«Ավտոմեքենա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: hif:Motar
չ Bot: Migrating 132 interwiki links, now provided by Wikidata on d:q1420 (translate me)
Տող 36. Տող 36.


{{Link GA|eo}}
{{Link GA|eo}}

[[af:Motorvoertuig]]
[[als:Auto]]
[[am:መኪና]]
[[an:Auto]]
[[ar:سيارة]]
[[arc:ܪܕܝܬܐ]]
[[arz:اوتوموبيل]]
[[ast:Automóvil]]
[[az:Avtomobil]]
[[ba:Автомобиль]]
[[bat-smg:Automuobėlis]]
[[be:Аўтамабіль]]
[[be-x-old:Аўтамабіль]]
[[bg:Автомобил]]
[[bn:গাড়ি]]
[[br:Karr-tan]]
[[bs:Automobil]]
[[bug:Oto]]
[[ca:Automòbil]]
[[chy:Amâho'hestôtse]]
[[co:Vittura]]
[[cr:ᐅᒑᐹᓂᔥ]]
[[cs:Automobil]]
[[cu:Аѵтокїнито]]
[[cy:Car]]
[[da:Bil]]
[[de:Automobil]]
[[diq:Erebe]]
[[el:Αυτοκίνητο]]
[[en:Automobile]]
[[eo:Aŭtomobilo]]
[[es:Automóvil]]
[[et:Auto]]
[[eu:Automobil]]
[[fa:خودرو]]
[[fi:Auto]]
[[fiu-vro:Auto]]
[[fr:Automobile]]
[[fy:Auto]]
[[ga:Gluaisteán]]
[[gan:汽車]]
[[gl:Automóbil]]
[[glk:ماشین]]
[[gn:Mba'yruguata]]
[[gu:મોટરગાડી]]
[[gv:Gleashtan]]
[[he:מכונית]]
[[hi:मोटरवाहन]]
[[hif:Motar]]
[[hr:Automobil]]
[[ht:Machin]]
[[hu:Autó]]
[[id:Mobil]]
[[io:Automobilo]]
[[is:Bifreið]]
[[it:Autovettura]]
[[ja:自動車]]
[[jv:Montor]]
[[ka:ავტომობილი]]
[[kk:Автомобиль]]
[[kn:ಮೋಟಾರು ವಾಹನ]]
[[ko:자동차]]
[[ky:Автомобиль]]
[[la:Autocinetum]]
[[lad:Otomobil]]
[[lmo:Vetüra]]
[[lo:ລົດ]]
[[lt:Automobilis]]
[[lv:Automašīna]]
[[mg:Fiarakodia]]
[[mi:Motokā]]
[[mk:Автомобил]]
[[ml:കാർ]]
[[mn:Автомашин]]
[[mr:मोटारवाहन]]
[[ms:Kereta]]
[[my:ကား]]
[[na:Auto]]
[[nah:Tepozmalacatl]]
[[nds-nl:Auto]]
[[new:अटोमोबाइल]]
[[nl:Auto]]
[[nn:Bil]]
[[no:Bil]]
[[nrm:Qùérette]]
[[nv:Chidí]]
[[oc:Automobila]]
[[os:Хæдтулгæ]]
[[pdc:Maschien]]
[[pl:Samochód]]
[[pms:Automòbil]]
[[pnb:کار]]
[[pnt:Αραπάν]]
[[pt:Automóvel]]
[[qu:Antawa]]
[[ro:Automobil]]
[[ru:Автомобиль]]
[[rue:Автомобіл]]
[[sco:Automobile]]
[[sh:Automobil]]
[[si:මෝටර් රථ]]
[[simple:Car]]
[[sk:Automobil]]
[[sl:Avtomobil]]
[[so:Baabuur]]
[[sq:Automobili]]
[[sr:Аутомобил]]
[[stq:Automobil]]
[[su:Otomotif]]
[[sv:Bil]]
[[sw:Motokaa]]
[[szl:Auto]]
[[ta:தானுந்து]]
[[te:కారు]]
[[tg:Автомобил]]
[[th:รถยนต์]]
[[tl:Kotse]]
[[tr:Otomobil]]
[[tt:Автомобиль]]
[[ug:ئاپتوموبىل]]
[[uk:Автомобіль]]
[[ur:خودمتحرک]]
[[uz:Avtomobil]]
[[vec:Machina automobile]]
[[vi:Ô tô]]
[[wa:Oto]]
[[war:Awto]]
[[yi:אויטאמאביל]]
[[za:Giceh]]
[[zh:汽车]]
[[zh-min-nan:Chū-tōng-chhia]]
[[zh-yue:汽車]]

11:21, 14 Մարտի 2013-ի տարբերակ

Հենրի Ֆորդը (1919թ.)

Ավտոմեքենա (ծագել է՝ հին հունարեն՝ αὐτο − ինքնուրույն և լատին․՝ mobilis − շարժվող), ինքնագնաց տրանսպորտային միջոց է, որը հարմարեցված է ցամաքի վրա տեղաշարժման համար: Ավտոմեքենաների շտապ և կոմֆորտային տեղաշարժման համար կառուցվում են հատուկ ավտոմայրուղիներ կամ պինդ ծածկով ճանապարներ:

Առաջին ավտոմեքենան

Կառլ Բենցը, առաջին ավտոմեքենայի ճարտարագետը
1885թ. Բենցի ստեղծած առաջին ավտոմեքենայի լուսանկարը

Ավտոմեքենան կամ ինքնաշարժը սեփական շարժիչով տրանսպորտի միջոց է: Այն լայնորեն տարածված է ողջ աշխարհում, թեև ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի: Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարել են շատ վաղուց: Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի: 18-րդ դարի 2-րդ կեսին շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769թ-ին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր: Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց ներքին այրման շարժիչի երևան գալուց (1880թ.)հետո: Առաջին իսկական ավտոմեքենան եռանիվ էր, ստեղծել է գերմանացի ինժեներ Կառլ Բենցը 1885թ.: Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Կառլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենա:

Ավտոմեքենաշինության արշալույսին մեքենաները բաց էին՝ ծածկ չունեին: Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907թ-ին Հենրի Ֆորդը ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում սկսեց հարահոս եղանակով թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր: Ոչ թանկ ավտոմեքենաների մեծ ընտրություն կար արդեն 1920-ական թվականների վերջին: Հատկապես մեծ պահանջարկ ունեին փակ թափքով մոդելները:

Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել: Բենզինային շարժիչով բեռնատարներն առաջին անգամ թողարկվեցին 1900-ական թվականներին (1914-18) դրանք լայնորեն օգտագործվում էին բեռնափողադրության համար: 1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչեր, որոնք բեռնատարներում են մինչ օրս:

1960-ական թվականներին սկսեցին ավտոմեքենաների վրա տեղադրել էլեկտրոնային սարքավորումներ: Ներկայումս էլեկտրոնային համակարգով ղեկավարվող շարժիչով ավտոմեքենան գրեթե 2 անգամ ավելի խնայող է, քան կես դար առաջ: 1990-ական թվականներից ավտոմեքենաների բազմաթիվ խոշորագույն արտադրողներ ձեռնամուխ են եղել էլեկտրամոբիլների արտադրությանը: Ստեղծվել են նաև արևի էներգիայով մեքենաներ:

Մարդատար ավտոմեքենաները

Ներկայումս աշխարհում հաշվվում է ավելի քան 500 մլն մարդատար ավտոմեքենա, և ամեն տարի արտադրվում են ևս 50 մլն նորերը: Մարդատար ավտոմեքենաների մեծ մասը քառանիվ է, կան նաև եռանվավորներ, իսկ մոդելներից մեկն ունի նույնիսկ 26 անիվ: Մարդատար ավտոմեքենաները լինում են փակ թափքերով՝ սեդան , լիմուզին, կուպե, ունիվերսալ, և վերևից բացվող թափքերով կաբրիոլետ, րոդսթեր, ֆաետոն, լանդո նմուշների: Բազմանպատակ ավտոմեքենաները, որոնց անվանում են նաև զբոսամեքենաներ, ամենատարողունակն են: Լիմուզինները խոշոր, շքեղ ավտոմոբիլներ են, որոնցով երթևեկում են շատ հարուստ մարդիկ: Դրանք օգտագործվում են նաև հանդիսավոր իրադարձությունների ժամանակ, օրինակ՝ հարսանիքներում: Փոքրալիտրաժները ոչ մեծ ավտոմեքենաներ են, որոնք առավել խնայողական են և ունեն բարձր մանևրայնություն: Մեքենաների մեծ մասը 2 տանող անիվներով է (հետևի կամ կամ առջևի): Սակայն կան և այնպիսիները, որոնցում տանող են բոլոր 4 անիվները, օրինակ՝ քրոսսովեր Նիվա և այլն: Այսպիսի քառահաղորդակ ավտոմեքենաները նախատեսված են դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելու համար:

Բեռնատարներ և ավտոբուսներ

Բեռնատարները և ավտոբուսներն ավտոճանապարհներով ծանր բեռներ ու մեծաքանակ ուղևորներ տեղափոխող տրանսպորտային խոշոր միջոցներ են: Ավտոբուսները մարդկանց փոխադրում են տեղական երթուղիներով, բայց կան նաև հեռավոր տարածությունների երթուղային ավտոբուսներ, որոնք հանդերձված են երկարատև ճանապարհորդության համար նախատեսնած բոլոր հարմարություններով: Ամենածանր բեռնատարների քաշը հասնում է 40տ-ի, իսկ անիվների թիվը՝ 16-ի: Բեռնատարների մեծ մասի վրա տեղադրված են դիզելային շարժիչներ: Բեռնատարները կազմված են վարորդի խցիկից շրջանակից(շասսի), որի վրա, ըստ նշանակման, ամրացված են տարբեր տեսակի թափքեր:

Հատուկ ավտոմեքենաներ

Պարզվում է ավտոմեքենաները կարող են տարբեր «մասնագիտություններ» ունենալ : Կան հրշեջ ու սանիտարական, փոստային և շինարարական, ռազմական ու մարտական ավտոմեքենաներ: Կան նաև բեռներ բեռնաթափող (ինքնաթափեր), գլանատակառներով (ցիստեռն) հեղուկներ ը սառնարաններով սառեցրած մթերք տեղափոխող (սառնավտո) մեքենաներ: Դրանցից մի քանիսն ապշեցնում են իրենց չափերով և հզորությամբ՝ կարող են տեղափոխել 60-70տ բեռ: Կան նաև ավտոգնացքներ, որոնք իսկական հսկաներ են: միանգամից փոխադրում են 120տ բեռ: Դրանք աշխատում են խոշոր կառույցներում և բաց հանքերում, փոխադրում են հող, խիճ, հանքաքար:

Ավտոմեքենաների անվտանգությունը

Ժամանակակից ավտոմեքենաները ստեղծվում են առավելագույն անվտանգության հաշվարկներով: Ուղևորասրահը նախագծվում է այնպես, որ այն չձևախախտվի, երբ վթարից ավտոմեքենայի թափարգելն ու բեռնախցիկը ճզմվեն:

Կաղապար:Link GA