«Բուսաբանություն»–ի խմբագրումների տարբերություն
Տող 11. | Տող 11. | ||
Բուսաբանական հիմնական սկզբունքը դա [[բույսերի սիստեմատիկա]]ն է, որով բուսական աշխարհի բազմաթիվ [[տեսակ]]ները միմյանց հետ համեմատելով բաժանում են ըստ [[տաքսոն]]ների (դասակարգում), առաջ է քաշվում նրանց [[անվանակարգում]]ը ([[նոմենկլատուրա]]), պարզվում է նրանց ազգակցական կապերը և փոխհարաբերությունները ([[ֆիլոգենետիկա]]):

Բուսաբանական հիմնական սկզբունքը դա [[բույսերի սիստեմատիկա]]ն է, որով բուսական աշխարհի բազմաթիվ [[տեսակ]]ները միմյանց հետ համեմատելով բաժանում են ըստ [[տաքսոն]]ների (դասակարգում), առաջ է քաշվում նրանց [[անվանակարգում]]ը ([[նոմենկլատուրա]]), պարզվում է նրանց ազգակցական կապերը և փոխհարաբերությունները ([[ֆիլոգենետիկա]]):

Որոշակի տարածքի ուսումնասիրված բուսատեսակների ամբողջությունը անվանվում է [[ֆլորա]], իսկ դրանով զբաղվող գիտությունը` [[ֆլորիստիկա]]: Առանձին տեսակների, ցեղերի և ընտանիքների [[արեալ]]ները որոշող գիտությունը` [[ֆիտոխորոլոգիա]]: [[Ծառ]]երը և [[թփեր]]ը ուսումնասիրող գիտությունը անվանվում է [[ծառագիտություն]] ([[դենդրոլոգիա]]):

Որոշակի տարածքի ուսումնասիրված բուսատեսակների ամբողջությունը անվանվում է [[ֆլորա]], իսկ դրանով զբաղվող գիտությունը` [[ֆլորիստիկա]]: Առանձին տեսակների, ցեղերի և ընտանիքների [[արեալ]]ները որոշող գիտությունը` [[ֆիտոխորոլոգիա]]: [[Ծառ]]երը և [[թփեր]]ը ուսումնասիրող գիտությունը անվանվում է [[ծառագիտություն]] ([[դենդրոլոգիա]]):

Սիստեմատիկայի հետ սերտորեն կապված է նաև [[բույսերի մորֆոլոգիա]]ն, որը ուսումնասիրում է բույսերի [[ձևաբանություն]]ը, նրանց անհատական ([[օնտոգենեզ]]) և պատմական զարգացումը ([[ֆիլոգենեզ]]): Նեղ իմաստով` մորֆոլոգիան ուսումնասիում է բույսերի արտաքին ձևը և նրա մասերը, իսկ լայն իմաստով այն ընգրկում է [[բույսերի անատոմիա]]ն, որն ուսումնասիրում է բույսերի ներքին կազմությունը, [[սաղմնաբանություն]]ը ([[էմբրիոլոգիան]]) և [[բջջաբանություն]]ը ([[ցիտոլոգիա]]ն), որը ուսումնասիրում է [[բուսական բջիջ]]ը: Մորֆոլոգիայում ևս առանձնացվում են մի շարք բաժիններ, ինչպիսին են օրինակ` [[օրգանոգաֆիա]]` բույսերի օրգանների նկարագրություն, [[ |
Սիստեմատիկայի հետ սերտորեն կապված է նաև [[բույսերի մորֆոլոգիա]]ն, որը ուսումնասիրում է բույսերի [[ձևաբանություն]]ը, նրանց անհատական ([[օնտոգենեզ]]) և պատմական զարգացումը ([[ֆիլոգենեզ]]): Նեղ իմաստով` մորֆոլոգիան ուսումնասիում է բույսերի արտաքին ձևը և նրա մասերը, իսկ լայն իմաստով այն ընգրկում է [[բույսերի անատոմիա]]ն, որն ուսումնասիրում է բույսերի ներքին կազմությունը, [[սաղմնաբանություն]]ը ([[էմբրիոլոգիան]]) և [[բջջաբանություն]]ը ([[ցիտոլոգիա]]ն), որը ուսումնասիրում է [[բուսական բջիջ]]ը: Մորֆոլոգիայում ևս առանձնացվում են մի շարք բաժիններ, ինչպիսին են օրինակ` [[օրգանոգաֆիա]]` բույսերի օրգանների նկարագրություն, [[պալինոլոգիա]]` բույսերի [[փոշեհատիկ]]ների և [[սպոր]]ների ուսումնասիրություն, [[կարպոլոգիա]]` [[պտուղ]]ների տեսակների նկարագրում և դասակարգում, [[տերատոլոգիա]]`բույսերի կառուցվածքային շեղումները և անոմալիաները: Առանձնացնում են բույսերի համեմատական, էվոլյուցիոն, էկոլոգիական մորֆոլոգիաներ:

