«Ջազը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{խմբագրում եմ|--[[Մասնակից:Mishukdero|Mishukdero]] ([[Մասնակցի քննարկում:Mishukdero|քննարկում]]) 10:03, 25 Մայիսի 2013 (UTC)}}

{{Infobox music genre
{{Infobox music genre
| name = Հայկական ջազ
| name = Հայկական ջազ

11:05, 25 Մայիսի 2013-ի տարբերակ

Ջազը Հայաստանում
Ծագման երկիր Հայաստան

Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից: 1930-ական թվականներին հայտնվեցին համույթներ, որոնք նվագում եին հիմնականում ջազ երաժշտություն, որոնցից ամենահայնտի խումբը համարվում եր Ցոլակ Վարդազարյանի նվագախումբը, որը համերգային ելույթներ եր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում: Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը հանդիսանում է 1938 թ. կազմավորված Հայաստանի պետական ջազային նվագախումբը` կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի գլխավորությամբ, իսկ դիրիժորն եր Ցոլակ Վարդազարյանը:[1]

1950/60- ական թվականներին Սովետական Հայաստանում ջազը լայն տարածում ստացավ: Ողջ երկում հայտնվում էին ջազային խմբեր: Այդ ժամանակաշրջանում ճանաչում ստացան Լևոն Մալխասյանի ջազային քառյակը, Արմեն Թութունջյանը, Արթուր Աբրամյանը և Ալեքսանդր Զախարյանը, որոնք հաճախակի ելույթներ էին ունենում Երևանում, ինչպես և մասնակցում էին համամիութենական փառատոններին: 1970-ականների սկզբին հանդես եկան նոր տաղանդավոր երաժիշտներ` Դավիթ Ազարյան և Արտաշես Քարթալյան, կիթառահար Բորիս Անդրեասյան, դաշնակահար Միքայել Զաքարյանը, Արմեն Տեր-Թադևոսյանի քառյակը, Էդուարդ Բախչիյանի ղեկավարությամբ համույթը:

1970-ականներին սկսած Հայաստանի ջազային նվագախումբը մեծ ճանաչման արժանացավ Սովետական Միությունում: Հայաստանի պետական էստրադային նվագախումբը Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ, առաջինը ԽՍՀՄ ջազային նվագախմբերից մեկնեց ԱՄՆ: Հայ երաժիշտները ԱՄՆ խոշոր քաղաքներում 25 համերգ տվեցին: Կոնստանտին Օրբելյանը, 36 տարի շարունակ ղեկավարելով նվագախումբը, կարողացավ սիրողական ջաղ-համույթի մակարդակից այն վերածել պրոֆեսիոնալ կոլեկտիվ: 1979 թվականին Օրբելյանին շնորհվեց ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչումը:

1980-ական թվականներին սովետական ջազի մեջ մեծ ճանաչում ուներ Տատևիկ Հովհաննիսյանը: Նա սկսել է ջազ երգել 11 տարեկանից հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբում, իսկ 17 տարեկանից որպես մեներգչուհի միացել է Կոնստանտին Օրբելյանի նվագախումբ: Տարիներ շարունակ իրեն տրվում եր Սովետական Միության լավագույն ջազ-երգչուհու տիտղոսը:


1990-ական թվականների սկզբին, ԽՍՀՄ փլուզման և Ղարաբաղյան պատերազմի պատճառով հետևող ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով Կոնստանտին Օրբելյանը չկարողացավ այլևս շարունակել աշխատանքը իր նվագախմբի հետ և մեկնեց Սան Ֆրանցիսկո:

1997 թվականին երիտասարդ երաժիշտներից վերականգնված «Հայաստանի պետական ջազ-նվագախումբ» անվանումով նվագախումբը վերսկսեց իր աշխատանքը` կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նվագախումբը բազմիցս շրջագայել է ԱՄՆ և եվրոպական երկրներում, կարողացել է նվաճել մի-քանի ազգային մրցանակներ և թողարկել է երկու ձայներիզ:

2013 թվականի դրությամբ Հայաստանում գործում են ջազային տարբեր ուղղվածություններով հանդես եկող բազում խմբեր: Հայտնի են էթնո-ջազային «Time Report», Վահագն Հայրապետյանի ջազ-ռոքային «Կատուներ», ավանդական ջազի «Chiko & Friends», fusion-ջազային «Art Voices», կանացի «Jazzel», ինչպես և «Ուլիխանյան», «NooZ»[2] խմբերը, Արտո Թունջբոյաջյանի աշխարհահրչակ «Armenian Navy Band» խումբը, ԱՄՆ-ում գործող night Ark էթնո-ջազային խումբը: Հայաստանի ամենից ճանաչված ջազմեններն են` Մարտին Վարդազարյան, Լևոն Մալխասյան[3], Վահագն Հայրապետյան, Արմեն Թութունջյան, Արտո Թունջբոյաջյան, Արմեն Հյուսնունց[4][5], Արմինե Սարգսյան, Տիգրան Ամասյան, Հարրի Կեսայան, Աշոտ Պարունակյան, Ջոն Բաբոյան, Ստեփան Շաքարյան, Արա Դինքջյան[6] և այլն:


Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