«Սանատրուկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Bot: Migrating 7 interwiki links, now provided by Wikidata on d:q2607687 (translate me)
Տող 19. Տող 19.
{{Հայոց արքաներ}}
{{Հայոց արքաներ}}
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]

[[az:Sanatruk]]
[[en:Sanatruk]]
[[eo:Sanatruko]]
[[fr:Sanatruk Ier]]
[[pl:Sanatruk]]
[[pt:Sanatruk]]
[[ru:Санатрук I Армянский]]

17:44, 11 Մարտի 2013-ի տարբերակ

Սանատրուկ
Մեծ Հայքի և Օսրոյենեի Արքա
Իշխանություն75–110
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝110
ՆախորդՏրդատ Ա
ՀաջորդողԱշխադար
ՏոհմԱրշակունիներ
գերիշխան
ՄայրԱվդե Արշակունի
ԵրեխաներՎաղարշ Ա

Սանատրուկ (ծն.թ.անհայտ–մոտ 110), Հայոց Արշակունի թագավոր 75-ից։ Հաջորդել է Տրդատ Ա արքային։ Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաղաքակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ։ Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը գրավել և Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Սանատրուկ բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։ Մի վկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր Սանդուխտ դստեր և Թադեոս առաքյալի սպանող։ Թաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում։ Ըստ Փավստոս Բյուզանդի, IVդ. 2-րդ կեսին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ և ճարտարագործ»։Գահակալել է 88-110 թթ: