«Բալկանյան թերակղզի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտը հեռացնում է․: hu:Délkelet-Európa (strongly connected to hy:Հարավ-արևելյան Եվրոպա)
Տող 97. Տող 97.
[[hr:Balkanski poluotok]]
[[hr:Balkanski poluotok]]
[[hsb:Balkanska połkupa]]
[[hsb:Balkanska połkupa]]
[[hu:Délkelet-Európa]]
[[id:Balkan]]
[[id:Balkan]]
[[is:Balkanskagi]]
[[is:Balkanskagi]]

09:49, 30 Մարտի 2013-ի տարբերակ

Բալկանյան թերակղզի
Տեղագրություն Միջերկրական ծով
Ողողող ջրեր Միջերկրական ծով, Սև ծով, Էգեյան ծով, Ադրիատիկ ծով, Իոնյան ծով, Մարմարա ծով
Ընդհանուր մակերեսը 505.000 կմ²
Ամենաբարձր կետը 2925 մ մ
Երկիր Եվրոպա Եվրոպա


Բալկանյան թերակղզին տիեզերքից

Բալկանյան թերակղզի (սլովեն.՝ Balkanski polotok, խորվ.՝ Balkanski poluotok, բոս․՝ Balkansko poluostrvo, սերբ.՝ և չեռնոգոր.՝ Балканско полуострво, ռումիներեն՝ Peninsula Balcanică, բուլղար․՝  և մակեդոներեն՝ Балкански полуостров, ալբ․՝ Gadishulli Ballkanik, հուն․՝ Βαλκανική χερσόνησος, իտալ.՝ Penisola balcanica, լատին․՝ Paeninsula Balcanica) թերակղզի Եվրոպայի հարավ-արևելքում: Տարածքը մոտ 505 հազար կմ²:

Բալկանյան թեակղզու վրա մասնակի կամ լրիվ գտնվում են.

Հունաստանը, Սլովենիան, Ռումինիան, Բուլղարիան և Իտալիան մտնում են Եվրոպական Միության կազմի մեջ: Հունաստանը, Ալբանիան, Բուլղարիան, Ռումինիան, Խորվաթիան, Սլովենիան և Իտալիան մտնում են ՆԱՏՕ-ի կազմի մեջ:

Թերակղզու ափերը շատ են կտրատված: Հարավում նրա ափերը ողողում են խոր Հոնիական և Էգեյան ծովերի ջրերը, որտեղ ցրված են բազմաթիվ լեռնոտ կղզիներ: Թերակղզու արևմտյան ափերը, որոնք ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով, շրջափակված են երկարավուն, ափերին զուգահեռ ձգվող կղզիների շերտերով: Այստեղ ցամաքը ժամանակի ընթացքում իջել է, հովիտները ծածկվել են ծովի ջրերով, իսկ առափնյա լեռնաշղթաները դարձել են կղզիներ: Արևելքում թերակղզու ափերը ողողում է Սև ծովը:

Բալկանյան թերակղզին գրեթե ամբողջությամբ գրավում են լեռները. դաշտավայրերը քիչ են: Թերակղզու միջին մասում գտնվում է հնագույն զանգվածը, որը ճեղքվելով` բաժանվել է մի շարք ծալքա-բեկորավոր լեռների: Լեռներում տեղի են ունենում ուժեղ երկրաշարժներ:

Այդ զանգվածից դեպի արևմուտք (հյուսիսից հարավ) ձգվում են Դինարյան լեռնաշխարհի երիտասարդ լեռնաշղթաները, որոնք կազմված են գլխավորապես կրաքարերից: Դինարյան լեռնաշխարհում առանձնապես ցայտուն կերպով են արտահայտված կարստային երևույթները:

Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում ձգվում են երիտասարդ ծալքավոր լեռները` Ստարա Պլանինան կամ Բալկանյան լեռները:

Թերակղզին հարուստ է ալյումինի (արևմուտքի երիտասարդ լեռների շերտում), ցինկի և կապարի (հնագույն զանգվածում) հանքաքարերով: Կան նաև երկաթի, ածխի և նավթի հանքեր:

Բալկանյան թերակղզու մեծ մասը (նրա արևմուտքը, հարավը, հարավ-արևելքը) և բոլոր կղզիները գտնվում են միջերկրածովային կլիմայի շրջանում, ընդ որում տեղումների քանակը խիստ նվազում է հյուսիս-արևմուտքից դեպի արևելք և առանձնապես հարավի ուղղությամբ: Այստեղ աճում են թփուտներ և կոշտատերև խոտեր, որոշ վայրերում պահպանվել են մշտադալար անտառները: Թերակղզու միջին մասում կլիման փոփոխական է` միջերկրածովայինից դեպի բարեխառն: Այդ պատճառով անտառներում պատահում են ինչպես մշտադալար, այնպես էլ ձմռանը տերևաթափ լինող բույսեր: Թերակղզու հյուսիսը մտնում է արդեն բարեխառն կլիմայական գոտու մեջ, լեռներում տարածված են լայնատերև, խառը և փշատերև անտառները, իսկ դաշտավայրերում (Դանուբի և նրա վտակների շրջանում)` անտառատափաստանները: