«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: tl:Eksistensiyalismo
չ Bot: Migrating 77 interwiki links, now provided by Wikidata on d:q38066 (translate me)
Տող 23. Տող 23.


[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]

[[af:Eksistensialisme]]
[[als:Existenzialismus]]
[[am:ኅልውነት]]
[[ar:وجودية]]
[[arz:وجوديه]]
[[az:Ekzistensializm]]
[[be:Экзістэнцыялізм]]
[[be-x-old:Экзыстэнцыялізм]]
[[bg:Екзистенциализъм]]
[[bn:অস্তিত্ববাদ]]
[[bs:Egzistencijalizam]]
[[ca:Existencialisme]]
[[ceb:Eksistensyalismo]]
[[cs:Existencialismus]]
[[cy:Dirfodaeth]]
[[da:Eksistentialisme]]
[[de:Existentialismus]]
[[el:Υπαρξισμός]]
[[en:Existentialism]]
[[eo:Ekzistadismo]]
[[es:Existencialismo]]
[[et:Eksistentsialism]]
[[eu:Existentzialismo]]
[[fa:اگزیستانسیالیسم]]
[[fi:Eksistentialismi]]
[[fr:Existentialisme]]
[[ga:Eiseachas]]
[[gan:存在主義]]
[[gl:Existencialismo]]
[[he:אקזיסטנציאליזם]]
[[hr:Filozofija egzistencije]]
[[hu:Egzisztencializmus]]
[[ia:Existentialismo]]
[[id:Eksistensialisme]]
[[is:Tilvistarstefna]]
[[it:Esistenzialismo]]
[[ja:実存主義]]
[[jbo:zatsi'o]]
[[jv:Èksistènsialisme]]
[[ka:ეგზისტენციალიზმი]]
[[kk:Экзистенциализм]]
[[kn:ಅಸ್ತಿತ್ವವಾದ]]
[[ko:실존주의]]
[[ku:Hebûnparêzî]]
[[ky:Экзистенциализм]]
[[la:Exsistentialista]]
[[lt:Egzistencializmas]]
[[lv:Eksistenciālisms]]
[[mk:Егзистенцијализам]]
[[ml:അസ്തിത്വവാദം]]
[[mn:Экзистэнциализм]]
[[ms:Eksistensialisme]]
[[my:ဖြစ်တည်မှုပဓာနဝါဒ]]
[[nl:Existentialisme]]
[[nn:Eksistensialisme]]
[[no:Eksistensialisme]]
[[pl:Egzystencjalizm (filozofia)]]
[[pt:Existencialismo]]
[[ro:Existențialism]]
[[ru:Экзистенциализм]]
[[sc:Esistentzialismu]]
[[sh:Egzistencijalizam]]
[[simple:Existentialism]]
[[sk:Existencializmus]]
[[sl:Eksistencializem]]
[[sr:Egzistencijalizam]]
[[sv:Existentialism]]
[[ta:இருத்தலியல்]]
[[th:อัตถิภาวนิยม]]
[[tl:Eksistensiyalismo]]
[[tr:Varoluşçuluk]]
[[uk:Екзистенціалізм]]
[[ur:موجودیت]]
[[uz:Ekzistensializm]]
[[vi:Chủ nghĩa hiện sinh]]
[[zh:存在主义]]
[[zh-min-nan:Chûn-chāi-chú-gī]]

09:39, 14 Մարտի 2013-ի տարբերակ

Էքզիստենցիալիզմ կամ գոյության փիլիսոփայություն, ժամանակակից փիլիսոփայության ազդեցիկ ուղղություններից մեկը: Ձևավորվել է 20-րդ դարի սկզբներին և իր շատ գծերով արտացոլում է այդ ժամանակաշրջանը: Դրանով է բացատրվում էքզիստենցիալիզմի դրույթների մեծամասնության ողբերգական տոնայնությունը և ընդհանուր հոռետեսական երանգավորումը:

Էքզիստենցիալիզմի ձևավորման վրա հսկա ազդեցություն են թողել Սյորեն Կիերկեգորի, Ֆեոդոր Դոստոևսկու, Ֆրիդրիխ Նիցշեի, Մ. Ունամունոյի տեսությունները և աշխատանքները, ինչպես նաև Է. Հուսեռլի ֆենոմենոլոգիան և Մ. Շելլերի փիլիսոփայական անտրոպոլոգիան: Էքզիստենցիալիզմի գաղափարները պաշտպանել և զարգացրել են բազմաթիվ նշանավոր փիլիսոփաներ. Գերմանիայում՝ Մարտին Հայդեգերը, Կառլ Յասպերսը, Ֆրանսիայում՝ Ժան-Պոլ Սարտրը, Ալբեր Քամյուն, Ռուսաստանում՝ Լև Շեստովը, Նիկոլայ Բերդյաևը և այլն:

