«Յանըղլի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:q4991826 (translate me)
Տող 83. Տող 83.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Թովուզի շրջան}}

{{Պորտալ|Ուտիք|Ադրբեջան}}
[[Կատեգորիա:Թովուզի շրջանի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Թովուզի շրջանի բնակավայրեր]]

20:28, 10 Հունիսի 2013-ի տարբերակ

Գյուղ
Խաղխաղ
Yanıqlı
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Այլ անվանումներԽիլխինա, Յանխլի, Յանըխլու
ԲԾՄ600-650 մ
Բնակչություն2,395 մարդ (2008)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա մահմեդականներ
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ6039[1]
Յանըղլի (Ադրբեջան)##
Յանըղլի (Ադրբեջան)

Խաղխաղ կամ Խիլխինա (այժմ՝ Յանխլի կամ Յանըխլու ադրբ.՝ Yanıqlı), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Թովուզի շրջանում, նախկինում խոշոր հայկական քաղաք: Գտնվում է շրջկենտրոնից 17 կմ հարավ-արևելք՝ Զակամ գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 600-650 մ բարձրության վրա[2]:

Պատմություն

Պատմական Խաղխաղը (ներկա Յանխլին) շրջանի հնագույն բնակավայրերից մեկն է: Եղել է հայ Արշակունիների (66-428) արքայական ձմեռանոցը.

«...Յայնմ ժամանակի հանդերձեցաւ կազմեցաւ Պարթևն եղբարբն իւրով հանդերձ... ելեալ երթայր հատուածի պատճառաւ ի կողմանս Հայոց, իբրև թէ ապստամբեալ իցէ յարքայէն Պարսից: Եկեալ յանդիման եղև թագաւորին Խոսրովու յՈւտի գաւառի, ի Խաղխաղ քաղաքի. ի ձմերոցս արքայութեանն հայոց» կամ՝ «...մերձ ի սահմանս Վրաց հանդեպ Խաղխաղ քաղաքի, որ ձմերոց էր թագաւորացն Աղուանից...» կամ՝ «...ի գեօղն, որ կոչի Խաղխաղ, յերկրին Աղուանից:»[3][4][5]

Խաղխաղի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել նաև վրաց աղբյուրներում. «Եվ եկավ Հայքի (Սոմխիթի) սահմանները Խաղխաղ (Խիլխալա) կոչված քաղաքը, որ հայոց (սոմեխների) թագավորների ձմերանոցն էր»[6]:

Հայտնի է, որ 450 թվականին հայոց զորքը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Խաղխաղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթել է պարսիկներին[7][8]:

Ուշագրավ է, որ գյուղի պատմական անվանումը փոքր-ինչ աղավաղված տարբերակով՝ Խիլխինա, պահպանվել էր մինչև 20-րդ դարը[2]:

19-րդ դարի վերջում գյուղը պատկանում էր թուրք կալվածատերեր Ալլահյար-բեկ, Մեհրալի-բեկ և Ադիլ-բեկ Զուլղադարովներին[9]:

Տես նաև

Արտաքին հղումներ

  • Յանըղլի բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։

Ծանոթագրություններ

  1. https://www.e-gov.az/az/services/readwidenew/3544
  2. 2,0 2,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 299
  3. Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1914, էջ 26
  4. Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 65
  5. «Եղիշէի վասն Վարդանայ և հայոց պատերազմին», աշխատասիրությամբ Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1957, էջ 75
  6. Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Ա, Երևան, 1934, էջ 163
  7. Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 66
  8. Չամչյանց Մ., Հայոց պատմություն, հ. Բ, Վենետիկ 1785, էջ 57
  9. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 9-10