«Ալմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 25. Տող 25.


[[Կատեգորիա:Ածխածին]]
[[Կատեգորիա:Ածխածին]]
[[Կատեգորիա:Ոչ օրգանական նյութեր]]
[[Կատեգորիա:Միներալներ]]


[[ml:വജ്രം (നവരത്നം)]]
[[ml:വജ്രം (നവരത്നം)]]

07:38, 9 Ապրիլի 2013-ի տարբերակ

Պատկեր:Image 32.jpg
Պատկեր:Image 31.jpg
Յակուտիայի ալմաստներից

Ալմաստ, ածխածնի բնական տարաձևություններից է: Բնական ալմաստներն ամենակարծր միներալներն են և նման են անփայլ ապակու գնդիկների: Լավագույն ալմաստները կամ անգույն են, կամ երկնագույն: Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ: Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ նիստեր) հետո կոչվում է ադամանդ: Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև շողակն: Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից: Ադամանդ հունարեն նշանակում է աննվաճելի, անհաղթահարելի: Ալմաստը Հայաստան է բերվել հավանաբար Հնդկաստանից: Փոշին լայնորեն օգտագործվել է հղկման նպատակով և մշակվել է հղկափոշու ստացման հատուկ եղանակ: Իսկ որպես թանկարժեք քար` օգտագործվել է զարդեր պատրաստելու նպատակով: Հայ ոսկերիչները մշտապես վայելել են հմուտ վարպետների համբավ: Ալմաստե զարդերին վերագրել են ցավեր (հատկապես՝ երկունքի) մեղմելու, հաղթանակ պարգևելու և երջանկացնելու հատկություններ:

Հայտնի ադամանդներ

Պատկեր:Image 30.jpg
Ռուսական ամենամեծ «Օռլով» ալմաստը

Ադամանդի զարմանալի փայլը պայմանավորված է նրանով, որ անդրադարձնում է իր վրա ընկնող լուսային ճառագայթները: Ալմաստի արժեքը որոշվում է նրա զանգվածով, վերջինս չափում են հատուկ միավորներով՝ կարատներով. 1 կարատը 0,2 գ է: 50 կարատից բարձր զանգված ունեցող բոլոր ալմաստներին տրվում են հատուկ անուններ: 1905 թ-ին Հարավային Աֆրիկայում գտնվել է «Կուլինա» ալմաստը, որի զանգվածը 3106 կարատ (621,2 գ) էր: Նրանից պատրաստել են 105 ադամանդ, որոնցից ամենամեծի(«Աֆրիկայի աստղ») զանգվածը 530 կարատ է: 17-րդ դարում Ռուսաստանում գտնվել է «Օռլով» ալմաստը, որի զանգվածը 190 կարատ (38 գ) էր: 2007 թ-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվել է ամենախոշոր ալմաստը՝ 7000 կարատ (մոտ 1,5 կգ) զանգվածով:

Ալմաստները տեխնիկայում

Տեխնիկական ալմաստները, բացառիկ կարծրության շնորհիվ, օգտագործվում են լեռնային ապարներում խորը անցքեր հորատելիս: Ալմաստով հանդերձված հորատիչի հատուկ թագագլխիկները 10 անգամ մեծացնում են հորատման արագությունը: Ալմաստե կտրիչներն ու շաղափները լայնորեն կիրառվում են կարծր համաձուլվածքներ, մետաղներ, ապակիներ, պլաստմասսաներ մշակելու համար: Ալմաստից պատրաստում են բարակ մետաղալարեր (օրինակ՝ վոլֆրամի և պողպատի) ստանալու թելքակորզաններ: Դրանք նրբագույն՝ 0,1–0,001 մմ տրամագիծ ունեցող անցքերով թիթեղներ են, որոնցով մետաղը միջաձգելիս վերածվում է համապատասխան տրամաչափի մետաղալարի: 1950-ական թվականներին բացահայտվեց, որ տեխնիկական ալմաստներ կարելի է ստանալ արհեստական եղանակով. 100.000 մթնոլորտ ճնշման, կատալիզատորի առկայության, թթվածնի բացակայության և 3000°C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում գրաֆիտը մի քանի ժամվա ընթացքում վերածվում է ալմաստի մանր կտորների (դրանց զանգվածը սովորաբար չի անցնում 0,1 կարատից): Այդ ժամանակներից սկսեց զարգանալ արհեստական ալմաստի արտադրությունը: Այդպիսի ալմաստները լայնորեն կիրառվում են տեխնիկայում: Արհեստական ալմաստներ ստանալուց հետո դժվար չէր կռահել, թե ինչպես է այն առաջանում բնության մեջ: Դա տեղի է ունենում լեռնային ապարների շերտերի խորը ճեղքերում ու բնական անցքերում՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցության տակ: Բնական ալմաստի խոշոր հանքեր կան Ռուսաստանում, Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, Բոթսվանա, Նամիբիա), Բրազիլիայում, Հնդկաստանում և այլուր:

Ալմաստե գահը

Պատկեր:Image 331.jpg
«Ալմաստե գահը», այժմ պահվում է Կրեմլի Զինապալատում

1660-ին առևտրական բանակցություններ վարելու նպատակով Իրանի Սպահան քաղաքից Մոսկվա է գնում Զաքար Սահրատյան անունով մի վաճառական: Նա ցար Ալեքսեյ Միխայլովիչին նվիրում է մի թանկագին գահ, որը պատրաստել էին Նոր Ջուղայի հայ վարպետները: Գահը պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից՝ պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, ընդելուզված տարբեր չափերի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով և այլ թանկարժեք քարերով, ոսկով ու արծաթով: Ալեքսեյ Միխայլովիչ ցարը շատ է հավանում նվերը և Զաքար Սահրատյանին խնդրում է, որ Մոսկվա ուղարկի հայ ոսկերիչների, արծաթագործների, թանկագին քարեր հղկողների ու նկարիչների:

Տես նաև

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։