«Անտիոքոս III Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 38 interwiki links, now provided by Wikidata on d:q3365 (translate me)
չ Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q3365 (translate me)
Տող 8. Տող 8.


{{Link FA|sv}}
{{Link FA|sv}}

[[ka:ანტიოქ III დიდი]]

22:15, 2 Ապրիլի 2013-ի տարբերակ

Անտիոքոս III Մեծ

Անտիոքոս III Մեծ (մ.թ.ա. 242-մ.թ.ա. 187), Սելևկյանների պետության թագավոր մ.թ.ա. 223-ից: Սելևկոս II Կալինիկոս թագավորի որդին և հաջորդը: Ճնշեց Մարաստանի, Պարսկաստանի և Փոքր Ասիայի սատրապների ապստամբությունները: Մ.թ.ա. 219-ին Պտղոմեոսներից նվաճեց Կղեսուրը, Փյունիկիան և Պաղեստինը, բայց մ.թ.ա. 217-ին, պարտվելով նրանցից, հարկադրված էր ետ վերադարձնել դրանք: Մ.թ.ա. 212-ին նվաճեց Ծոփքի հայկական թագավորությունը: Ծոփքի Քսերքսես թագավորի հավատարմությունը շահելու համար իր քույր Անտիոքիսին կնության տվեց նրան: Սակայն նպատակին չհասնելով` նույն Անտիոքոսիսի միջոցով թունավորեց Քսերքսեսին: Մ.թ.ա. 212-մ.թ.ա. 205-ին Անտիոքոսը հաղթական արշավանքով հասավ Հնդկաստան` հնազանդեցնելով Պարթևաստանը և Բակտրիան: Արևելյան այս արշավանքի համար ստացավ Մեծ պատվանունը: Մինչև մ.թ.ա. 200 Անտիոքոսը վերանվաճեց Պաղեստինը և Հայաստանը: Ստրաբոնի վկայությամբ, Անտիոքոսը Հայաստանի ստրատեգոսներ կարգեց Արտաշես Ա-ին և Զարեհին: Փոքր Ասիայի քաղաքների և Թրակիայի համար Անտիոքոսը պատերազմներ մղեց Պերգամոնի Եվմենոս II թագավորի դեմ: Մագնեսիայի ճակատամարտում մ.թ.ա. 190 ծանր պարտություն կրեց հռոմեացիներից և Ապամեայի պայմանագրով մ.թ.ա. 188 հրաժարվեց Տավրոսի լեռներից արևմուտք ընկած փոքրասիական հողերից և Միջերկրական ծովում նավատորմ ունենալու իրավունքից` վճարելով խոշոր ռազմատուգանք: Սելևկյանների պետությունը անկում ապրեց: Նրանից անջատվեցին Մեծ Հայքը և Ծոփքը, որտեղ ստեղծվեցին անկախ թագավորություններ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Կաղապար:Link FA