«Դորիանս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 54. Տող 54.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://dorians.am Պաշտոնական վեբ-կայք]
* [http://www.facebook.com/doriansofficial Ֆեյսբուքյան էջ]
* [http://www.facebook.com/doriansofficial Ֆեյսբուքյան էջ]



10:01, 20 Մարտի 2013-ի տարբերակ

Դորիանս
Պատկեր:Dorians Band.jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրԵրևան
{{{2}}} Հայաստան
ԺանրերՌոք
Գործունեություն2008 - ներկա
ԼեյբլDorians Production
Անդամներ
Գոռ Սուջյան
Գագիկ Խոդավիրդի
Արման Փահլևանյան
Էդգար Սահակյան
Արման Ջալալյան
 Dorians (band) Վիքիպահեստում

Դորիանս, հայկական ռոք խումբ, որը ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում:

Պատմություն

Խումբը հիմնադրվել է 2008 թվականի հունիսին: Խմբի անդամներեն են` Գոռ Սուջյանը (վոկալ), Գագիկ Խոդավիրդին (կիթառ), Էդգար Սահակյանը (բասս կիթառ), Արման Փահլևանյանը (ստեղնաշարային գործիքներ) և Արման Ջալալյան (հարվածային գործիքներ):

2009թապրիլին Dorians-ը Մոսկվայում` Տաշիր ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ “Տարվա Բացահայտում” մրցանակին: Հունիսին իր մեկ ամյակի առթիվ խումբն ունեցավ իր առաջին մեծ համերգը Երևանում: [1]

Լեգենդար երաժիշտներ Յան Գիլանի (Դիփ Փարփլ) և Թոնի Այոմիի (Բլեք Սաբաթ) հետ հանդիպումից հետո Dorians խումբը Rock Aid Armenia նախագծի շրջանակներում ունեցավ համերգ, որի հասույթը տրամադրեց Գյումրիի երաժշտական դպրոցին:

2010թ-ին խումբը համերգներով հանդես եկավ Մոսկվայում: Նույն թվականին Հայաստանի Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, իսկ 2011թ-ին նվաճեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, ”Տարվա Լավագույն Տեսահոլովակ”, “Տարվա Լավագույն Երգիչ” մրցանակները: [2]

2011թապրիլին խումբը ձայնագրեց իր առաջին ձայնասկավառակը, որի միքսային աշխատանքները կատարվեցին Բրյուսելում ("ICP" Studios),իսկ մասթերինգն արվեց Փարիզում ("Translab" Studio):

2011թօգոստոսին Dorians-ը Երևանում ելույթ ունեցավ Սերժ Թանկյանի համերգի բացմանը: [3]

2011թդեկտեմբերի 13-ին խումբը Van Music Awards ռադիոմրցանակաբաշխության ժամանակ արժանացավ “Rock number One” , “Man Number One” մրցանակներին: [4]

Dorians խմբի առաջին՝ "Fly" (Թռիչք) անվամբ ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ 2011թդեկտեմբերի 22-ին: [5]

2012թսեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում, իսկ սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղում, Dorians խումբը ելույթ ունեցավ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, ստեղնահար Դերեկ Շերինյանի հետ: Համերգի հատուկ հյուրն էր կենդանի ռոք լեգենդ Գլեն Հյուզը:[6][7]

2013թմայիսին խումբը "Lonely Planet" երգով ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում:[8]

Խմբի անդամներ

Ներկայիս անդամներ

  • Գոռ Սուջյան - վոկալ (2008թ–ներկա)
  • Գագիկ Խոդավիրդի - կիթառ (2008թ–ներկա)
  • Արման Փահլևանյան - ստեղնաշարային գործիքներ (2008թ–ներկա)
  • Էդգար Սահակյան - բասս կիթառ (2008թ–ներկա)
  • Արման Ջալալյան - հարվածային գործիքներ (2008թ–ներկա)

Աղբյուրներ

Արտաքին հղումներ