«Արմավենազգիներ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տաքսոտուփ |
|||
| name = Արմավենի |
|||
| image file = Leonitis Leonurus.JPG |
|||
| image title =Արմավենի |
|||
| image descr = Արմավենի |
|||
| regnum = Բույսեր |
|||
| ref = |
|||
| comment = |
|||
| rang = |
|||
| latin = '''''Palmae''''' |
|||
| author = |
|||
| syn = |
|||
| typus = |
|||
| range map = |
|||
| range map caption = |
|||
| range map width = |
|||
| range legend = |
|||
| wikispecies = Palmae |
|||
| commons = Category:Palmae |
|||
| itis = |
|||
| ncbi = |
|||
| eol = |
|||
| grin = |
|||
| ipni = |
|||
}} |
|||
'''Արմավենին''' պատկանում է [[միաշաքիլ բույսեր]]ի ընտանիքին: |
'''Արմավենին''' պատկանում է [[միաշաքիլ բույսեր]]ի ընտանիքին: |
||
[[File:Palmera001.jpg|thumb|250x400px|right|Արմավենի]] |
|||
==Տարածվածությունը== |
==Տարածվածությունը== |
||
Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված [[արևադարձային]] և, մասամբ, [[մերձարևադարձային]] երկրներում՝ Ասիայի ու Հարավային Ամերիկայի անտառներում, սավաննաներում և անապատների օազիսներում: Վայրի վիճակում հայտնի է միայն հովհարատերև (եվրոպական կամ գաճաճ) արմավենին (Իսպանիայում և Ֆրանսիայում): ՀՀ-ում որպես գեղազարդիչ բույսեր աճեցվում են արմավենու 2 տեսակ՝ [[Փյունիկյան արմավենի|փյունիկյան]]ը և [[Հովհարատերև արմավենի|հովհարատերև]]ը: |
Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված [[արևադարձային]] և, մասամբ, [[մերձարևադարձային]] երկրներում՝ Ասիայի ու Հարավային Ամերիկայի անտառներում, սավաննաներում և անապատների օազիսներում: Վայրի վիճակում հայտնի է միայն հովհարատերև (եվրոպական կամ գաճաճ) արմավենին (Իսպանիայում և Ֆրանսիայում): ՀՀ-ում որպես գեղազարդիչ բույսեր աճեցվում են արմավենու 2 տեսակ՝ [[Փյունիկյան արմավենի|փյունիկյան]]ը և [[Հովհարատերև արմավենի|հովհարատերև]]ը: |
22:31, 29 Մայիսի 2013-ի տարբերակ
Արմավենի | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Palmae
| ||
|
Արմավենին պատկանում է միաշաքիլ բույսերի ընտանիքին:
Տարածվածությունը
Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված արևադարձային և, մասամբ, մերձարևադարձային երկրներում՝ Ասիայի ու Հարավային Ամերիկայի անտառներում, սավաննաներում և անապատների օազիսներում: Վայրի վիճակում հայտնի է միայն հովհարատերև (եվրոպական կամ գաճաճ) արմավենին (Իսպանիայում և Ֆրանսիայում): ՀՀ-ում որպես գեղազարդիչ բույսեր աճեցվում են արմավենու 2 տեսակ՝ փյունիկյանը և հովհարատերևը:
Կենսաբանական նկարագրություն
Արմավենիների մեծ մասը ծառանման է, բունը սյունանման է՝ մինչև 60 մ բարձրությամբ, 80 սմ տրամագծով, հիմնականում` չճյուղավորված: Որոշ արմավենիներ ցողուն գրեթե չունեն. թփուտային են կամ փաթաթվող լիաններ: Մեծ մասի բունը ծածկված է թելիկներով, որոնք գոյանում են մեռած, թափված տերևների և կոթունների անոթաթելային խրձերից: Տերևները լինում են կտրտված փետրաձև (փյունիկյան, կոկոսյան արմավենիներ), երկփետրաձև (կարիոտա) և հովհարաձև (տրախիկարպուս, խամերոքս, լիվիստոնա և այլն): Փետրաձև տերևների երկարությունը մինչև 22 մ է, հովհարաձև տերևների թիթեղների տրամագիծը` մինչև 4մ, իսկ կոթունների երկարությունը՝ մինչև 5 մ: Տերևների երկարակեցությունը 1–7 տարի է: Պտուղները հաղարջի մեծությունից մինչև 25 կգ են:
Օգտագործումը
Արմավենիների գրեթե յուրաքանչյուր տեսակ որևէ օգուտ է տալիս մարդուն: Փյունիկյան արմավենին տալիս է քաղցր պտուղներ՝ արմավներ (խուրմա): Արաբական երկրների և Հյուսիսային Աֆրիկայի օազիսներում դա մարդու հիմնական սնունդն է: Մանր արմավներով ու դրանց կորիզներով կերակրում են ընտանի կենդանիներին: Օվկիանիայի մոտ 10 հզ. կղզիների բնակիչներին կերակրում է հնդկընկույզի (կոկոսյան) արմավենին: Նրա չհասունացած ընկույզների միջուկը պարունակում է կաթ, որը քաղցրահամ և ծարավը հագեցնող հյութ է: Հասուն ընկույզների պատյանից պատրաստում են պարաններ, խսիրներ, ավելներ: Ընկույզի պատյանն անվանում են կոյրա, իսկ չորացրած միջուկը՝ կոպրա, որից ստանում են կոկոսի յուղ: Ծովամերձ արևադարձային երկրներում կոյրան և կոպրան արտահանման հիմնական ապրանքներն են: Կոկոսյան արմավենուց ստացվում է նաև դիմացկուն ու թեթև փայտանյութ:
Արմավենիների շատ տեսակների ծաղկաբույլի ցողունի կտրվածքից հոսում է քաղցր հյութ, որից պատրաստում են շաքար, մաթ կամ գինի: Յուղ ստանում են նաև աֆրիկյան յուղատու արմավենու մանր, ձիթապտղանման պտուղներից: Սագոյան արմավենիների բնի միջուկում պարունակվող օսլայաշատ զանգվածը մանրացնելով ստանում են ալյուր (Ինդոնեզիայում և Մելանեզիայում): Որոշ արմավենիներից պատրաստում են բուսական մոմ:
Արտաքին հղումներ
Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արմավենի Կաղապար:Link FA