«Սայմոն Կուզնեց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: bn:সাইমন কুজ্‌নেত্‌স
չ Bot: Migrating 39 interwiki links, now provided by Wikidata on d:q192577 (translate me)
Տող 46. Տող 46.
[[Կատեգորիա:Քեմբրիջ քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Քեմբրիջ քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ]]
[[Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ]]

[[ar:سيمون كوزنتس]]
[[be:Сайман Кузнец]]
[[be-x-old:Сайман Кузьнец]]
[[bg:Саймън Кузнец]]
[[bn:সাইমন কুজ্‌নেত্‌স]]
[[ca:Simon Kuznets]]
[[cs:Simon Kuznets]]
[[de:Simon Smith Kuznets]]
[[en:Simon Kuznets]]
[[eo:Simon Kuznets]]
[[es:Simon Kuznets]]
[[fi:Simon Kuznets]]
[[fr:Simon Kuznets]]
[[gd:Simon Kuznets]]
[[he:סיימון קוזנץ]]
[[id:Simon Kuznets]]
[[io:Simon Kuznets]]
[[it:Simon Kuznets]]
[[ja:サイモン・クズネッツ]]
[[jv:Simon Kuznets]]
[[ko:사이먼 쿠즈네츠]]
[[la:Simon Smith Kuznets]]
[[lv:Saimons Kuznecs]]
[[nl:Simon Kuznets]]
[[no:Simon Kuznets]]
[[oc:Simon Kuznets]]
[[pl:Simon Kuznets]]
[[pnb:سائمن کزنٹس]]
[[pt:Simon Kuznets]]
[[ro:Simon Kuznets]]
[[ru:Кузнец, Саймон Смит]]
[[sk:Simon Kuznets]]
[[sv:Simon Kuznets]]
[[te:సైమన్ కుజ్‌నెట్స్]]
[[tr:Simon Kuznets]]
[[uk:Саймон Кузнець]]
[[vi:Simon Kuznets]]
[[yo:Simon Kuznets]]
[[zh:西蒙·史密斯·库兹涅茨]]

11:40, 14 Մարտի 2013-ի տարբերակ

Սայմոն Կուզնեց
Simon Smith Kuznets
Դիմանկար
Ծնվել էապրիլի 30, 1901
ԾննդավայրՊինսկ, Մինսկի գուբերնիա (Ռուսական կայսրություն)
Մահացել էհուլիսի 8, 1985
Մահվան վայրՔեմբրիջ, (ԱՄՆ)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
ԿրթությունPinsk Realschule?, Կոլումբիայի համալսարան և Q4496322?[1]
Մասնագիտությունտնտեսագետ և վիճակագրագետ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[3]
 Simon Kuznets Վիքիպահեստում

Սայմոն (Սեմյոն) Սմիթ Կուզնեց (անգլերեն` Simon Smith Kuznets, ծննդյան անունը` ռուսերեն` Семён Абрамович Кузнец, 1901, ապրիլի 30 - 1985, հուլիսի 8), ամերիկյան տնտեսագետ, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր (1971)։

Ծնվել է Պինսկում (այժմ` Բելոռուս), առևտրական Աբրամ Կուզնեցի ընտանիքում։ Հայրը լքել է ընտանիքը և 1907-ին բնակություն հաստատել ԱՄՆ-ում` թողնելով որդուն և կնոջը` Պոլինա Կուզնեցին (ծնունդով` Ֆրիդման)։

Սեմյոնն ավարտելով ռեալական ուսումնարանը, ընդունվել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ դասընթացներ անցնելով նաև տնտեսագիտությունից։ Համալսարանում սովորելու տարիներին նյութական պայմաններից դրդված նա աշխատել է արհմիութենական կազմակերպություններում։ Առաջին գիտական աշխատանքը լույս է տեսել 1921-ին, Խարկովում։

Արտասահման գնալու նպատակով եղբոր` Սոլոմոնի հետ նախ գնում է Լեհաստան, որտեղից էլ 1922-ին` Նյու Յորք։ Այստեղ եղբայրները ընդունվում են Կոլումբիայի համալսարան։ 1921-ին Սեմյոնը, արդեն` Սայմոնը, ստանում է բակալավրի, իսկ 1926-ին` դոկտորի գիտական կոչում։ Երիտասարդ գիտնականի հայացքների ձևավորմանը զգալիորեն նպաստել է անվանի գիտնական Ու. Մետչելլը։

Նա շուրջ 35 տարի աշխատել է այդ մեծ գիտնականի հետ` տնտեսագիտական հետազոտությունների Ազգային բյուրոյում (1927-1961), միաժամանակ աշխատելով Փենսիլվանիայի համալսարանում (1930-1954)։

Սայմոնն հռչակվում է իր ժամանակի խոշոր տնտեսագետներից։ Մեկը մյուսին հետևում են նրա աշխատությունները տնտեսագիտության զարգացման խնդիրների վերաբերյալ, որոնցից գլխավորը նա համարում էր ազգային եկամտի աճը և օգտագործված հնարավորությունները։

Սայմոնն ամուսնանում է իր աշխատակցուհի Էդիթ Հանդլերի հետ, ունենում է երկու զավակ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` 1942-44-ին, նա գլխավորել է ԱՄՆ-ի սպառազինությունների ծրագրավորման և վիճակագրության Կոմիտեի բյուրոն։

1949-ին ընտրվում է Ամերիկյան վիճակագրական ասոցացիայի նախագահ, 1954-ին` Ամերիկյան տնտեսագիտական ասոցացիայի նախագահ։ 1954-ից դասավանդել է Բալթիմորի Ջոն Հոֆինս անվան համալսարանում։

Նա ոչ միայն մեծ տնտեսագետ էր, այլ նաև բազմակողմանի զարգացած մանկավարժ։ Գիտնականը լուրջ հետազոտություններ է նվիրել նաև Իսրայելի տնտեսության վերելքին։

1971-ին արժանացել է Նոբելյան մրցանակի` տնտեսագիտության գծով։

Վախճանվել է Քեմբրիջում։

Աղբյուրներ

Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն
  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 80-81։
  1. Українська Вікіпедія (укр.) — 2004.
  2. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1971Nobel Foundation.
  3. 3,0 3,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  4. Fellows of the American Statistical Association database
  5. 5,0 5,1 Notable Names Database — 2002.