Էքզիստենցիալիզմը պայմանականորեն բաժանում են կրոնական (Յասպերս, Գաբրիել Մարսել, Բերդյաև և այլն) և աթեիստական (Հայդեգեր, Սարտր, Քամյու և այլն) ուղղությունների վրա:

Էքզիստենցիալիզմի կենտրնական հարցերն են՝ մարդու գոյությունը, նրա կյանքի իմաստը, աշխարհում նրա դերն ու ուղին, նրա ճակատագիրը: Էքզիստենցիալիզմի համար առաջնայինը մարդն է, նրա ներաշխարհը, զգացմունքները, որոշումները: Մարդու գոյությունը նախորդում է էությանը, «մարդկային իրականությունը» (Հայդեգեր) առաջնային է: Էքզիստենցիալ խնդիրները յուրաքանչյուր մարդու գոյության փաստից բխող խնդիրներ են, մարդու կողմից իր գոյության ձևի զգացումն է: Գոյությունը կամ էքզիստենցիան անհնար է փոխանցել հասկացությունների միջոցով, այն օբյեկտ չէ, քանի որ մարդը չի կարող օբյեկտիվորեն դիտարկել իրեն կողքից: Գոյությունը չի ենթարկվում ռացիոնալ ճանաչմանը, այն ճանաչելու միակ միջոցը այդ վիճակը վերապրելն է: Ըստ Յասպերսի, մարդու գոյությունը իմաստավորվում է «սահմանային իրավիճակներում», որոնք են՝ տառապանքը, պայքարը, աշխարհի անողոքությանը և թշնամանքին դիմակայելու ուղիներ գտնելը և այլն:

Էքզիստենցիալիստի համար մարդը զուրկ է էությունից նախքան գիտակից գոյությունը: Մարդը սկզբում գոյություն ունի, և միայն հետո կողմնորոշվում է՝ մտնում է իրական էությունների և իմաստների ոլորտ: Մարդն այն է, ինչ ինքն իրեն դարձնում է: Մարդը ոչ այլ ոք է, քան ինքն իրեն նախագծողը, գոյություն ունի այնքանով, որքանով ինքն իրեն կերտում է և իրականացնում է: Վախկոտը պատասխանատու է իր վախկոտություն, ստախոսը իր ստի համար և այլն: Միայն մարդն է պատասխանատու իր արարքների համար, ո՛չ հասարակությունը

Ըստ Սարտրի, մարդը պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև այլ մարդկանց համար: Մարդը բացահայտելով իրեն, բացահայտում է այլ մարդկանց և դրանով այլ մարդկանց դարձնում նույնքան իրական, որքան ինքն է: Այլ մարդիք անհրաժեշտ են անձի գոյության և ինքնաճանաչության համար:

Աթեիստական էքզիստենցիալիզմը ելնում է այն դրույթից, որ Աստված չկա, ուստի մարդուն ամեն ինչ թույլ է տրված: Մարդն ապրում է աշխարհում, որտեղ կրոնական հույսը մահացել է, նա պետք է ապրի առանց վերին իմաստի և օգնության: Ըստ Սարտրի և Քամյուի, դա նշանակում է, որ մարդը լքված է, անզոր, քանի որ ոչ իր մեջ և ոչ էլ դրսում նա չունի հենակետ, ապավինելու ատյան: Մարդն ազատ է, նա դատապարտված է լինելու ազատ: Միևնույն ժամանակ, կրոնական էքզիստեցիալիստները, ընդունելով մարդու ազատ լինելը և կամքի գերիշխանությունը, գտնում են, որ այդ ազատությունը իր գագաթնակետին է հասնում Աստծուն ճանաչելու և ընդունելու միջոցով:

«Ազատության» հետ մեկտեղ էքզիստենցիալիզմի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «ընտրության» գաղափարը: Ըստ Սարթրի, մարդը տարբերվում է այլ բնական էակներից հենց իր ընտրության, այդ ընտրության համար իր առջև պատասխանատվություն կրելու հնարավորությամբ: Ընտրելով իր համար, մարդը միաժամանակ ընտրում է և ամբողջ մարդկության համար: Ըստ Հայդեգերի, մարդու ընտրությունը ենթադրում է իրեն իր կեցության վերջին հնարավորության՝ մահին դիմակայելու անհրաժեշտությամբ: Իր ընտրությամբ մարդը կանգնում է մահ-ոչնչի առջև, դիմակայում դրան, հաստատում իր «եսը», կողմնորոշվում ոչնչի համեմատ: Ըստ կրոնական էքզիստեցիալիզմի, մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է:

Աղբյուրներ