«Ապեյրոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5. Տող 5.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Անտիկ դարաշրջանի փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Անտիկ փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայական եզրեր]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայական եզրեր]]

10:27, 5 Հուլիսի 2013-ի տարբերակ

Ապեյրոն, (հունարեն՝ ձյէտփօV, անվերջ), հասկացություն Անաքսիմանդրոսի փիլիսոփայության մեջ, որ նշանակում Է հավերժ շարժման մեջ գտնվող անսահման, անվերջ, անորոշ, որակազուրկ սկզբնանյութ։

Ըստ Անաքսիմանդրոսի ամեն ինչ սկիզբն ապեյրոնն է: Այս բառը թարգմանվում է երեք տարբեր իմաստներով` սկզբնապատճառ, անորոշ, անսահման, որոնք հանդես են գալիս միասին: Ապեյրոնը գիտական վերացարկում է. մտային, հորինված, արհեստական էություն, որն իր բնույթով զգայական չէ: Անաքսիմանդրոսն զգում էր, որ նյութական երևույթից այն կողմ պետք է լինի մի ուրիշ էություն, որն էլ հենց պետք է լինի այդ նյութականի պատճառը: Ըստ նրա` ապեյրոնը ծերանալ չունի, այն անմահ է ու անոչնչանալի, ապեյրոնն ինքն է ստեղծում ամեն ինչ: Ապեյրոնից են առաջանում նախ հակադրությունները` տաքն ու սառը, չորն ու թացը, ծանր ու թեթևը և այլն, որոնցից հավերժական շարժման ու անհրաժեշտության միջոցով առաջանում է զգայական աշխարհի բոլոր ձևերը. Աշխարհն առաջանում է ապեյրոնից և պարբերաբար ապեյրոնի է վերածվում. այսինքն` աշխարհը պարբերաբար կործանվում է և նորից առաջանում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։