«Ավետիք Իսահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: el:Αβεντίκ Ισαακιάν
չ Bot: Migrating 16 interwiki links, now provided by Wikidata on d:q254988 (translate me)
Տող 61. Տող 61.
[[Կատեգորիա:Անձինք թղթադրամների վրա]]
[[Կատեգորիա:Անձինք թղթադրամների վրա]]
[[Կատեգորիա:Անձինք նամականիշերի վրա]]
[[Կատեգորիա:Անձինք նամականիշերի վրա]]

[[bg:Аведик Исаакян]]
[[de:Awetik Issahakjan]]
[[el:Αβεντίκ Ισαακιάν]]
[[en:Avetik Isahakyan]]
[[eo:Avetik Isahakjan]]
[[fa:آوتیک ایساهاکیان]]
[[fr:Avetik Issahakian]]
[[hu:Avetik Iszahakjan]]
[[it:Avetik Isahakyan]]
[[ka:ავეტიქ ისააკიანი]]
[[pl:Awetik Isahakian]]
[[ro:Avetik Isahakian]]
[[ru:Исаакян, Аветик Саакович]]
[[sv:Avetik Isahakian]]
[[tr:Avetik Isahakyan]]
[[xmf:ავეტიქ ისააკიანი]]

16:50, 7 Մարտի 2013-ի տարբերակ

Պատկեր:Isahakyan.jpg
Ավետիք Իսահակյան

Ավետիք Սահակի Իսահակյան (Հոկտեմբեր 30, 1875, Ալեքսանդրապոլ - Հոկտեմբեր 17, 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:

Կենսագրություն

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրիում:Քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում:

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը: 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թվականին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում: Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։ Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թվականի «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

Պատկեր:ՊանթԻսահակյան.jpg
Իսահակյանի արձանը Պանթեոնում։

XIX դարի վերջի և XX դար սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականաին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թվականներին Հայաստանի գրողների միություն նախագահն էր: Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին:Թաղված է Երևանի պանթեոնում:

Բանաստեղծություններ

Ավետիք Իսահակյանի պատկերով ՀՀ թղթադրամ

Երկեր Ավ. Իսահակյանի և նրա ստեղծագործությունների մասին

  • ԱղավնիՆրա մտերմական աշխարհում (հուշ-զրույց Ավետիք Իսահակյանի մասին), Երևան, «Հայաստան», 1975, 80 էջ։
  • Ասատուր Ասատրյան, Ավետիք Իսահակյանի կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1940, 125 էջ։
  • Արամ Ինճիկյան, Ավետիք Իսահակյան, Երևան, 1940, 65 էջ։
  • Արամ Ինճիկյան, Ավետիք Իսահակյան, Երևան, 1955, 220 էջ։
  • Արամ Ինճիկյան, Երևան, «Սովետական գրող», 1977, 257 էջ։
  • Մկրտիչ Մկրյան, Իսահակյանի հումանիզմը, Երևան, «Հայաստան», 1975, 104 էջ։
  • Մնացական Նահապետյան, Ավետիք Իսահակյան, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1955, 36 էջ։
  • Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 5, Ա. Իսահակյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 111 էջ։

Արտաքին հղումներ

Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են