«Ռիալտո (կամուրջ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Bot: Migrating 31 interwiki links, now provided by Wikidata on d:q52505 (translate me) |
||
Տող 33. | Տող 33. | ||
{{Վիքիպահեստ երկար|Ponte di Rialto|Պոնտե դի Ռիալտո}} |
{{Վիքիպահեստ երկար|Ponte di Rialto|Պոնտե դի Ռիալտո}} |
||
[[Կատեգորիա:Վենետիկի կամուրջներ]] |
[[Կատեգորիա:Վենետիկի կամուրջներ]] |
||
[[be:Мост Рыяльта]] |
|||
[[cs:Ponte di Rialto]] |
|||
[[cy:Pont Rialto]] |
|||
[[da:Rialtobroen]] |
|||
[[de:Rialtobrücke]] |
|||
[[en:Rialto Bridge]] |
|||
[[eo:Ponte di Rialto]] |
|||
[[es:Puente de Rialto]] |
|||
[[et:Rialto sild]] |
|||
[[eu:Rialto zubia]] |
|||
[[fi:Rialton silta]] |
|||
[[fr:Pont du Rialto]] |
|||
[[he:גשר ריאלטו]] |
|||
[[hr:Most Rialto]] |
|||
[[it:Ponte di Rialto]] |
|||
[[ja:リアルト橋]] |
|||
[[ko:리알토 교]] |
|||
[[nl:Rialtobrug]] |
|||
[[no:Rialtobroen]] |
|||
[[oc:Pont de Rialto]] |
|||
[[pl:Most Rialto]] |
|||
[[pt:Ponte de Rialto]] |
|||
[[ru:Мост Риальто]] |
|||
[[sh:Ponte di Rialto]] |
|||
[[sk:Ponte di Rialto]] |
|||
[[sv:Ponte di Rialto]] |
|||
[[tr:Rialto Köprüsü]] |
|||
[[uk:Ріальто]] |
|||
[[vec:Ponte de Rialto]] |
|||
[[vi:Cầu Rialto]] |
|||
[[zh:里阿爾托橋]] |
12:42, 14 Մարտի 2013-ի տարբերակ
Ռիալտոյի կամուրջը (իտալ.՝ Ponte di Rialto), Վենետիկի (Իտալիա) ամենահայտնի կամուրջներից մեկն է: Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է: Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար: 45°26′17″ հս․ լ. 12°20′09″ ավ. ե.HGЯO
Պատմութունը
Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի (Nicolò Barattieri) կողմից: Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար` Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ:
Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255թ. այն փոխարինվեց փայտե կամրջով: Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել: Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց: 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը:
1310թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի (Bajamonte Tiepolo) գլխավորած ապստամբության ժամանակ: 1444թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից: Այն կրկին փլուզվել է 1524թ.:
Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503թ.: Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր (այդ թվում՝ 1551թ. իշխանությունների նախաձեռնությամբ) այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն (Jacopo Sansovino), Պալադիոն (Palladio) և Վիգնոլան (Vignola): Միքելանջելոն նույնպես համարվել է կամուրջի ճարտարապետ:
Կամուրջը ներկայում
Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-91թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի (Antonio da Ponte) նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է):
Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում` 7,5 մետր: Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը: Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները:
Ռիալտոյի կամուրջը քնարերգությունում
Կամուրջը հիշատակվում է Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից մեկում՝
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը - գետ գիշերվա
Եվ հակինթներ` ականջին...[1]
Ծանոթագրություններ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պոնտե դի Ռիալտո կատեգորիայում։ |