«Կատակերգություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 74 interwiki links, now provided by Wikidata on d:q40831 (translate me)
չNo edit summary
Տող 8. Տող 8.


[[Կատեգորիա:Թատերական ժանրեր]]
[[Կատեգորիա:Թատերական ժանրեր]]
[[Կատեգորիա:Կատակերգություն]]

21:46, 25 Մայիսի 2013-ի տարբերակ

Կատակերգության հին հունական մուսա Տալիան` կատակերկագան դիմակը ձեռքին

Կատակերգություն (հին հունարեն՝ κωμῳδία), ողբերգությանը հակադիր թատերական ժանր: Թեթև, ուրախ, կատակային և/կամ երգիծական-քննադատական բնույթի ստեղծագործություն է: Կատակերգության մեջ ծիծաղի միջոցով քննադատության են ենթարկվում մարդկային բնավորության, կյանքի, կենցաղի տարբեր կողմերը, սովորեցվում է հանդիսատեսին (ընթերցողին) զերծ մնալ դրանցից, զգուշանալ, չընկնել այնպիսի ծիծաղելի վիճակների մեջ, ինչպիսիք պատկերված են կատակերգության մեջ:

Կատակերգության հիմնական առանձնահատկություններն են դրության կոմիզմը (երբ հերոսը կամ գործող անձիք հայտնվում են ծիծաղելի վիճակում) և խոսքի կոմիզմը (երբ հերոսի կամ գործող անձանց միամիտ կամ սրամիտ խոսքերը ծիծաղ են առաջացնում):

Կատակերգության ժանրը ծագել է Հին Հունաստանում, որտեղ դրա մեծ վարպետ է եղել Արիստոփանեսը: