«Կոշ»–ի խմբագրումների տարբերություն
չ Bot: Migrating 9 interwiki links, now provided by Wikidata on d:q2414638 (translate me) |
ավելացվեց Կատեգորիա:Արագածոտնի մարզի գյուղեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 42. | Տող 42. | ||
{{Հայաստանի Արագածոտնի մարզի գյուղեր}} |
{{Հայաստանի Արագածոտնի մարզի գյուղեր}} |
||
[[Կատեգորիա:Արագածոտնի մարզի գյուղեր]] |
19:28, 28 Մայիսի 2013-ի տարբերակ
- Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կոշ։
Կոշ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Պաշտոնական անուն | Կոշ |
Երկիր | ՀՀ |
Մարզ | Արագածոտն |
Տարածաշրջան | Աշտարակ |
Համայնք | Կոշ |
Հեռ. մարզկենտրոնից | 17 կմ |
Այլ անուն(ներ) | Գոշ, Կավաշ, Կվաշ, Կվաշավան, Կուաշ |
Աշխարհագրական տեղեկություն | |
Բարձր. ծովի մակ-ից | 1250 մ |
Բնակչություն | |
Բնակչություն (դե յուրե) | 2756 |
-Կանայք՝ | 1398 |
-Տղամարդիկ՝ | 1358 |
Գյուղական տեղեկություն | |
Փոստային ինդեքս | 378432 |
Բնակավայրային կոդ | 02061026 |
Կոշը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Կոշ համայնքում: Կոշը նաև ճանաչված է եղել որպես Գոշ, Կավաշ, Կվաշ, Կվաշավան, Կուաշ:[1]
Բնակչություն
Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Կոշի մշտական բնակչությունը 2756, իսկ առկա բնակչությունը 2600 հոգի է:[2]
Պատմություն
Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի պատմահնագիտական հուշարձաններից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը: Հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Ս. Ստեփանոս եկեղեցին (VII դ.) կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից: Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից` կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով: Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ: Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով: Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք: Ինտերիերը որմնանկարազարդ է: Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում: Ս. Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք՝ XIII դ. խաչքարերով հարուստ գերեզմանոց՝ դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս- արևմուտքում՝ միջնադարյան ինժեներական կառույց՝ կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար: Այն թաղածածկ է՝ կալունակների վրա նստող երեք թաղակիր կամարներով: Ներքին չափերն են 4,8 մ X 13,5 մ, բարձրությունը՝ 2,8 մ, պատերի լայնությունը՝ 1,45 մ: Կոշում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIV դդ.), Ս. Գևորգ (XIX դ.) եկեղեցիները, ձիթհան (XVIII դ.): Հյուսիսային կաղմում, բլրի գագաթին կանգուն է Կոշի ամրոցը (XIII դ.): Ուղղանկյուն է, անկյուններում կլոր աշտարակներով, կառուցված մաքուր տաշած տուֆի խոշոր քարերից, իսկ պատերի ստորին մասը՝ կոպտատաշ բազալտից: Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով: Կոշից հարավ, խճուղու եզերին է գտնվում 6,8 մ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան (1195): Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն: Հայկական մատենագրության մեջ կան IV դ. անցքերին վերաբերվող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ: Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինս որդի Գնելին: Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները. այդ պատճառով Տիրանը նզովում է Արշակին, վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում: Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները: [3]
Աղբյուրներ
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 46. ISBN 9994101218.