Բույսերի փոխհարաբերությունը ապրելու միջավայրի հետ ուսումնասիրում է [[բույսերի էկոլոգիա]]ն: Նեղ իմաստով էկոլոգիան ուսումնասիրում է բույսերի վրա արտաքին պայմանների ազդեցությունը և միջավայրով պայմանավորված` բույսերի բազմազանությունը: Երկրի մակերեսին բույսերը ձևավորում են որոշակի [[համակեցություն]]ներ կամ [[ֆիտոցենոզ]]ներ ([[անտառ]]ներ, [[տափաստան]]ներ, [[սավաննա]]ներ և այլն): Այս համակեցությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունը անվանվում է [[երկրաբուսաբանություն]] կամ [[ֆիտոցենոլոգիա]] (որոշ երկրներում նաև` [[ֆիտոսոցիոլոգիա]]): Կախված ուսումնասիրության առարկայից երկրաբուսաբանության մեջ առանձնացվում է` [[անտառագիտություն]], [[ճահճաբանություն]] և այլն: Առանձնացվում է նաև [[բիոգեոցենոլոգիա]]ն, որը ուսումնասիրում է [[բուսածածկ]]ի, [[կենդանական աշխարհ]]ի, [[հող]]ի և հողառաջացնող [[ապար]]ների միջև եղած փոխհարաբերությունները: Այս համակարգը անվանվում է [[կենսաերկրացենոզ]]:

Բույսերի փոխհարաբերությունը ապրելու միջավայրի հետ ուսումնասիրում է [[բույսերի էկոլոգիա]]ն: Նեղ իմաստով էկոլոգիան ուսումնասիրում է բույսերի վրա արտաքին պայմանների ազդեցությունը և միջավայրով պայմանավորված` բույսերի բազմազանությունը: Երկրի մակերեսին բույսերը ձևավորում են որոշակի [[համակեցություն]]ներ կամ [[ֆիտոցենոզ]]ներ ([[անտառ]]ներ, [[տափաստան]]ներ, [[սավաննա]]ներ և այլն): Այս համակեցությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունը անվանվում է [[երկրաբուսաբանություն]] կամ [[ֆիտոցենոլոգիա]] (որոշ երկրներում նաև` [[ֆիտոսոցիոլոգիա]]): Կախված ուսումնասիրության առարկայից երկրաբուսաբանության մեջ առանձնացվում է` [[անտառագիտություն]], [[ճահճաբանություն]] և այլն: Առանձնացվում է նաև [[բիոգեոցենոլոգիա]]ն, որը ուսումնասիրում է [[բուսածածկ]]ի, [[կենդանական աշխարհ]]ի, [[հող]]ի և հողառաջացնող [[ապար]]ների միջև եղած փոխհարաբերությունները: Այս համակարգը անվանվում է [[կենսաերկրացենոզ]]:

Երկրի մակերեսին բույսերի բաշխման ուսումնասիրմամբ զբաղվում է [[բույսերի աշխարհագրություն]]ը: Բույսերի [[բրածո]]ների ուսումնասիրմամբ զբաղվում է [[պալեոբուսաբանություն]]ը կամ [[ֆիտոպալեոնտոլոգիա]]ն, որի տվյալները մեծ նշանակություն ունեն սիստեմատիկայի, մորֆոլոգիայի և բույսերի պատմական աշխարհագրություն համար:

Երկրի մակերեսին բույսերի բաշխման ուսումնասիրմամբ զբաղվում է [[բույսերի աշխարհագրություն]]ը: Բույսերի [[բրածո]]ների ուսումնասիրմամբ զբաղվում է [[պալեոբուսաբանություն]]ը կամ [[ֆիտոպալեոնտոլոգիա]]ն, որի տվյալները մեծ նշանակություն ունեն սիստեմատիկայի, մորֆոլոգիայի և բույսերի պատմական աշխարհագրություն համար:

16:37, 17 Հունիսի 2013-ի տարբերակ
Բուսաբանություն ( հին հունարեն՝ βοτανικός - «բույսերին վերաբերող» և βοτάνη - «խոտ, բույս»), կենսաբանության մի բաժին, գիտություն բույսերի մասին:
Ուսումնասիրության առարկան
Բուսաբանությունը ընգրկում է մեծ քանակությամբ խնդիրներ` բույսերի արտաքին և ներքին կառուցվածքի օրինաչափությունները (մորֆոլոգիա և անատոմիա), բույսերի դասակարգումը և սիստեմատիկան, բուսատեսակների պատմական զարգացումը (էվոլյուցիա), ազգակցական կապերը (ֆիլոգենեզ), տարածումը` տարածական բաշխումը Երկրի մակերեսին (բույսերի աշխարհագրություն), բուսածածկի կառուցվածքը (ֆիտոցենոլոգիա կամ երկրաբուսաբանություն), բույսերի հնարավոր մշակումը արտադրության մեջ (տնտեսական բուսաբանություն): Ըստ ուսումնասիրման օբյեկտի բուսաբանության մեջ առանձնացնում են`
- ֆիկոլոգիա (ալգոլոգիա) - գիտություն ջրիմուռների մասին
- միկոլոգիա - գիտություն սնկերի մասին
- լիխենոլոգիա - գիտություն քարաքոսերի մասին
- բրիոլոգիա - գիտություն մամուռների մասին և այլն:
Բուսական աշխարհի միաբջիջ օրգանիզմների ուսումնասիրությունը կատարում է միկրոբիոլոգիա գիտությունը: Բույսերի հիվանդություններով զբաղվում է բուսախտաբանությունը (ֆիտոպաթոլոգիան):
Բուսաբանական հիմնական սկզբունքը դա բույսերի սիստեմատիկան է, որով բուսական աշխարհի բազմաթիվ տեսակները միմյանց հետ համեմատելով բաժանում են ըստ տաքսոնների (դասակարգում), առաջ է քաշվում նրանց անվանակարգումը (նոմենկլատուրա), պարզվում է նրանց ազգակցական կապերը և փոխհարաբերությունները (ֆիլոգենետիկա):
Որոշակի տարածքի ուսումնասիրված բուսատեսակների ամբողջությունը անվանվում է ֆլորա, իսկ դրանով զբաղվող գիտությունը` ֆլորիստիկա: Առանձին տեսակների, ցեղերի և ընտանիքների արեալները որոշող գիտությունը` ֆիտոխորոլոգիա: Ծառերը և թփերը ուսումնասիրող գիտությունը անվանվում է ծառագիտություն (դենդրոլոգիա):
Սիստեմատիկայի հետ սերտորեն կապված է նաև բույսերի մորֆոլոգիան, որը ուսումնասիրում է բույսերի ձևաբանությունը, նրանց անհատական (օնտոգենեզ) և պատմական զարգացումը (ֆիլոգենեզ): Նեղ իմաստով` մորֆոլոգիան ուսումնասիում է բույսերի արտաքին ձևը և նրա մասերը, իսկ լայն իմաստով այն ընգրկում է բույսերի անատոմիան, որն ուսումնասիրում է բույսերի ներքին կազմությունը, սաղմնաբանությունը (էմբրիոլոգիան) և բջջաբանությունը (ցիտոլոգիան), որը ուսումնասիրում է բուսական բջիջը: Մորֆոլոգիայում ևս առանձնացվում են մի շարք բաժիններ, ինչպիսին են օրինակ` օրգանոգաֆիա` բույսերի օրգանների նկարագրություն, պալինոլոգիա` բույսերի փոշեհատիկների և սպորների ուսումնասիրություն, կարպոլոգիա` պտուղների տեսակների նկարագրում և դասակարգում, տերատոլոգիա`բույսերի կառուցվածքային շեղումները և անոմալիաները: Առանձնացնում են բույսերի համեմատական, էվոլյուցիոն, էկոլոգիական մորֆոլոգիաներ:
Բույսերի փոխհարաբերությունը ապրելու միջավայրի հետ ուսումնասիրում է բույսերի էկոլոգիան: Նեղ իմաստով էկոլոգիան ուսումնասիրում է բույսերի վրա արտաքին պայմանների ազդեցությունը և միջավայրով պայմանավորված` բույսերի բազմազանությունը: Երկրի մակերեսին բույսերը ձևավորում են որոշակի համակեցություններ կամ ֆիտոցենոզներ (անտառներ, տափաստաններ, սավաննաներ և այլն): Այս համակեցությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունը անվանվում է երկրաբուսաբանություն կամ ֆիտոցենոլոգիա (որոշ երկրներում նաև` ֆիտոսոցիոլոգիա): Կախված ուսումնասիրության առարկայից երկրաբուսաբանության մեջ առանձնացվում է` անտառագիտություն, ճահճաբանություն և այլն: Առանձնացվում է նաև բիոգեոցենոլոգիան, որը ուսումնասիրում է բուսածածկի, կենդանական աշխարհի, հողի և հողառաջացնող ապարների միջև եղած փոխհարաբերությունները: Այս համակարգը անվանվում է կենսաերկրացենոզ:
Երկրի մակերեսին բույսերի բաշխման ուսումնասիրմամբ զբաղվում է բույսերի աշխարհագրությունը: Բույսերի բրածոների ուսումնասիրմամբ զբաղվում է պալեոբուսաբանությունը կամ ֆիտոպալեոնտոլոգիան, որի տվյալները մեծ նշանակություն ունեն սիստեմատիկայի, մորֆոլոգիայի և բույսերի պատմական աշխարհագրություն համար:
Բույսերի տնտեսական դերը ուսումնասիրում է տնտեսական բուսաբանությունը: Սրա հետ սերտորեն կապված է էթնոբուսաբանությունը, որը ուսումնասիրում է տարբեր էթնիկական խմբերի կողմից բուսատեսակների օգտագործումը:
Բույսերի ֆիզիոլոգիան և բույսերի կենսաքիմիան ոչ միշտ են համարում բուսաբանության բաժիններ, քանի որ բուսական օրգանիզմում կատարվող պրոցեսները շատ դեպքերում համընկնում են կենդանիների օրգանիզմում կատարվող պրոցեսների հետ և ուսումնասիրվում են նույն մեթոդներով: Սակայն բույսերի կենսաքիմիան և ֆիզիոլոգիան առանձնանում են որոշակի հատկանիշներով, որոնք պայմանավորված են միայն բուսական օրգանիզմին բնորոշ առանձնահատկություններով:
Բույսերի գենետիկան հաճախ համարում են հենց գենետիկայի մի բաժինը, չնայած որ, նրա որոշ ուսումնասիրությունները կապված են բիոսիստեմատիկայի, բույսերի էկոլոգիայի և երկրաբուսաբանության հետ:
Վերը նշված բուսաբանության բաժինների միջև սահմանները, որոշակի առումով պայմանական են, քանի որ նրանց մեթոդները, տվյալները, ուսումնասիրման առարկաները հաճախ համընկնում են:
Բուսաբանական անվանակարգում
Բացի կենսաբանության մեջ ընդունված անվանակարգման, բուսաբանությունը, ինչպես կենսաբանության բոլոր ենթաբաժինները, լրացուցիչ կերպով տեսակը բաժանում է տարատեսակի, ենթատեսակի և ձևի: Ընդունված է բուսաբանական անվանակարգումը անվանել` բինար նոմենկլատուրա, իսկ կենդանաբանական անվանակարգումը` բինոմինալ նոմենկլատուրա:
Բուսաբանության պատմությունը
Վաղ բուսաբանություն
Բուսաբանության պատմությունը սկսվում հնագույն աղբյուրներում առկա բույսերի նկարագրությամբ և դասակարգմամբ: Բուսաբանական աշխատությունների օրինակներ գտնվել են Հին Հնդկաստանում, Միջագետքում, Զրադաշտական և Հին Չինական ձեռագրերում:
Առաջին աշխատությունները , որոնք չեն նկարագրել բույսերը ըստ իրենց սննդային կամ բուժական նշանակության համարվում են`
- Արիստոտելի աշխատությունները,
- Արիստոտելի աշակերտ Թեոֆրաստի «Բույսերի պատմություն»-ը ( հին հունարեն՝ Περὶ φυτῶν ἱστορίας, լատին․՝ Historia plantarum ), որտեղ նկարագրված է շուրջ 500 բույսերի տեսակներ, տրված է դասակարգման հիմքերը և բույսերը բաժանված են ըստ կենսական ձևերի, տրված է ֆիզիոլոգիայի հիմքերը, ծաղկի կառուցվածքը,
- Պլինիուս Ավագի «Naturalis Historia»-ն որտեղ նա նկարագրել է շուրջ 1000 տեսակի բույսեր:
- Այուրվեդան հնդկական աշխատություն, որը դասվում է մ.թ.ա առաջին հազարամյակին
- Պարսիկ Աբու Ալի Իբն Սինայի (Ավիցեննա) «Բշկագիտության կանոն»-ը
- Գերմանացի բնագետ և փիլիսոփա Ալբերտ ֆոն Բոլշտեյն-ի (Ալբերտ Մեծ) աշխատությունները:
Միջնադարյան մուսուլմանական աշխարհից հայտնի է Աբու Հանիֆա Դինավարիի (828-896) «Բույսերի գիրք»-ը, Իբն Բասսալի «Հողերի դասակարգում»-ը և այլն: 13-րդ դարի սկզբում Աբու-ալ-Աբբաս ալ-Նաբաթին և Իբն ալ-Բայթարը նույնպես գրել են բուսաբանության մասին:
Վաղ Ժամանակակից բուսաբանություն
Լեոնարդ Ֆուքսը (1501–1566), Օտտո Բրունֆելսը (1489-1534) և Հիերոնիմ Բոկը (1498–1554) համարվում են ժամանակակից բուսաբանական գիտության հիմնադիրները:
Ժամանակակից բուսաբանություն
Բուսաբանությունը, որպես գիտություն, ձևավորվել է XVII–XVIII դարերում: Ստեղծվեցին առաջին «չոր այգիները»՝ հերբարիումները, ապա կազմվեցին բուսաբանական այգիներ: Իտալացի բժիշկ-բուսաբան Ա. Ցեզալպինոն «Բույսերի մասին» իր գրքում դասակարգեց բույսերը: Շվեյցարացի բուսաբան Կ. Բաուհինը ստեղծեց երկանուն անվանակարգություն՝ յուրաքանչյուր բույս անվանելով 2 բառով, որոնցից մեկը ցույց է տալիս բույսի ցեղը, մյուսը՝ տեսակը: Այդ անվանակարգը հետագայում օրինականացրեց Կ. Լիննեյը, որը գործում է մինչև օրս: Բույսերի կարգաբանության վրա որոշիչ նշանակություն ունեցավ Չ. Դարվինի էվոլյուցիոն տեսությունը:
Բուսաբանական գիտությունը Հայաստանում
Մեր օրերում Հայաստանի հարուստ ու հետաքրքիր բուսական աշխարհով զբաղվում են դեռևս 1939 թ-ին բացված Բուսաբանության ինստիտուտի և Բուսաբանական այգու գիտնականներն ու մասնագետները: Հայտնի բուսաբաններ են Ա. Թախտաջյանը, Հ. Մաղաքյանը, Դ. Բաբայան-Տետերևնիկովան, Պ. Ղանդիլյանը, Գ. Դավթյանը, Լ. Օսիպյանը և ուրիշներ:
Հայտնի բուսաբաններ
- Իբն ալ-Բայթար (մ. 1248), արաբ գիտնական, բուսաբան, բժիշկ, դեղաբան, ամենամեծ բուսաբանական հանրագիտարաններից մեկի հեղինակը
- Աբու ալ-Աբբաս ալ-Նամաբի (1200), արաբ բուսաբան և գյուղատնտես, փորձարարական բուսաբանության հիմնադիրներից
- Ավգուստին Պիրամուս դը Կոնդոլ (1778–1841), տվել է գոյության կռվի գաղափարը
- Աբու Հանիֆա Դինավարի (828-896), պարսիկ բուսաբան, պատմաբան, աշխարհագրագետ, աստղագետ, մաթեմատիկ
- Թեոֆրաստ (371 – 287 ՔԱ), բուսաբանության հայրը
- Լեոնարդո դա Վինչի (1452–1519), իտալացի գիտնական, ինժեներ, անատոմ, նկարիչ, քանդակագործ, բուսաբան, երաժիշտ, գրող
- Արմեն Թախտաջյան (1910-2009), հայ աշխարհահռչակ գիտնական, 20-րդ դարի էվոլյուցիոն բուսաբանության, բույսերի սիստեմատիկայի ամենանշանավոր դեմքերից մեկը, բույսերի դասակարգման «Թախտաջյանական համակարգի» ստեղծողը:
Օգտագործված աղբյուրներ
- Ботаника - статья из Большой советской энциклопедии (ռուսերեն)
- Ռուսերեն Վիքիպեդիայի «Բուսաբանություն» (Ботаника) հոդվածը (ռուսերեն)
- Անգլերեն Վիքիպեդիայի «Բուսաբանություն» (Botany) հոդվածը (անգլերեն)