«Աղավնիճ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: fa:گل شاه‌پسند, new:गलँइँचास्वां
չ Bot: Migrating 23 interwiki links, now provided by Wikidata on d:q165290 (translate me)
Տող 23. Տող 23.


[[Կատեգորիա:Աղավնիճազգիներ]]
[[Կատեգորիա:Աղավնիճազգիներ]]

[[be:Вербена]]
[[ca:Berbena]]
[[da:Jernurt]]
[[de:Verbenen]]
[[en:Verbena]]
[[eo:Verbeno]]
[[es:Verbena (planta)]]
[[fa:گل شاه‌پسند]]
[[fr:Verbena]]
[[hsb:Twjerdźenka]]
[[hu:Vasfű]]
[[io:Verbeno]]
[[it:Verbena (genere)]]
[[ja:バーベナ]]
[[kk:Вербена]]
[[lt:Verbena]]
[[new:गलँइँचास्वां]]
[[pl:Werbena]]
[[pt:Verbena]]
[[ro:Verbena]]
[[ru:Вербена]]
[[simple:Verbena]]
[[vi:Chi Cỏ roi ngựa]]

10:40, 3 Ապրիլի 2013-ի տարբերակ

Դեղատու աղավնիճ

Աղավնիճ (լատիներեն` Verbéna), աղավնիճազգիների (Verbenáceae) ընտանիքի բույսերի ցեղ, որի տեսակները միամյա, բազմամյա խոտաբույսեր և կիսաթփեր են։[1]

Տարածվածությունը

Հայրենիքը Հարավային Ամերիկան է (Բրազիլիա, Պերու)[2]։ Առավելապես տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ ՀՀ-ում աճում է Դեղատու աղավնիճը (Verbéna officinalis), որը 30-100 սմ բարձրությամբ, խոր կտրտված և հակադիր տերևներով բազմամյա մոլախոտ է, ծաղկաբույլը` հասկ, ծաղիկները` մանր և մանուշակագույն։[1]

Օգտագործումը

Հիմնականում օգտագործվում է ծաղկային ձևավորումներում (ղևանդներ, միքսբորդերներ, ծաղկաթմբեր) և առանձին խմբավորումներում[2]։ Եթերային յուղ ստանալու համար մշակվում է Կիտրոնային աղավնիճ[1]։ Ն. Պ. Կրասինսկու կարծիքով, աղավնիճը կարելի է մշակել քիմիական արտադրություն ունեցող գործարանների բակերում։

Մշակումը

Տնկումը կատարվում է արևոտ տեղերում, սննդանյութերով հարուստ հողերում։ Ոռոգումը պետք է կատարել չափավոր։ Verbéna hybrida Hort տեսակի և Verbéna hybrida Mammouth-ի բույսերը տնկում են մեկը մյուսից 25-30 սմ հեռավորության վրա, քանի որ ունեն գետնի վրա տարածված երկար ցողուններ։ Այս տեսակներից ցածր գորգ ստանալու նպատակով անհրաժեշտ է ցողունները փայտե կարթերով ամրացնել գետնին, որի շնորհիվ դրանք անդալիսի նման արմատակալում են։ Աղավնիճ կնճռոտը (Verbéna venosa Gill et Hook), որի ծաղիկները միայն կապույտ, մանուշակագույն են, միջբուսային տարածությունը տրվում է 20-25 սմ։ Խոնավության նկատմամբ պահանջը մեծ չէ, սակայն ջրի պակասի դեպքում ծաղկումը սկսում է դադարել։ Ծաղկումը սկսում է հունիսից և տևում մինչև ուշ աշուն։ Կնճռոտ աղավնիճը նախորդների հետ համեմատած ավելի կարճատև է ծաղկում։

Ցանքը ջերմատներում կատարվում է փետրվար-մարտ ամիսներին։ 18-20° ջերմության դեպքում սերմերը ծլում են 10-14 օրվա ընթացքում։ Ցանքը կարելի է կատարել նաև բաց գրունտում։ Երևանի պայմաններում աշնանը թափված սերմերը հաջորդ տարի գարնանը ծլում են։

Բազմացումը

Աղավնիճը բազմանում է սերմերով և կտրոններով։ Սերմնահավաքը կատարելիս չպետք է թողնել, որ ծաղկակոթի վրա սերմնապատիճները ամբողջովին բացվեն, քանի որ մինչև վերին պատիճների մեջ եղած սերմերը հասունանան և պատիճները բացվեն, ապա ներքևիններից սերմերը կթափվեն։ Բույսը կտրոններով բազմացնելիս, որը երբեմն արվում է տարբեր գույնի ծաղիկներ ստանալու նպատակով, պահվում է ջերմատան լուսավոր մասերում, 12-15° ջերմության պայմաններում։

Սերմերը

Սերմերը նման են փոքրիկ փայտիկների, մոտավորապես 3 մմ երկարությամբ։ Սերմը հասուն վիճակում դեղին, բաց շականակագույն է, մեկ ծայրի հաստ մասում ունի փոքրիկ բաց գույնի ակոսիկ։ Մեկ գրամում պարունակում է մոտավորապես 350 հատիկ։ Ծլունակությունը պահպանում է 3-4 տարի։[2]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 ՀՍՀ, հատոր 1։
  2. 2,0 2,1 2,2 Ծ. Նարինջյան, Ծաղկաբուծություն, Ե., 1964, էջ 66-67