«Աստերոիդների խմբեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ վերնագրերից հղումների տեղափոխություն {Հիմնական}
չ Bot: Migrating 3 interwiki links, now provided by Wikidata on d:q2332332 (translate me)
Տող 70. Տող 70.
[[Կատեգորիա:Աստերոիդների դասակարգում]]
[[Կատեգորիա:Աստերոիդների դասակարգում]]
[[Կատեգորիա:Աստերոիդներ]]
[[Կատեգորիա:Աստերոիդներ]]

[[en:List of minor-planet groups]]
[[ro:Lista grupurilor de planete minore]]
[[ru:Классификации малых планет]]

01:34, 3 Ապրիլի 2013-ի տարբերակ

Աստերոիդների խմբեր կամ փոքր մոլորակների խմբեր փոքր մոլորակների բազմություններ են որոնք ունեն հիմնականում նման ուղեծրեր: Խմբերի անդամները հիմնականում իրար հետ կապված չեն, ինչպես աստերոիդների ընտանիքները, որոնք հիմնականում առաջացել են մեկ հիմնական մարմնի տարանջատման արդյունքում: Ընդունված է անվանել աստերոիդների խմբերը խմբի աստերոիդներից առաջին հայտնաբերվածի անունով, որը հաճախ հանդիսանում է նաև ամենամեծը:

Վուլկանոիդներ

Վուլկանոիդներ, հիպոթետիկ աստերոիդներ, որոնք կարող են ունենալ ուղեծրեր, Արեգակից 0,08-ից 0,21 ա. մ. միջև ընկած դինամիկորեն կայուն գոտում, այսինքն Մերկուրիի ուղեծրի ներսում: Մինչև այժմ վուլկանոիդներ չեն հայտնաբերվել:

Երկրին մոտեցող աստերոիդներ

  • Ատիրայի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը ամբողջությամբ ընկած են երկրային ուղեծրի ներսում (նրանց ապոհելին փոքր է Երկրի պերիհելիից, Q < 0,983 ա. մ.): Այս խմբի մեջ են ներառվում նույնպես Մերկուրիին և Վեներաին մոտ շարժվող աստերոիդները, որորնք ունեն մեծ էքսցենտրիսիտետ: Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (163693) Ատիրա:
  • Ատենի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը հատում են երկրի ուղեծիրը ներքին մասից (ապոհելին մեծ է Երկրի պերիհելիից, Q > 0,983 ա. մ., սակայն a < 1 ա. ե.): Այս մարմինների ուղեծրերը ընդհանուր առմամբ դեռևս ընկնում են Երկրի ուղեծրի ներսում, սակայն արդեն հատվում են նրա հետ պորիհելիի շրջանում: Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (2062) Ատենը:
  • Ապոլոնի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը հատում են երկրի ուղեծիրը արտաքին կողմից (նրանց պերիհելին փոքր է Երկրի ապոհելիից, q > 1,017 ա. մ., սակայն a > 1 ա. մ.): Այս մարմինների ուղեծրերը ընդհանուր առմամբ արդեն ընկնում են Երկրի ուղեծրից դուրս, սակայն դեռևս հատվում են նրա հետ Երկրի ապոհելիի շրջանում: Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (1862) Ապոլոնը:
  • Ամուրի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը ամբողջությամբ ընկած են երկրային ուղեծրից դուրս (նրանց պերիհելին մեծ է Երկրի ապոհելիից, q < 1,017 ա. մ.): Այս խմբին են դասվում նաև Մարսի մոտ շարժվող աստերոիդները: Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (1221) Ամուրը:

Աստերոիդների գոտի

Մոլորակների ուղեծրերը հատող աստերոիդներ

Ներքին ուղեծիր՝ ձախ, վերևում;______Արտաքին ուղեծիր՝ ձախ, ներքևում;
Ներքին գրեյզեր: միջին, վերևում;______Արտաքին գրեյզեր՝ միջին, ներքևում;
Համաուղեծիր ուղեծիր: աջ, վերևում;___Հատող ուղեծիր: աջ, ներքևում

Տրոյացի աստերոիդներ

Կենտավրոսներ

Տրանսնեպտունային մարմիններ

Դամոկլոիդներ

Տես նաև