«Վաչագան Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q1809709 (translate me)
Տող 3. Տող 3.


[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]

[[nl:Vachagan III de Vrome]]

17:37, 11 Մարտի 2013-ի տարբերակ

Վաչագան Բարեպաշտ (ծն.թ. անհայտ–մոտ 510), Արցախի և Ուտիքի հայազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Առանշահիկների տոհմից։ Գահ է բարձրացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակել է թագավորություն։ Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը։ Պայքարել է անիշխանության շրջանում տարածված հեթանոսական մնացուկների ու զանազան աղանդների դեմ, ծավալել եկեղեցական, լուսավորչական և քարոզչական բուռն գործնեություն։ Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել ներքին կարգն ու կանոնն ապահովող օրենքների մշակմանը։ Թաղված է Արցախում իր կառուցած Ջրվշտիկ վանքի մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։ Նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Աղվենի եկեղեցական ժողովը: