«Ֆրեյդուն Աղալյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:q5501348 (translate me)
Տող 25. Տող 25.
[[Կատեգորիա:Շուշի քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Շուշի քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 20 ծնունդներ]]

15:27, 18 Հունիսի 2013-ի տարբերակ

Ֆրեյդուն Աղալյան
Ֆրեյդուն Հակոբի Աղալյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1876
ԾննդավայրՇուշի
Մահացել էփետրվարի 1, 1944
Մահվան վայրԵրևան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան[1]
ԵրկերՀիդրոէլեկտրակայանի շենք. Քանաքեռի Հ. Տեր-Աստվածատրյանի անվան Հէկ-ը[1]
Մասնագիտությունճարտարապետ և դասախոս
ԱշխատավայրԱդրբեջանի տեխնիկական համալսարան[1], Երևանի պետական համալսարան[1] և ՀԱՊՀ[1]
ԵրեխաներԱրմեն Աղալյան
 Freidun Aghalyan Վիքիպահեստում

Ֆրեյդուն Հակոբի Աղալյան (1876, նոյեմբերի 20, Շուշի - 1944, փետրվարի 1, Երևան), հայ ճարտարապետ, ճարտարապետ Արմեն Աղալյանի հայրը։

Ծնվել է Շուշիում։ Ավարտել է Շուշիի Ռեալական ուսումնարանը և քաղաքացիական ինժեներների Կայսերական ինստիտուտի ճարտարապետական բաժանմունքը Սանկտ-Պետերբուրգում[2] (1903)։ 1903-21-ին աշխատել է Բաքվում և այլ քաղաքներում, 1921-ից` Երևանում։ 1930-37-ին Քանաքեռշինի ճարտարապետական բաժնի վարիչ։

Նրա նախագծերով Բաքվում կառուցվել են բնակելի թաղամաս, երկաթուղային ուղեկամուրջներ, գանձատունն ու հարկային պալատը, Բանվորական տունը, Գրոզնիում` բնակելի տներ, երկաթբետոնե կամուրջ Սունժա գետի վրա, Արմավիրում` հայկական եկեղեցի, Կիսլովոդսկում` ամառանոցներ, Ղզլարում` հիվանդանոց և ամբուլատորիա, Երևանում` Քանաքեռի ՋԷԿ-ի վարչական և բնակելի շենքեր, Հայջրտնտեսության նախարարության բնակելի շենքը, Քեթրանի (այժմ` գյուղ Գետամեջ` ՀՀ Կոտայքի մարզում) ջրանցույցը։ Դասավանդել է Բաքվի (1917-21) և Երևանի (1922-37) ուսումնական հաստատություններում։[3]

Աղբյուրներ