«Ցունամի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 21. Տող 21.
Այս ցունամիին ասում են նաեւ Նվերների օրվա<ref>«Նվերների օրը» կաթոլիկների [[Սուրբ Ծնունդ]]ին հաջորդող օրն է:</ref> ցունամի:
Այս ցունամիին ասում են նաեւ Նվերների օրվա<ref>«Նվերների օրը» կաթոլիկների [[Սուրբ Ծնունդ]]ին հաջորդող օրն է:</ref> ցունամի:
* 2011թ. մարտի 11 [[Ճապոնիա]]
* 2011թ. մարտի 11 [[Ճապոնիա]]
[[Տոկիո]]յից 373 կմ դեպի հյուսիս-արեւելք գտնվող [[էպիկենտրոն]]ով 9.0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից առաջացավ ավելի քան 40մ բարձրության ալիքներով ցունամի: Երկրաշարժի [[հիպոկենտրոն]]ը գտնվում էր 32 կմ խորության վրա: Երկրաշարժն ու նրան հետեւած ցունամին դարձան [[Ֆուկուշիմա]]յի [[ատոմակայան]]ի վթարի պատճառ: Երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը պաշտոնապես կազմում է 15 524 մարդ, 7 130 մարդ համարվում է անհետ կորած:
[[Տոկիո]]յից 373 կմ դեպի հյուսիս-արեւելք գտնվող [[էպիկենտրոն]]ով 9.0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից առաջացավ ավելի քան 40մ բարձրության ալիքներով ցունամի: Երկրաշարժի [[հիպոկենտրոն]]ը գտնվում էր 32 կմ խորության վրա: Երկրաշարժն ու նրան հետեւած ցունամին դարձան [[Ֆուկուշիմա]]յի [[ատոմակայան]]ի վթարի պատճառ: Երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը պաշտոնապես կազմում է 15 524 մարդ, 7 130 մարդ համարվում է անհետ կորած:<br />
Երկրաշարժի, ցունամիի եւ ատոմակայանի վթարի հետեւանքով երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվեց $198÷309 մլրդ:<br />
Ճապոնիայի վարչապետ [[Նաոտո Կան]]ն այդ առիթով հայտարարեց, որ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո սա ամենադժվար հաղթահարելի ճգնաժամն էր Ճապոնիայի համար:

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

19:01, 24 Հունիսի 2013-ի տարբերակ

Թայլանդի ափերին հարվածող ցունամի,
2004թ. դեկտեմբերի 26։

Ցունամի՝ (Ճապոներեն`津波 նշանակում է` ծովախորշի ալիք) հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Ցունամիները կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր (ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է)։

Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։

Ցունամիի ալիքների բարձրությունն իրենց ճանապարհին ցամաքի հանդիպելիս կտրուկ աճում է։
2009 թվականի Սեպտեմբերի Սամոայի ցունամին
Ցունամիի տարածումը Հնդկական օվկիանոսով

Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ, իսկ երբեմն է՛լ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։

Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ` մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազ կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։

Վերջին տարիների ավերիչ ցունամիները

  • 2004թ. դեկտեմբերի 26 Հարավ-արեւելյան Ասիա

Գիշերվա ժամը 00:58-ին[1] տեղի ունեցավ 9.3 մագնիտուդի հզոր երկրաշարժ, որն առաջացրեց հայտնի ցունամիներից ամենամահաբերը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու արեւմուտքում: Զոհեր եղան ասիական մի քանի երկրներում. Ինդոնեզիայում` 180 հազար մարդ, Շրի-Լանկայում` 31÷39 հազար մարդ, Հնդկաստանում` 12 հազար մարդ, Թայլանդում` ավելի քան 5 հազար մարդ: Ցունամիի ալիքները հասան մինչեւ Աֆրիկա` զոհեր եղան Սոմալիում եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում: Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց 235 հազար մարդ:
Այս ցունամիին ասում են նաեւ Նվերների օրվա[2] ցունամի:

Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արեւելք գտնվող էպիկենտրոնով 9.0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից առաջացավ ավելի քան 40մ բարձրության ալիքներով ցունամի: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում էր 32 կմ խորության վրա: Երկրաշարժն ու նրան հետեւած ցունամին դարձան Ֆուկուշիմայի ատոմակայանի վթարի պատճառ: Երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը պաշտոնապես կազմում է 15 524 մարդ, 7 130 մարդ համարվում է անհետ կորած:
Երկրաշարժի, ցունամիի եւ ատոմակայանի վթարի հետեւանքով երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվեց $198÷309 մլրդ:
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այդ առիթով հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենադժվար հաղթահարելի ճգնաժամն էր Ճապոնիայի համար:

Ծանոթագրություններ

  1. UTC-ով
  2. «Նվերների օրը» կաթոլիկների Սուրբ Ծնունդին հաջորդող օրն է:

Աղբյուր

  • Ն․ Ա․ Մաքսիմով «Ֆիզիկական աշխարհագրություն», 1990 թ․, «Լույս» հրատարակչություն


Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA