«Ստեփանակերտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 58 interwiki links, now provided by Wikidata on d:q129352 (translate me)
No edit summary
Տող 70. Տող 70.
| պարամետր2 =
| պարամետր2 =
}}
}}
'''Ստեփանակերտ''', [[Լեռնային Ղարաբաղ|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] մայրաքաղաք։
'''Ստեփանակերտ''', [[Արցախ|Արցախի Հանրապետության]] մայրաքաղաք։


Բնակչությունը 53,6 հազ. (2009 թ.) մարդ է։ Երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Վերանվանվել է կոմունիստական կուսակցության, աշխատավորների միջազգային շարժման գործիչ [[Ստեփան Շահումյան]]ի պատվին։
Բնակչությունը 53,6 հազ. (2009 թ.) մարդ է։ Երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Վերանվանվել է կոմունիստական կուսակցության, աշխատավորների միջազգային շարժման գործիչ [[Ստեփան Շահումյան]]ի պատվին։

20:19, 2 Հունիսի 2013-ի տարբերակ

Քաղաք
Ստեփանակերտ
ադրբ.՝ Xankəndi
ռուս.՝ Ханкенди
ուկրաիներեն՝ Ханкенді
թուրքերեն՝ Hankendi
թուրքմ.՝ Hankendi
ուզբ.՝ Xonkandi
բելառուս․՝ Ханкэнды
ռուս.՝ Степанакерт
անգլ.՝ Stepanakert
ռուս.՝ Ханкенды
անգլ.՝ Khankendi
ադրբ.՝ Xankəndi
ադրբ.՝ Stepanakert
Ստեփանակերտի համայնապատկերը
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՔաղաքապետՍուրեն Գրիգորյան
Այլ անվանումներՎարարակն (մինչև 1847)
Խանքենդի (1847-1874)
Տվյալ կարգավիճակում1923 թվականից
Մակերես29,12 կմ²
ԲԾՄ813±1 մետր
Բնակչություն53 000[1] մարդ (2007)
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ+374 47 (9)
Պաշտոնական կայքstepanakert.am
Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ստեփանակերտ, Արցախի Հանրապետության մայրաքաղաք։

Բնակչությունը 53,6 հազ. (2009 թ.) մարդ է։ Երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Վերանվանվել է կոմունիստական կուսակցության, աշխատավորների միջազգային շարժման գործիչ Ստեփան Շահումյանի պատվին։

Պատմություն

Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին` Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում։ Ստեփանակերտը գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։

Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը (1926 թ.), երկրորդը` Ն. Սլոբոտյանիկը (1938 թ.), երրորդը` Բ. Դադաշյանը (1968 թ.)։ Բայց բոլոր այդ նախագծերում պահպանվել է Թամանյանի նախագծած կառուցվածքը։

Ընդհանուր տեղեկություններ

Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոշոր քաղաքն է և մայրաքաղաքը։ Ունի 53,6 հազ. բնակիչ (2009 թ.)[2]։ Որպես քաղաքատիպ բնակավայր հայտնի է 1847 թվականից։ Իսկ մինչև այդ հին հայկական բնակավայր էր` Վարարակն անվամբ, որն ունի ավելի քան երկուհազարամյա պատմություն։ Հենց այս գյուղում 1840-ական թվականներին ստեղծվել է ռուսական բանակի զորակայան` ռազմական, վարչական, բնակելի շինություններով, որոնք էլ հիմք են հանդիսացել այժմյան քաղաքի ձևավորման համար։ Լեռնային Ղարաբաղում խորհրդային կարգեր հաստատվելուց և երկրամասը ինքնավար մարզ հռչակվելուց հետո, 1923 թվականին 26 կոմիսարների առաջնորդ, Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի հիշատակը հավերժացնելու համար այս բնակավայրը վերանվում է Ստեփանակերտ։ Այսինքն Ստեփանակերտը պաշտոնական ձևով քաղաքի կարգավիճակ ունի 1923 թվականից։ Մինչև 1978 թ. Ստեփանակերտը մարզային վարչական կենտրոն լինելուց բացի, նաև համանուն շրջանի կենտրոն էր։ 1978 թ. հետո Ստեփանակերտի շրջանը վերանվանվում է Ասկերանի շրջան, իսկ շրջանի կենտրոնը դառնում է Ասկերան ավանը (այժմ քաղաք)։ Ստեփանակերտը այժմ ունի 25,6 քկմ տարածք, գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան նախալեռնային մասի ոչ մեծ հարթության վրա, Կարկառ գետի ձախափնյա գեղատեսիլ վայրում։ Շրջապատված է անտառներով, այգիներով, ունի մեղմ կլիմայական պայմաններ. հունվարի միջին ջեր մաստիճանը -0,2 0C, իսկ հու լիսինը` +22,40C, օգոստոսինը` +22,20C։ Մթնոլորտային տեղումները տարեկան միջին հաշվով, կազմում են 535 մմ։

Ստեփանակերտը ԼՂՀ նախագահի նստավայրն է, այնտեղ են գտնվում ԼՂՀ Ազգային ժողովը, կառավարությունը, բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները, հասարակական, քաղաքական կազմակերպությունները, բազմազան միություններ, հիմնադրամներ, դատաիրավական մարմիններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների գրասենյակներ։

Կրթություն

Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի կրթության, մշակութային կարևոր կենտրոնն է։ 1920-ական թվականներին այստեղ բաց վել է գյուղատնտեսական տեխնիկում, իսկ 1940-ական թվա կաններին` երկամյա ուսուցչական ինստիտուտ, որը կարճ ժամանակից հետո փակվել է։ 1970-ական թվականներին բացվել էր մանկավարժական ինստիտուտ` հայկական, ռուսական և ադրբեջանական բաժանմունքներով։ Այստեղ մինչև 1993 թ. գործում էին Կիրովականի մանկավարժական և Երևանի ճարտարագիտական համալսարանների մասնաճյուղերը, որոնց հիման վրա կազմակերպվեց Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանը (այժմ` Արցախի Պետական Համալսարանը)։ Այստեղ գործում է նաև ոչ պետական բարձրագույն 6 ուսումնական հաստատություն։ Կան նաև բժշկական, երաժշտական, գեղարվեստական ուսումնարաններ, ինչպես նաև հանրակրթական պետական 16 դպրոց և 15 մանկապարտեզ։[3] 1924թ. բացվել է ներկայիս Ստեփանակերտի հանրապետական գրադարանը։ Բացի դրանից, մասսայական մի շարք գրադարաններ են գործում նաև քաղաքի տարբեր մասերում։ Մայրաքաղաքի մշակութային օջախների շարքում իր կարևոր դերն ունի պատմության թանգարանը, որտեղ ցուցադրված են Արցախ-Ղարաբաղ աշխարհի հնագույն հայկական տնտեսական, մշակութային կյանքին, պատմությանը վերաբերող, մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ցուցանմուշներ։

Տնտեսություն

Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի արդյունաբերական խոշոր կենտրոնն է։

2008 թ. տվյալներով մայրաքաղաքում գործում են արդյունաբերական 148, շինարարական` 126, ծառայություններ մատուցող` 324, առևտուր իրականացնող` 882 տնտեսավարող սուբյեկտներ։ Այդ տարվա տվյալներով Ստեփանակերտին բաժին է ընկնում ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի ավելի քան 49,9, շինարարական աշխա տանքների 43,4, առևտրի շուրջ 57, ծառայությունների ավելի քան 72, գյուղատնտեսական արտադրանքի 1,9 %-ը։[4] Արդյունաբերական խոշոր ճյուղերից, երկար ժամանակ համախառն արտադրանքով, առաջատարը թեթև արդյունաբերությունն էր։ Այս ճյուղի խոշոր ձեռնարկությունը Մետաքսի կոմբինատն էր (Ղարմետաքսկոմբինատ), որն իր մասնաճյուղերն ուներ Քարինտակ, Խնձրիստան գյուղերում և Մարտակերտ քաղաքում։ Գործում էր մարզի կոլտնտեսություններում արտադրվող բոժոժի ու այլ շրջան ներից ստացվող հումքի բազայի վրա։ Բնական մետաքսաթելի ու գործվածքի արտադրությամբ ԽՍՀՄ-ում խոշորագույններից մեկն էր։ Մինչև 1990 թ. այս կոմբինատը տարեկան թողարկում էր ավելի քան 15 մլն. գծամետր մետաքսի գործվածք։ Այժմ այն չի գործում։ Ստեփանակերտի թեթև արդյունաբերության մյուս խոշոր ձեռնար կությունը կոշիկի ֆաբրիկան է, որը տարեկան կարող է թողարկել 4,5-5 մլն. զույգ կաշվե կոշիկ։ Նշանավոր են նաև գորգագործական կոմբինատն ու կարի ֆաբրիկան։ Մյուս ճյուղերի ձեռնարկություններից հիշարժան են էլեկտրատեխնիկական, կոնդենսատորների գործարաններն ու շինանյութերի կոմբինատը, ինչպես նաև կահույքի ֆաբրիկան, կաթնամթերքների, մսի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի, խմիչքների արտադրության ձեռնարկությունները։

Մշակույթ

Լեռնային Ղարաբաղի մշակութային կյանքում անգնահատելի դեր է խաղում Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը (հիմնադրվել է 1932 թ.)։ Ավելորդ չէ նշել, որ ադրբեջանական տիրապետության տարիներին հայ-կական մարզի միակ պետական դրամատիկական թատրոնի խա ղացանկից գրեթե լրիվ հանվել էին հայ ժողովրդի պատմությանը, կյանքի վերաբերող գործերի բեմադրությունները։ Նույնիսկ թատրոնի ցուցանակից հանվել էր հայկական բառը։ Այժմ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը նոր վերելք է ապրում, ամուր կապեր է ստեղծել Երևանի թատերական օջախների հետ։ Քաղաքի ու ամբողջ երկամասի կյանքում 1959 թվականից յուրահատուկ դեր է խաղում հայկական երգի ու պարի պետական համույթը, որը մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում նաև Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում։ Այժմ Ստեփանակերտի ռադիոհագնույցը և հեռուստատեսությունը ամեն օր հայերեն լեզվով հաղորդումներ է տալիս քաղաքի ու հանրապետության բնակչության համար։ 1960-ական թվականներից այստեղ ըն դունվել են նաև հեռուստահաղորդումներ, բայց, ցավոք, մինչև 1988 թվականը` միայն ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով։ Ոչ միայն Ղարաբաղի հայկական բոլոր բնակավայրերը, այլև մարզային կենտ րոն Ստեփանակերտը հնարավորություն չունեին դիտելու և լսելու հայկական հեռուստատեսության հաղորդումները։ Ղարաբաղ -88-ի հայտնի դեպքերի հետ կապված, մարզի հայության միահամուռ պահանջով, 1988 թ. մայիսի սկզբից Ստեփանակերտը ոչ միայն ընդունում է հայկական հեռուստահաղորդումները, այլև հայ մասնագետների աջակցությամբ այստեղ կազմակերպվեցին տեղական հեռուստահաղորդումներ։ Այժմ Ստեփանակերտում գործում է ԼՂՀ-ի հեռուստահաղորդումների կենտրոնը։

Տեսարժան վայրեր

Հյուրանոցներ

  • 4* «Արմենիա» հյուրանոց
  • 4* «Պարկ Հոթել Արցախ» հյուրանոց
  • 2* «Անի Պարադիզ» հյուրանոց
  • 3* «Նաիրի» հյուրանոց
  • 4* «Երևան» հյուրանոց
  • 3* «Շուշի» հյուրանոց

Տրանսպորտ

Ստեփանակերտը ավտոճանապարհների կարևոր հանգույց է։ Այստեղից սկսվում են Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս-Ջերմուկ-Երևան, Ստեփանակերտ-Աղդամ-Եվլախ-Բաքու, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Մարտունի ավտոճանապարհները։ Ստեփանակերտը երկաթգծով կապված էր Բաքու-Թբիլիսի երկաթուղային մայրուղու Եվլախ կայարանի հետ։

Հասարակական տրանսպորտ

Ստեփանակերտի հասարակական տրանսպորտը ներկյացված է «Գազել», «Մերսեդես», «ՊԱԶ», «Հյոնդայ Քանթրի» և «Իկարուս» ավտոբուսներով, որոնց ավտոպարկը միշտ լրացնում են նոր ավտոմեքենաներ։ Նաև հաճախակի են գործում ԼՂՀ և ՀՀ շրջաներ գնացող ավտոչվերթներ։

Օդանավակայան

Պատկեր:ODANAV2.jpg
ԼՂՀ Արցախի օդանավակայանի գլխավոր մասնաշենքը

Ունի օդանավակայան և օդային գծերով կապված էր Երևանի, Թբիլիսիի, Գյումրիի և Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների հետ։ Օդանավակայանը 1988-1994 թթ. Ադրբեջանի բարբարոսների կողմից հիմնահատակ ավերվել է։ Ստեփանակերտի օդանավակայը այժմ գտնվում է կառուցման ընթացքում։ Վերակառուցվող օդանավակայանը նախատեսված էր շահագործ ման հանձնել 2012թ., այն կունենա բոլոր պայմանները և գործողության մեջ կդրվեն ժամանակակից օդանավեր։

Հայտնի ստեփանակերտցիներ

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

  1. ԱՊՀ Վիճակագրական կոմիտե
  2. ԼՂՀ շրջանները թվերով 2002-2008 թթ. Ստեփանակերտ, 2009, էջ 147)։
  3. Ս. Մելքումյան, Արցախ, Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, երևան 2011
  4. ԼՂՀ շրջանները թվերով 2002-2008 թթ. Ստեփանակերտ, 2009, էջ 147)։