«Տունդրա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 68 interwiki links, now provided by Wikidata on d:q43262 (translate me)
'Ru200008050084.jpg' -> 'Tundra in Siberia.jpg' using GlobalReplace v0.2a - Fastily's PowerToys: File renamed on commons
Տող 11. Տող 11.


== Կլիմա ==
== Կլիմա ==
[[Պատկեր:Ru200008050084.jpg|thumb|right|Տունդրան [[Ռուսաստան|Ռուսաստանում]]]]
[[Պատկեր:Tundra in Siberia.jpg|thumb|right|Տունդրան [[Ռուսաստան|Ռուսաստանում]]]]
Տունդրայում կլիման մեձանտարկտիկական է։ Նրա հարավային սահմանը համընկնում է հուլիսյան +10°C [[Իզոթերմ|իզոթերմի]] հետ։
Տունդրայում կլիման մեձանտարկտիկական է։ Նրա հարավային սահմանը համընկնում է հուլիսյան +10°C [[Իզոթերմ|իզոթերմի]] հետ։



10:17, 17 Հունիսի 2013-ի տարբերակ

Տունդրայի տարածման շրջանները

Տունդրա ֆիններեն բառը նշանակում է ամայի վայր։ Ավելի ուշ այդպես սկսել են անվանել նաև հյուսիսային անտառազուրկ հարթավայրային շրջանները։

Տունդրան համարվում է երկրագնդի բնական գոտիներից մեկը։

Տարածման շրջաններ

Տունդրան Գրենլանդիայում

Հյուսիսային կիսագնդում այս գոտին տարածվում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի ծայր հյուսիսային ափամերձ շրջաններում, Գրենլանդիայի առափնյա շրջաններում և որոշ այլ կղզիներում։

Հարավային կիսագնդում այն տարածվում է Անտարկտիդա մայրցամաքի Անտարկտիկա թերկաղզու ծայր հյուսիսային շրջաններում և որոշ կղզիներում։

Կլիմա

Տունդրան Ռուսաստանում

Տունդրայում կլիման մեձանտարկտիկական է։ Նրա հարավային սահմանը համընկնում է հուլիսյան +10°C իզոթերմի հետ։

Ամռանը զով է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +10°C-ից ցածր է, իսկ բացարձակ առավելագույնը հասել է +21°C-ի։

Ձմռանը միջին ջերմաստիճանը տատանվում է -20 -50°C-ի սահմաններում։

Տեղումների տարեկան քանակը 200 - 300 մմ. է։ Այստեղ տեղումները գերազանցում են գոլորշունակությանը։

Հողեր

Տունդրան Ալյասկայում

Տունդրային բոնորոշ է հողի բազմամա սառցույթը։ Ամռանը հողի ընդամենը 0,5 - 1,5 մետրանոց շերտ է հալվում, որին անվանում են գործունյա շերտ։

Հողի սառցույթի շնորհիվ հալոցքային ջրերը չեն ներծծվում, իսկ ցածր ջերմաստիճանների պայմաններում` չեն գոլորշանում և ձևավորում են ճահճային, տորֆաճահճային և տունդրագլեյան հողեր։

Բուսական աշխարհ

Սառը, անբարենպաստ կլիմայի պատճառով տունդրայում անտառներ բոլորովին չկան։ Անտառների համար հատկապես կործանարար են Արկտիկայից փչող ուժեղ ու սառը փոթորկալից քամիները։

Տունդրայում տարածված են այն բույսերը, որոնք չունեն խորը գնացող արմատներ, ինչպիսիք են մամուռներն ու քարաքոսերը։

Բուն կամ միջին տունդրայում աճում են նաև բևեռային կակաչ, բևեռային բոշխ, թթուհատ, մռամոշ և այլ հատապտուղներ, իսկ տունդրայի հարավային մասում, որտեղ գործունյա շոերտը ավելի հզոր է, աճում են թփուտային գաճաճ ծառեր` գաճաճ կաղնի, բևեռային ուռենի, հապալասենի, կեչի և այլն։

Կենդանական աշխարհ

Տունդրայի բոնորոշ կենդանիներից են կրծողները, հյուսիսային եղջերուն, բևեռային նապաստակը, աղվեսը, բուն, արջը, գայլը, կաքավը և այլն։

Ամռանը այստեղ իրենց «հանգիստն» են անցկացնում բազմաթիվ թռչուններ (կերն առատ է, եղանակը` զով), որոնք մերձափնյա ժայռոտ կղզիներում ստեղծում են «թռչնաշուկաներ»։

Յուրացում

Տունդրան յուրացնելը դժվար է ոչ միայն դաժան կլիմայի, այլև հավերժական սառցույթի պատճառով։

Այս գոտում հիմնականում զբաղվում են եղջերվապահությամբ և ձկնորսությամբ։

Օգտակար հանածոներ

Տունդրայում հայտնաբերված են ածխի, երկաթի, նիկելի, պղնձի, գազի և այլն օգտակար հանածոների հսկայական պաշարներ։