«Հեսիոդոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Կենսագրական տվյալներ: ոճակական ուղղումներ, ուղղագրական
չ Bot: Migrating 59 interwiki links, now provided by Wikidata on d:q44233 (translate me)
Տող 23. Տող 23.


[[Կատեգորիա:Հին հույն բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Հին հույն բանաստեղծներ]]

[[an:Hesíodo]]
[[ar:هسيود]]
[[az:Hesiod]]
[[bar:Hesiod]]
[[be:Гесіёд]]
[[bg:Хезиод]]
[[br:Hesiodos]]
[[ca:Hesíode]]
[[cs:Hésiodos]]
[[da:Hesiod]]
[[de:Hesiod]]
[[el:Ησίοδος]]
[[en:Hesiod]]
[[eo:Heziodo]]
[[es:Hesíodo]]
[[et:Hesiodos]]
[[eu:Hesiodo]]
[[ext:Esiodu]]
[[fa:هزیود]]
[[fi:Hesiodos]]
[[fr:Hésiode]]
[[gl:Hesíodo]]
[[haw:Hesioda]]
[[he:הסיודוס]]
[[hr:Heziod]]
[[hu:Hésziodosz]]
[[ia:Hesiodo]]
[[id:Hesiodos]]
[[io:Hesiodos]]
[[is:Hesíódos]]
[[it:Esiodo]]
[[ja:ヘーシオドス]]
[[kk:Гесиод]]
[[ko:헤시오도스]]
[[la:Hesiodus]]
[[lb:Hesiod]]
[[lt:Hesiodas]]
[[lv:Hēsiods]]
[[nds:Hesiod]]
[[nl:Hesiodos]]
[[nn:Hesiod]]
[[no:Hesiod]]
[[oc:Esiòde]]
[[pl:Hezjod]]
[[pt:Hesíodo]]
[[ro:Hesiod]]
[[ru:Гесиод]]
[[scn:Esìudu]]
[[sh:Hesiod]]
[[simple:Hesiod]]
[[sk:Hesiodos]]
[[sl:Heziod]]
[[sq:Hesiodi]]
[[sr:Хесиод]]
[[sv:Hesiodos]]
[[tr:Hesiodos]]
[[uk:Гесіод]]
[[vi:Hēsíodos]]
[[zh:赫西俄德]]

09:22, 14 Մարտի 2013-ի տարբերակ

Հեսիոդոս, մ.թ.ա. 8-7-րդ դդ. հին հույն նշանավոր գրող, «Աշխատանքներ և օրեր» ու «Թեոգոնիա» էպիկական պոեմների հեղինակ:

Կենսագրական տվյալներ

Հեսիոդոսի մասին կենսագրական տեղեկությունների հիմնական աղբյուրն իր իսկ ստեղծագործություններն են: Նրա հայրը փոքրասիական Կիմե քաղաքից էր, կարիքից ելնելով գաղթել է Հունաստանի Բեովտիա երկրամաս ու բնակվել Ասկրա գյուղում, որտեղ և հիմնականում անցել է բանաստեղծի կյանքը: Հոր մահից հետո ժառանգությունը կիսելիս վեճ է առաջացել Հեսիոդոսի և նրա եղբոր` Պերսեսի միջև, որը դատավորներին կաշառելու միջոցով խլել է եղբոր բաժնի հիմնական մասը: Հետագայում վատնելով իր ունեցվածքը` Պերսեսը դիմել է եղբոր օգնությանը, սակայն Հեսիոդոսը կտրականապես հրաժարվել է Պերսեսին նյութապես օգնել, փոխարենը «Աշխատանքներ և օրեր» երկով եղբորը ճիշտ կենցաղավարության ու բարոյականության բազմաթիվ խորհուրդներ տալով:

Հեսիոդոսն իր ապրուստը հոգացել է հողագործությամբ ու անասնապահությամբ: «Թեոգոնիայում» նա պատկերավոր գրում է, որ Մուսաներն իրեն բանաստեղծական ձիրք են ներշնչել այն ժամանակ, էր ինքը Բեովտիայի Հելիկոն լեռան ստորոտում ոչխարներ էր արածեցնում:

Ստեղծագործությունները

Հեսիոդոսի գրվածքները թեև իրենց գեղարվեստական արժեքով որոշ չափով զիջում են Հոմերոսի «Իլիականին» ու «Ոդիսականին», սակայն դրանք անտիկ գրականության փայլուն նմուշներ են` օժտված բանաստեղծական ոգեշնչմամբ:

Աշխատանքներ և օրեր

Թեոգոնիա

«Թեոգոնիա» (հուն․՝ Θεογονία, «աստվածների ծագումնաբանություն»), պոետիկ ստեղծագործություն Հեսիոդոսի (մ.թ.ա. 78 դդ.), առաջիններից մեկն է հին հունական դիցաբանական պոեմ, որոնք հայտնի են դարձել եվրոպական գրականությունում. Գեղարվեստական տեսանկյունից «Թեոգոնիա»-ն շատ է զիջում «Ոդիսականին» և «Իլիականին»։

«Թեոգոնիայում» Հեսիոդոսը համակարգված ձևով ներկայացնում է հին հունական առասպելները աշխարհի ծագման մասին, հունական աստվածների ծննդաբանությունը: Իրենց գեղարվեստական արժանիքներով հատկապես աչքի է ընկնում հեղինակի կողմից աստվածների ու տիտանների պայքարի, Տիֆոնի հետ Զևսի կռվի նկարագրությունը և այլ դրվագներ:

Կենցաղային իմաստով «Թեոգոնիան» հանդիսանում է աստվածների տոհմաբանության և ծագումնաբանության վերաբերյալ ընկալման և հավատալիքների ամբողջություն է։

Հեսիոդոսի պոեմը սկսում է մուսաներին դիմելով, այնուհետև սկսում է աշխարհածնության վերաբերյալ պատմությունը, տիտանների, աստված-օլիմպացիներ և հերոսների մասին։

Հեսիոդոսի պոեմների հայերեն թարգմանությունը

Հեսիոդոսի երկու պոեմները աշխարհաբար են թարգմանվել Արամ Թոփչյանի կողմից` հրատարակվելով 1990 թ.` «Անտիկ, միջնադարյան և վերածննդի գրականություն» ժողովածուի մեջ