«Դեյվիդ Գիլմոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 32. Տող 32.
{{DEFAULTSORT:Գլիմոր, Դեյվիդ}}
{{DEFAULTSORT:Գլիմոր, Դեյվիդ}}
[[Կատեգորիա:Փինք Ֆլոյդ]]
[[Կատեգորիա:Փինք Ֆլոյդ]]
[[Կատեգորիա:Ռոք երաժիշտներ]]
[[Կատեգորիա:Մեծ Բրիտանիայի ռոք երաժիշտներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի կիթառահարներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի կիթառահարներ]]

15:03, 3 Հուլիսի 2013-ի տարբերակ

Դեյվիդ Ջոն Գիլմոր(անգլ. David Jon Gilmour) ծնվել է 1946 թվականին մարտի 6-ին , Քեմբրիջում, Մեծ Բրիտանիա: Բրիտանացի կիթառահար, վոկալիստ Փինք Ֆլոյդ ռոք խմբի անդամ: Բացի խմբի հետ աշխատելուց նա հանդես է եկել որպես այլ արտիստների պրոդյուսեր: Իր կարիերայի ընթացքում նա շատ է մասնակցել բարեգործական համերգների: 2003 թվականին նա զբաղեցրել է 82-րդ տեղը բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառիստների ցուցակում ըստ Ռոլլինգ Սթոունզ թերթի: Մայրը`Սիլվիան, ուսուցչուհի էր, իսկ հայրը` Դուգլաս Գիլմորը կենդանաբանության ավագ դասավանդող էր: Դեյվիդ Գիլմորը սովորում էր Փերս-սքուլում, որը գտնվում է Քեմբրիջում: Նա հենց այնտեղ է ծանոթացել իր խմբի անդամներից` Սիդ Բարեթի և Ռոջեր Ութերսի հետ: Սակայն այդ ժամանակ նրանք տարբեր խմբերում էին նվագում: 1962 թվականին Գիլմորը նվագում էր Joker's Wild խմբում: 1966 թվականին նա լքեց այդ խումբը և իր ընկերների հետ միասին գնաց Իսպանիա և Ֆրանսիա փողոցներում համերգներ տալու համար: Այդ համերգները երաժիշտներին հաջողություններ չէին բերում, ուստի նրանք մի կերպ էին ծայրը ծայրին հասցնում: Նրանք 1967 թվականին հետ վերադարձան Անգլիա բեռնատարով, որը վառելանյութ էր տաղափոխում, որը նրանք գողացել էին Ֆրանսիայում: 1967 թվականի դեկտեմբերին Գիլմորին դիմեց Նիք Մեյսոնը, առաջարկելով միանալ Փինք Ֆլոյդ խմբին: Գիլմորը իր համաձայնությունը հայտնեց 1968 թվականի հունվարին: Եվ այդպես նա միացավ խմբին ինչից հետո խմբի անդամների թիվը հասավ 5-ի:Սկզբնական շրջանում նա կատարում էր Սիդ Բարեթի գրած ստեղծագործությունների կիթառային հատվածները, քանի որ Սիդը ի վիճակի չէր դրանք նվագել: Իսկ երբ Սիդ Բարեթը լքեց խումբը, նրա տեղը խմբում զբաղեցրեց հենց Գիլմորը: The Dark Side Of The Moon և Wish You Were Here ձայնասկավառակներից հետո խմբի առաջնորդը դարձավ բասիստ Ռոջեր Ուոթերսը, որն էլ գրում էր Animals և The Wall ալբոմների ստեղծագործությունների մեծ մասը:The Wall ձայնասկավառակի ձայնագրման ժամանակ դաշնակահար Ռիք Ռայթին հեռացրեցին խմբից, իսկ Գիլմորի և Ուոթերսի հարաբերություները գնալով ավելի էին սրվում:Animals դիսկի ձայնագրումից հետո Գիլմորը որոշեց որ իր երաժշտական պոտենցիալը ամբողջությամբ չի օգտագործվում և որոշեց ձայնագրել իր անհատական David Gilmour ալբոմը: The Final Cut ձայնասկավառակի ձայնագրումից հետո`1985 թվականին Ռոջեր Ուոթերսը հայտարարեց որ խումբը այլևս այն չի, ինչ նախկինում էր: Իսկ ի պատասխան այս հայտարարությանը Գիլմորը և Մեյսոնը 1986 թվականին հայտարարեցին որ Ութերսը լքում է խումբը, իսկ իրենք կշարունակեն խմբի գործունեությունը: Գիլմորը դարձավ խմբի առաջնորդը և 1987 թվականին խումբը թողարկեց իր նոր A Momentary Lapse Of Reason ձայնասկավառակը:Այդ ձայնասկավառակի թողարկումից հետո պաշտոնապես խումբ վերադարձավ դաշնակահար Ռիք Ռայթը, որը մասնակցեց խմբի նոր ալբոմի 1994 թվականին ձայնագրված Division Bell ձայնագրմանը: 1986 թվականին Գիլմորը գնեց տուն ջրի վրա Astoria, որը գտնվում էր Թեմզա գետի վրա` Հեմփթոն-Քորթի հարևանությամբ: Այն դարձավ ձայնագրման ստուդիա: Վերջին 2 ձայնասկավառակների երգերի մեծ մասը ձայնագրվել է հենց այդտեղ: Ինչպես նաև իր անհատական On An Island ձայնասկավառակը: 2005 թվականի հուլիսի 2-ին Գիլմորը մասնակցեց բարեգործական Live 8 համերգին Փինք Ֆլոյդի ամբողջ կազմի հետ(Նիք Մեյսոն, Ռիք Ռայթ, Ռոջեր Ուոթերս):

Ալբոմներ Փինք Ֆլոյդի հետ

  • A Saucerful Of Secrets
  • More
  • Ummagumma
  • Atom Heart Mother
  • Meddle
  • Obscured By Clouds
  • The Dark Side Of The Moon
  • Wish You Were Here
  • Animals
  • The Wall
  • The Final Cut
  • A Momentary Lapse Of Reason
  • Delicate Sound Of Thunder
  • The Division Bell
  • P.U.L.S.E.

Անհատական Ալբոմներ

  • David Gilmour
  • About Face
  • On an Island
  • Live In Gdansk


Նա նաև համագործակցել է Իան Գիլանի հետ 1988-ի երկրաշարժից տուժածներին օգնելու համար ձայնագրված Smoke On The Water-ի ձայնագրմանը, որպես կիթառահար: