«Սամուրայ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Samurai with sword.jpg|thumb|Սպառազինված սամուրայ՝ թրով ու դաշույնով։ Լուսանկարել է Ֆելիքս Բեատոն 1860-ականների սկզբներին Ճապոնիայում]]
[[Պատկեր:Samurai with sword.jpg|thumb|Սպառազինված սամուրայ՝ թրով ու դաշույնով։ Լուսանկարել է Ֆելիքս Բեատոն 1860-ականների սկզբներին Ճապոնիայում]]
[[Պատկեր:Mōko Shūrai Ekotoba 2.jpg|thumb|Հեծյալ սամուարայը ճակամարտում է Ճապոնիա ներխուժած մոնղոլների դեմ, մոտ. 1293 թթ.]]
[[Պատկեր:Mōko Shūrai Ekotoba 2.jpg|thumb|Հեծյալ սամուարայը ճակամարտում է Ճապոնիա ներխուժած մոնղոլների դեմ, մոտ. 1293 թթ.]]
'''Սամուրայ'''` ({{lang-ja|侍}}, '''բու ́շի''' {{lang-ja|武士}}), [[Ճապոնիա|ճապոնական]] [[ավատատիրություն|ավատատիրության]] ժամանակների ռազմականացված ազնվականության խավ է, սկսած մեծ իշխաններից ([[դայմյո]]) և մինչև մանր ազնվականություն: Իմաստաբանական առումով, «սամուրայ» բառին մոտ է «բուշի» բառը. վերջինս գործածվում է ավելի լայն իմաստով և նկատի ունի ցանկացած զինվորի, մինչդեռ սամուրայը ազնվական զինվոր է: Հետազոտողները հաճախ զուգահեռներ են անցկացնում ճապոնական սամուրայների և եվրոպական ասպետների միջև, ինչը իմաստ ունի միայն որոշ չափով, քանի որ տարբերություններն ակնհայտ են:
'''Սամուրայ'''` ({{lang-ja|侍}}, '''բու ́շի''' {{lang-ja|武士}}), [[Ճապոնիա|ճապոնական]] [[ավատատիրություն|ավատատիրության]] ժամանակների ռազմականացված ազնվականության խավ է: Իմաստաբանական առումով, «սամուրայ» բառին մոտ է «բուշի» բառը. վերջինս գործածվում է ավելի լայն իմաստով և նկատի ունի ցանկացած զինվորի, մինչդեռ սամուրայը ազնվական զինվոր է: Հետազոտողները հաճախ զուգահեռներ են անցկացնում ճապոնական սամուրայների և եվրոպական ասպետների միջև, ինչը իմաստ ունի միայն որոշ չափով, քանի որ տարբերություններն ակնհայտ են:


Բուն «սամուրայ» բառն առաջացել է ''saberu'' բայից, որը նշանակում է «ծառայել»: Այլ կերպ ասած, «սամուրայը» իր ավատատիրոջ` [[դայմյո]]յի ռազմական ծառան էր. թիկնապահը, զինվորը, պաշտոնյան: Այդ առումով, սամուրայի ամենապատվավոր պաշտոնն էր համարվում՝ տիրոջ թրի պահապան լինելը: Սակայն սամուրայները նաև այլ պաշտոններ էին զբաղեցնում, ինչպես օրինակ «տիրոջ անձրևանոցի պահապանի» կամ «առավոտյան տիրոջը ջուր մատուցողի» պաշտոնները:
Բուն «սամուրայ» բառն առաջացել է ''saberu'' բայից, որը նշանակում է «ծառայել»: Այլ կերպ ասած, «սամուրայը» իր ավատատիրոջ` [[դայմյո]]յի ռազմական ծառան էր. թիկնապահը, զինվորը, պաշտոնյան: Այդ առումով, սամուրայի ամենապատվավոր պաշտոնն էր համարվում՝ տիրոջ թրի պահապան լինելը: Սակայն սամուրայները նաև այլ պաշտոններ էին զբաղեցնում, ինչպես օրինակ «տիրոջ անձրևանոցի պահապանի» կամ «առավոտյան տիրոջը ջուր մատուցողի» պաշտոնները:

16:15, 15 Հունիսի 2013-ի տարբերակ

Սպառազինված սամուրայ՝ թրով ու դաշույնով։ Լուսանկարել է Ֆելիքս Բեատոն 1860-ականների սկզբներին Ճապոնիայում
Հեծյալ սամուարայը ճակամարտում է Ճապոնիա ներխուժած մոնղոլների դեմ, մոտ. 1293 թթ.

Սամուրայ` (ճապ.՝ , բու ́շի ճապ.՝ 武士), ճապոնական ավատատիրության ժամանակների ռազմականացված ազնվականության խավ է: Իմաստաբանական առումով, «սամուրայ» բառին մոտ է «բուշի» բառը. վերջինս գործածվում է ավելի լայն իմաստով և նկատի ունի ցանկացած զինվորի, մինչդեռ սամուրայը ազնվական զինվոր է: Հետազոտողները հաճախ զուգահեռներ են անցկացնում ճապոնական սամուրայների և եվրոպական ասպետների միջև, ինչը իմաստ ունի միայն որոշ չափով, քանի որ տարբերություններն ակնհայտ են:

Բուն «սամուրայ» բառն առաջացել է saberu բայից, որը նշանակում է «ծառայել»: Այլ կերպ ասած, «սամուրայը» իր ավատատիրոջ` դայմյոյի ռազմական ծառան էր. թիկնապահը, զինվորը, պաշտոնյան: Այդ առումով, սամուրայի ամենապատվավոր պաշտոնն էր համարվում՝ տիրոջ թրի պահապան լինելը: Սակայն սամուրայները նաև այլ պաշտոններ էին զբաղեցնում, ինչպես օրինակ «տիրոջ անձրևանոցի պահապանի» կամ «առավոտյան տիրոջը ջուր մատուցողի» պաշտոնները:


Պատմություն

Սամուրայության ձևավորումը

Սամուրայությունն առաջացել է Թայկայի բարեփոխումների (646 թ.) արդունքում. սա չինական Թան արքայատոհմի քաղաքական, կառավարական և ռազմական վարչակազմի ընդօրինակման փորձ էր : Սամուրայության զարգացման համար կարևորագույն խթան էր Կամու կայսրը (VIII դ. վերջ - IX դ. սկիզբ), ով այնու ցեղերի դեմ իր պատերազմի համար դիմեց Ճապոնիայի գավառական տոհմերի ռազմական ուժին:

X—XII դարերում` ավատատիրական պատերազմների ընթացքում, վերջնականապես ձևավորվեցին հիմնական ավատատիրական տոհմերը, որոնց տիրույթի տակ էին գտնվում զգալի ռազմական ուժեր. այդ ուժերը ձևականորեն գտնվում էին Ճապոնիյայի կայսեր ծառայության տակ, սակայն իրականում ծառայում էին իրենց մասնավոր իշխանական տոհմերին, որոնց գլխավորում էին դայմյոները (մեծ իշխանները): Նույն ժամանակաշրջանում են առաջացել սամուրայների բարոյական կանոնների սկզբունքները, որոնք արտացոլվեցին «Աղեղի և նժույգի արահետում» («Կյուբա-նո միտի»), հետագայում դառնալով սամուրայության պատվիրանները՝ «Ռազմիկի արահետը» (Բուշիդո): Սամուրայ կարող էր համարվել միայն այն անձը, ով ուներ սամուրայի ոգի («սանայո») և հետևում էր սամուրայության բարոյական կանոնակարգին:

Սամուրայության ինքնուրույն հասարակական խավ դառնալու ժամանակաշրջանը սովորաբար վերագրվում է Ճապոնիայում Մինամոտո տոհմի իշխանության դարաշրջանին (1192—1333 թթ.): Դրան նախորդած Թայրա և Մինամոտո իշխանատների միջև ծագած երկարատև և արյունալի Գեմպեյ քաղաքացիական պատերազմը հիմք հանդիսացավ շյոգունատի ստեղծման համար. վերջինս սամուրայական վարչակազմ էր, որը ղեկավարվում էր գերագույն հրամանատարի (շյոգունի) կողմից:

Սամուրայության ոսկե դարը

Սամուրայության ոսկե դար է համարվում առաջին շյոգունից սկսած մինչև Օնին պատերազմն ընկած ժամանակաշրջանը: Թեև դա հիմնականում հանդարտ դարաշրջան էր (չհաշված Ճապոնիայի վրա մոնղոլների հարձակման անհաջող փորձը), այն ու ամենայնիվ սամուրայների թվաքանակակն այնքան էլ մեծ չէր (համեմատած Թոկուգավայի օրոք եղածի հետ, երբ ամեն հինգերորդ ճապոնացին սամուրայ էր), ինչը պայմանավորված էր սամուրայների բարձր կենսամակարդակով:

Նույն դարաշրջանում ծաղկում են ապրում սամուրայական արվեստները՝ գրականությունը, պատմական վիպասանությունը, երաժշտությունը: Խոշոր և երկարատև պատերազմների բացակայության պայմաններում, սամուրայներն իրենց ազատ ժամանակը տրամադրում էին բանահյուսությանը, գրելով բազմաթիվ բանաստեղծություններ և փիլիսոփայական աշխատություններ: Արդյունքում, սամուրայները դարձան ժամանակի ամենազարգացած հասարակական խավը: Հիշյալ դարաշրջանում է տարածում ստանում հետևյալ ասացվածքը. «Սարերի մեջ առանձնանում է Ֆուջիյաման, մարդկանց մեջ՝ սամուրայը»:

Թայրա տան հանդեպ կրած հաղթանակից հետո, Մինամոտո-նո Յորիտոմոն ստիպեց կայսրին, որ իրեն շնորհի շյոգունի տիտղոս, իսկ նախկինում աննշան Կամակուրա ձկնորսական ավանը , որտեղ ժամանակին գտնվում էր իր սղնախը (ռազմական շտաբը), դարձրեց իր համար նստավայր: Այսուհետև, շյոգունը Ճապոնիայում դարձավ ամենաազդեցիկ անձնավորությունը՝ լինելով միաժամանակ առաջին սամուրայը և վարչապետը: Թեև պաշտոնապես երկրի գերագույն իշխանությունը շարունակվում էր գտնվել կայսրի ձեռքերում և արքունիքը պահպանում էր իր ազդեցությունը, սակայն հենց շյոգունն էր հանդիսանում երկրի իրական տիրակալը: Կայսրը ստիպված էր համաձայնվել շյոգունի որոշումների հետ, հակառակ դեպքում «հոժարակամ» կզրկվեր գահից:

Մինամոտո-նո Յորիտոմոն ստեղծեց երկրի ղեկավարման նոր մարմին՝ բակուֆու (բառացիորեն՝ «դաշտային նստակայան»: Ինչպես և շյոգունը, այնպես էլ իր կառավարության նախարարների և նրանց օգնականների մեծ մասը սամուրայներ էին: Դրա շնորհիվ սամուրայության ոգին ներթափանցեց պետական և հասարակական կյանքի բոլոր բրագավառներեը: Ճապոնիայի բոլոր գավառներում նշանակվեցին ռազմական մարզպետներ, որոնք հաշվետու էին բակուֆուին շյոգունի ղեկավարությամբ: Այսպիսով, շյոգունը և իր նախարարները լավատեղյակ էին երկրի անցուդարձին և, անհրաժեշտության դեպքում, կարող էին արագ արձագանքել իրադարձություններին:

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA