«Խավարում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 1223888 խմբագրումը, որի հեղինակն է՝ 212.73.65.135 (քննարկում) մասնակիցը
Տող 12. Տող 12.
==Լուսնի խավարում==
==Լուսնի խավարում==
{{Հիմնական|Լուսնի խավարում}}
{{Հիմնական|Լուսնի խավարում}}
Լիալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը գտնվում են գրեթե մի ուղղու վրա, Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում: Լուսնի լրիվ խավարումը առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ:
Լիալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում: Լուսնի լրիվ խավարումը առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ:


==Խավարումների պարբերությունները==
==Խավարումների պարբերությունները==

17:49, 22 Մայիսի 2013-ի տարբերակ

1999 թվականի Արեգակի խավարումը Ֆրանսիայում

Խավարում, աստղագիտական երևվույթ, որի դեպքում երկնային մարմինները, մեկը մյուսին ծածկելու պատճառով, երկրային դիտորդին ամբողջությամբ կամ մասամբ որոշ ժամանակ չեն երևում:

Խավարումներին են վերաբերում Արեգակի ծածկումը Լուսնով, Լուսնի ծածկումը Երկրի ստվերով, ինչպես նաև աստղերի և մոլորակների ծածկումները Լուսնով, Արեգակի սկավառակով ներքին մոլորակների (Մերկուրիի և Վեներայի) անցումները, մոլորակի սկավառակով արբանյակների անցումները:

Երկրի մթնոլորտի վերին շերտերում Արեգակի ճառագայթների մի մասը (հիմնականում կարճալիքային) կլանվում է, ցրվում, իսկ երկարալիքային մասը բեկվում է և լուսավորում Լուսինը: Այդ պատճառով Լուսնի խավարած մասերը ստանում են դեղնակարմրավուն երանգ: Խավարման ընթացքում Լուսնի երանգով ուսումնասիրում են մթնոլորտի վերին շերտերի կառուցվածքը:

Արեգակի խավարում

Նորալուսնի ժամանակ (տես Լուսնի փուլեր), երբ Արեգակը, Լուսինը և Երկիրը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Լուսնի ստվերն ընկնում է Երկրի վրա և Երկրի մակերևույթի որոշ մասերից դիտելիս Արեգակն ամբողջությամբ կամ մասամբ չի երևում, որն էլ Արեգակի լրիվ կամ մասնակի խավարումն է: Տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարումը տևում է 2 - 3 (առավելագույնը՝ 8) ր, իսկ մասնակին՝ 2 - 3 ժ: Երբ խավարման ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի երկրահեռ, իսկ Երկիրը իր ուղեծրի արևամերձ մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը (օղակաձև խավարում):

Լուսնի խավարում

Լիալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում: Լուսնի լրիվ խավարումը առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ:

Խավարումների պարբերությունները

Լուսնի ուղեծրի և խավարածրի հարթությունները կազմում են 5°9' անկյուն: Այդ պատճառով նորալուսնի ընթացքում հաճախ Լուսնի ստվերը Երկրի վրա չի ընկնում, իսկ լիալուսնի ժամանակ Լուսինը գտնվում է Երկրի ստվերից վերև կամ ներքև, այսինքն խավարումներ տեղի չեն ունենում: Մեկ տարում տեղի է ունենում Արեգակի առնվազն 2 և ամենաշատը՝ 4 խավարում: Լուսնի խավարում այդ տարում կարող է ընդհանրապես չլինել: Մեկ տարում կարող է լինել Լուսնի ամենաշատը 2 խավարում: Խավարումների կրկնվելը կախված է Արեգակի նկատմամբ Լուսնի դիրքի վերականգնման (սինոդական ամիս), ինչպես նաև լուսնահանգույցներով հաջորդաբար անցումների միջև եղած ժամանակամիջոցից (դրակոնյան ամիս): Արեգակի և Լուսնի խավարումները միևնույն հաջորդականությամբ կրկնվում են յուրաքանչյուր 18 տարի 11⅓ (կամ 10⅓, հազվադեպ էլ՝ 12⅓, կախված այդ ժամանակամիջոցում եղած նահանջ տարիների քանակից) օրը մեկ: Խավարումների կրկնման պարբերության ընթացքում՝ 6585,32 օրում, լինում է 223 սինոդական և 242 դրակոնյան ամիս: Այդ պարբերությունը հայտնի է եղել դեռևս հնում և անվանվել է սարոս: Մեկ սարոսի ընթացքում տեղի է ունենում 70 խավարում, որոնցից 41-ը՝ Արեգակի, իսկ 29-ը՝ Լուսնի: Երկրի տվյալ վայրից Արեգակի լրիվ խավարում դիտվում է 300 - 400 տարին մեկ:

Խավարումները հին Հայաստանում

Հայ մատենագրությունում պահպանվել են խավարումների դիտման բազմաթիվ վկայություններ, որոնցից մեզ հասած ամենահինը վերաբերում է XV-րդ դարի Արեգակի խավարմանը: Անանիա Շիրակացին (VII-րդ դար) ճիշտ է բացատրել Արեգակի և Լուսնի խավարումների պատճառները: Բացի սարոսից, միջնադարյան Հայաստանում օգտվել են խավարումների 613 տարի 5 ամիս, ինչպես նաև հաճախ տեղի ունեցող 177 օր պարբերություններից:

Տես նաև

Արտաքին հղումներ

Պատկերասրահներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։