«Ցունամի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12. Տող 12.
Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ` մեկ ժամում 800 կմ։ [[Չիլի]]ի [[Վալդիվյան երկրաշարժ]]ի (եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները [[Հարավային Ամերիկա]]յի ափերից ամբողջ [[Խաղաղ օվկիանոս]]ի վրայով կտրեցին-անցան 15 հազ կմ ճանապարհ և փլվեցին [[Հավայան կղզիներ]]ի, [[Նոր Զելանդիա]]յի, [[Ավստրալիա]]յի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան [[Կուրիլյան կղզիներ]]։

[[Պատկեր:Samoa tsunami animation 20090929 samoa a.ogv|thumb|right|2009 թվականի Սեպտեմբերի [[Սամոա]]յի ցունամին]]
[[Պատկեր:Samoa tsunami animation 20090929 samoa a.ogv|thumb|300px|right|2009 թվականի Սեպտեմբերի [[Սամոա]]յի ցունամին]]

[[Պատկեր:2004 Indonesia Tsunami Complete.gif|frame|right|Ցունամիի տարածումը [[Հնդկական օվկիանոս]]ով]]
[[Պատկեր:2004 Indonesia Tsunami Complete.gif|frame|right|Ցունամիի տարածումը [[Հնդկական օվկիանոս]]ով]]

04:49, 24 Հունիսի 2013-ի տարբերակ

Թայլանդի ափերին հարվածող ցունամի,
2004թ. դեկտեմբերի 26։

Ցունամի՝ (Ճապոներեն`津波 նշանակում է` ծովախորշի ալիք) հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Ցունամիները կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր (ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է)։

Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։

Ցունամիի ալիքների բարձրությունն իրենց ճանապարհին ցամաքի հանդիպելիս կտրուկ աճում է։

Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ, իսկ երբեմն է՛լ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։

Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ` մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազ կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։

2009 թվականի Սեպտեմբերի Սամոայի ցունամին
Ցունամիի տարածումը Հնդկական օվկիանոսով

Աղբյուր

  • Ն․ Ա․ Մաքսիմով «Ֆիզիկական աշխարհագրություն», 1990 թ․, «Լույս» հրատարակչություն

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA