«Գրիգորյան օրացույց»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: km:ប្រតិទិន ក្រេកូរី |
չ r2.7.3) (Ռոբոտ․ ang:Gregorisce ȝerīmbōc փոփոխվել է ang:Gregorisc gerīmbōcով |
||
Տող 79. | Տող 79. | ||
[[am:ጎርጎርያን ካሌንዳር]] |
[[am:ጎርጎርያን ካሌንዳር]] |
||
[[an:Calandario gregorián]] |
[[an:Calandario gregorián]] |
||
[[ang: |
[[ang:Gregorisc gerīmbōc]] |
||
[[ar:تقويم ميلادي]] |
[[ar:تقويم ميلادي]] |
||
[[arc:ܣܘܪܓܕܐ ܓܪܝܓܘܪܝܐ]] |
[[arc:ܣܘܪܓܕܐ ܓܪܝܓܘܪܝܐ]] |
16:40, 4 Մարտի 2013-ի տարբերակ
Գրիգորյան օրացույց, աստղագիտական հաշվումների վրա հիմնված՝ տարեթվերի և ժամանակահատվածների որոշման համակարգ, տարեցույց։
Ժամանակակից՝ Գրիգորյան կամ նոր տոմարy հաջորդել է հին հռոմեական՝ հուլյան կամ հին տոմարին, որի համաձայն տարվա միջին տևողությունը կազմում էր 365,25 օր։ Քանի որ հուլյան տարվա տևողությունը 11 ր 14 վրկ-ով ավելի է արևադարձայինից, ապա 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում էր մի ամբողջ օր, իսկ մինչև 1582 թվականը տարբերությունը դարձել էր 10 օր։ Սխալն ուղղվեց 16-րդ դարում՝ Հռոմի պապ Գրիրգորիս XIII ռեֆորմով, ըստ որի 1582 թվականի հոկտեմբերի 4-ին հաջորդեց հոկտեմբերի 15-ը։ Այդ ժամանակից հուլյան տոմարը վերանվանվել է գրիգորյան տոմարի, որը տարբեր երկրներում գործածության մեջ է դրվել տարբեր ժամանակներից։
Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո` 1920 թվականին, նույնպես ընդունվեց նոր տոմարը։ Մինչև 20-րդ դարի կեսերը գրիդորյան տոմարից սկսել են օգտվել աշխարհի գրեթե բոլոր երկրները։[1]
Գրիգորյան օրացույցի կազմությունը
Գրիգորյան օրացույցով տարվա տևողությունը ընդունված է համարել 365,2425 օր, նահանջ տարվանը` 366 օր։
Ամիսներ
Գրիգորյան օրացույցի համաձայն` տարին ունի 12 ամիս, որոնք ունեն 28-ից 31 օր տևողություն։
№ | Ամիս | Օրվա քանակ |
---|---|---|
1 | Հունվար | 31 |
2 | Փետրվար | 28 (նահանջ տարում` 29) |
3 | Մարտ | 31 |
4 | Ապրիլ | 30 |
5 | Մայիս | 31 |
6 | Հունիս | 30 |
7 | Հուլիս | 31 |
8 | Օգոստոս | 31 |
9 | Սեպտեմբեր | 30 |
10 | Հոկտեմբեր | 31 |
11 | Նոյեմբեր | 30 |
12 | Դեկտեմբեր | 31 |
Հուլյան և Գրիգորյան օրացույցների տարբերությունները
Ստորև ներկայացված են վերոնշյալ օրացույցների տարբերությունները.
Օրերի տարբերությունը | Ժամանակաշրջան (հուլյան օրացույց) | Ժամանակաշրջան (գրիգորյան օրացույց) |
---|---|---|
10 | 1582թ-ի հոկտեմբերի 5-ից — 1700թ-ի փետրվարի 29-ը | 1582թ-ի հոկտեմբերի 15-ից — 1700թ-ի մարտի 11-ը |
11 | 1700թ-ի մարտի 1-ից — 1800թ-ի փետրվարի 29-ը | 1700թ-ի մարտի 12-ից — 1800թ-ի մարտի 12-ը |
12 | 1800թ-ի մարտի-ից - 1900թ-ի փետրվարի 29-ը | 1800թ-ի մարտի 13-ից - 1900թ-ի մարտի 13-ը |
13 | 1900թ-ի մարտի 1-ից - 2100թ-ի փետրվարի 29-ը | 1900թ-ի մարտի 14-ից - 2100թ-ի մարտի 14-ը |
14 | 2100թ-ի մարտի 1-ից - 2200թ-ի փետրվարի 29-ը | 2100թ-ի մարտի 15-ից - 2200թ-ի մարտի 15-ը |
15 | 2200թ-ի մարտի 1-ից 2300թ-ի փետրվարի 29-ը | 2200թ-ի մարտի 16-ից - 2300թ-ի մարտի 16-ը |
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան