից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, [[1958]]-[[1975]]-ին [[տեքստաբանություն|տեքստաբանության]] բաժնի վարիչ: [[1970]]-ին «[[Հովհաննես Թումանյան|Թումանյան.]] կյանքը և ստեղծագործության պատմությունը. [[1869]]-[[1899]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

14:44, 18 Հուլիսի 2013-ի տարբերակ

Արամ Ինճիկյան (1910, դեկտեմբերի 29 - 1975, մարտի 22), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, ետմահու, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից:

Ծնվել է Ախալցխա քաղաքում: 1929 - 1932-ին ուսուցչություն է արել Գորիսի և Ալավերդու շրջաններոմ, միաժամանակ հեռակա սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում: 1932-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս և համալսարանն ավարտել 1933-ին: 1933-1934-ին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուիղատնտեսական տեխնիկումում, միաժամանակ աշխատել «Դեպի սոցիալիզմ» թերթի խմբագրությունում: 1934-1937-ին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1937-1938-ին որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում: 1938-1940-ին ծառայել է սովետական բանակում, մասնակցել 1939-1940-ի սպիատակ ֆինների դեմ մղած կռիվներին:

1941-1942-ին որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում: 1942-ին զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1946-ին «Արա Գեղեցիկի առասպելը և նրա գրական մշակումները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Նույն թվականից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1958-1975-ին տեքստաբանության բաժնի վարիչ: 1970-ին «Թումանյան. կյանքը և ստեղծագործության պատմությունը. 1869-1899» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ավետիք Իսահակյան» (Երևան, 1956) գործը:

Մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Պերճ Պռոշյանի, Միքայել Նալբանդյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի երկերի գիտական հրատարակություններին` կազմելով առանձին հատորների տեքստեր և ծանոթագրություններ: Աշխարհաբարի է վերածել Ռափայել Պատկանյանի Նոր Նախիջևանյան պատմվածքների շարքը: 1975-ին արժանացել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության վաստակագրին: Մահացել է 1975-ի մարտի 22-ին:[1]

Ա. Ինճիկյանի երկերի մատենագրություն

  • Ծատուրյանի կյանքը, Երևան, 1940, 115 էջ:
  • Ավետիք Իսահակյան, Երևան, 1940, 65 էջ:
  • Միքայել Նալբանդյան, Երևան, 1954, 175 էջ:
  • Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 400 էջ:
  • Ավետիք Իսահակյան, Երևան, 1955, 220 էջ:
  • Մտերիմներ և մտորումներ (էջեր հայ գրականության պատմությունից), Երևան, 1967, 341 էջ:
  • Հովհաննես Թումանյան (կյանքի և ստեղծագործության պատմությունը. 1869-1899), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1969, 596 էջ:
  • Ավետիք Իսահակյան, Երևան, «Սովետական գրող», 1977, 257 էջ:
  • Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատարակություն, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 400 էջ:

Ա. Ինճիկյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

  • Անտոն Չեխով, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ճայը» պիեսը թարգմանել է Ա.Ինճիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ:

Այցելեք նաև

Աղբյուրներ

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 162-163.

Գրականություն

Արտաքին հղումներ