«Ավետիք Իսահակյան»–ի խմբագրումների տարբերություն
չ 46.71.120.118 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 46.241.185.125 մասնակցի վերջին տարբե... |
|||
Տող 3. | Տող 3. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. |
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրիում:Քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում: |
||
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ [[1895]] թվականին վերադառնալով [[Լայպցիգ]]ից՝ ընդգրկվել է նորաստեղծ [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|ՀՅԴ]] կուսակցության [[Ալեքսանդրապոլ]]ի կոմիտեի մեջ, [[1896]] թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել [[Երևան]]ի բերդում: |
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ [[1895]] թվականին վերադառնալով [[Լայպցիգ]]ից՝ ընդգրկվել է նորաստեղծ [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|ՀՅԴ]] կուսակցության [[Ալեքսանդրապոլ]]ի կոմիտեի մեջ, [[1896]] թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել [[Երևան]]ի բերդում: |
09:40, 24 փետրվարի 2013-ի տարբերակ
Ավետիք Սահակի Իսահակյան (Հոկտեմբեր 30, 1875, Ալեքսանդրապոլ - Հոկտեմբեր 17, 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Կենսագրություն
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրիում:Քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում:
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը: 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թվականին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում: Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։ Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թվականի «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։
XIX դարի վերջի և XX դար սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։
1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականաին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թվականներին Հայաստանի գրողների միություն նախագահն էր: Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին:Թաղված է Երևանի պանթեոնում:
Բանաստեղծություններ
Երկեր Ավ. Իսահակյանի և նրա ստեղծագործությունների մասին
- ԱղավնիՆրա մտերմական աշխարհում (հուշ-զրույց Ավետիք Իսահակյանի մասին), Երևան, «Հայաստան», 1975, 80 էջ։
- Ասատուր Ասատրյան, Ավետիք Իսահակյանի կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1940, 125 էջ։
- Արամ Ինճիկյան, Ավետիք Իսահակյան, Երևան, 1940, 65 էջ։
- Արամ Ինճիկյան, Ավետիք Իսահակյան, Երևան, 1955, 220 էջ։
- Արամ Ինճիկյան, Երևան, «Սովետական գրող», 1977, 257 էջ։
- Մկրտիչ Մկրյան, Իսահակյանի հումանիզմը, Երևան, «Հայաստան», 1975, 104 էջ։
- Մնացական Նահապետյան, Ավետիք Իսահակյան, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1955, 36 էջ։
- Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 5, Ա. Իսահակյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 111 էջ։