«Ավետարան ըստ Մատթեոսի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 88 interwiki links, now provided by Wikidata on d:q392302 (translate me)
չ Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q392302 (translate me)
Տող 33. Տող 33.


{{Link GA|pl}}
{{Link GA|pl}}
[[vi:Phúc Âm Matthew]]

11:12, 11 Մարտի 2013-ի տարբերակ

Պատկեր:Մատթեոս.jpg
Մատթեոս ավետարանիչ
Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Ավետարանների դասավորման մեջ առաջինը Մատթեոսի Ավետարանն է։ Այս Ավետարանի հեղինակը Մատթեոս առաքյալն է (9.9), որը կոչվել է նաև Ղևի (Մր 2.14, Ղկ 5.27)։ Մատթեոսը պաշտոնով մաքսավոր էր, այսինքն՝ հարկահավաք, երբ Հիսուսը առաքելության կանչեց նրան։

Մատթեոսի Ավետարանն իր ընթերցողներին, հատկապես իր ժամանակի հրեա քրիստոնյաներին հայտնում է, որ Հիսուսն է այն Փրկիչը, որ Աստված խոստացել էր Հին Կտակարանի մարգարեությունների մեջ։ Հիսուսը միայն եբրայեցի ժողովրդի Փրկիչը չէ, այլ ամբողջ աշխարհի։

Մատթեոսն իր Ավետարանը գրել է ժամանակագրական կարգով. այն սկսում է Հիսուսի ազգաբանությամբ և ծնունդով, նկարագրում է նրա մկրտությունն ու փորձությունը և ապա նրա քարոզչությունն ու բժշկությունները։ Այնուհետև նա նկարագրում է վերջին անգամ Հիսուսի մուտքը Երուսաղեմ, նրա կյանքի վերջին շաբաթվա դեպքերը, խաչելությունն ու հարությունը։

Մատթեոս ավետարանիչը Հիսուսին ներկայացնում է որպես այն մեծ ուսուցիչը, որ իշխանություն ունի մեկնաբանելու Աստծու Օրենքը և քարոզելու Աստծու արքայության մասին։ Հիսուսը Աստծու Օրենքի և Ուխտի հավատարիմ ծառան է, որը կատարում և ամբողջացնում է Աստծու ծրագիրը։ Մատթեոսի Ավետարանում Հիսուսի ուսուցումները տրվում են հատուկ խմբավորումով և ընդհանուր դասավորությամբ՝ ըստ հետևյալ կարգի.

  1. Լեռան քարոզը, որով Հիսուսը մեզ հայտնում է մեր պարտավորությունները՝ Աստծու արքայությանը արժանի լինելու համար (5-7-րդ գլուխներ)։
  2. Իր աշակերտներին տրված ցուցումներ՝ Աստծու արքայությունը քարոզելու իրենց առաքելության մասին (10-րդ գլուխ)։
  3. Երկնքի արքայության խորհուրդը և հետագա մեծ հաղթանակը պատկերող յոթ առակներ (13-րդ գլուխ)։
  4. Այս աշխարհում ինչպե՞ս ապրել որպես երկնքի արքայության զավակներ (18-րդ գլուխ)։
  5. Ուսուցումներ ներկա ժամանակների վախճանի և Աստծու արքայության գալստյան մասին (24-25-րդ գլուխներ)։

ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Արտաքին Հղումներ

Ավետարան ըստ Մատթեոսի

Կաղապար:Link GA