«Արիստակես Բ Աթոռակալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: ) - → ), oգտվելով ԱՎԲ
չ Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q2861325 (translate me)
Տող 21. Տող 21.
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]

[[fr:Aristakès II Athorakal]]

10:44, 29 Մարտի 2013-ի տարբերակ

Արիստակես Բ Աթոռակալ (1465-1469), Ամենայն Հայոց կաթողիկոս 1465-ից: Հաջորդել է Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին: Ծննդյան թիվն ու տեղն անհայտ են: Մահացել է 1469-ին Վաղարշապատում:

Նախընթաց գործունեության մասին տեղեկություններ չեն պահպանվել: Եղել է Վասպուրականի հոգևորականներից: 1455-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի կողմից նշանակվել է աթոռակից կաթողիկոս, որն առաջին դեպքն է Հայոց եկեղեցու պատմության մեջ, երբ գործող կաթողիկոսի կողմից լիազոր փոխանորդի կամ գործակից օգնականի իրավունքներով նշանակվում է աթոռակից կաթողիկոս: Վերջինս անվանվել է նաև կաթողիկոսակից, աթոռակալ:

1460-ին Աղթամարի Զաքարիա Գ կաթողիկոսը կարա-կոյունլու թուրքմենների տիրակալ Ջհանշահի օժանդակությամբ հափշտակել է Ամենայն Հայոց կաթողիկոսական գահը և զրկել Արիստակես Բ Աթոռակալին իր իրավասություններից, սակայն մեկ տարի անց Զաքարիան վտարվել է Էջմիածնից, իսկ Արիստակես Բ Աթոռակալը շարունակել է իր պարտականությունների կատարումը:

1465-ի նոյեմբերին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս և իրեն աթոռակից նշանակել Սարգիս եպիսկոպոսին (հետագայում` Ամենայն Հայոց կաթողիկոս Սարգիս Բ Աջատար):

Աշխատել է բարելավել Մայր Աթոռի տնտեսության անմխիթար վիճակը: 1467-ին Խաչատուր եպիսկոպոսին նշանակել է Լեհաստանի հայոց թեմակալ առաջնորդ` հղելով կոնդակ լեհահայ համայնքին:

Կաթողիկոսական գահին Արիստակես Բ Աթոռակալին հաջորդել է Սարգիս Բ Աջատարը:

Գր. Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873

Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1990

Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001