«Ֆերմիոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: war:Fermion
չ Ռոբոտը ավելացնում է․: nn:Fermion
Տող 72. Տող 72.
[[nds:Fermion]]
[[nds:Fermion]]
[[nl:Fermion]]
[[nl:Fermion]]
[[nn:Fermion]]
[[no:Fermion]]
[[no:Fermion]]
[[oc:Fermion]]
[[oc:Fermion]]

15:04, 22 փետրվարի 2013-ի տարբերակ

Տարրական մասնիկների Ստանդարտ մոդելը. առաջին երեք սյունակներում ֆերմիոններն են:

Ֆերմիոնը (այդպես է կոչվել Էնրիկո Ֆերմիի պատվին) Ֆերմի-Դիրակի վիճակագրությամբ նկարագրվող, Պաուլիի սկզբունքին ենթարկվող մասնիկ է` ի հակադրություն Բոզե-Այնշտայնի վիճակագրությամբ նկարագրվող բոզոնի:

Ֆերմիոն կարող է լինել տարրական մասնիկը, ինչպիսին էլեկտրոնն է, ֆերմիոն կարող է լինել նաև բաղադրյալ մասնիկը, ինչպիսին պրոտոնն է: Սպինի վիճակագրության թեորեմի համաձայն, դաշտի քվանտային տեսության մեջ ամբողջ սպին ունեցող մասնիկները բոզոններ են, մինչդեռ կիսաամբողջ սպին ունեցողները` ֆերմիոններ: Ի հակադրություն բոզոնների, տրված ժամանակում որոշակի քվանտային վիճակում կարող է գտնվել միայն մեկ ֆերմիոն: Պաուլիի արգելման սկզբունքը պատասխանատու է ատոմի էլեկտրոնային թաղանթի կայունության համար` դրանով իսկ հնարավոր դարձնելով բարդ քիմիական միացությունների գոյությունը: Այն հնարավոր է դարձնում նաև այլասերված նյութի գոյությունը բարձր ճնշման ազդեցության տակ (նեյտրոնային աստղեր): Միանման ֆերմիոնների համակարգի ալիքային ֆունկցիան հակասիմետրիկ է ցանկացած երկու ֆերմիոնների փոխատեղության նկատմամբ: Կենտ թվով ֆերմիոններից բաղկացած քվանտային համակարգը նույնպես ֆերմիոն է:

Ստանդարտ մոդելը տարբերակում է երկու տիպի տարրական ֆերմիոններ` քվարկներ և լեպտոններ: Ընդհանուր թվով մոդելը նկարագրում է 24 տարբեր ֆերմիոններ. 6 քվարկներ, 6 լեպտոններ և դրանց համապատասխան հակամասնիկները:

Նյութը կառուցվածքային միավորները բաղադրյալ ֆերմիոններն են` պրոտոնները և նեյտրոնները: Թույլ փոխազդող ֆերմիոնները սահմանային պայմաններում կարող են բոզոնային վարք դրսևորել: Սա պատճառ է դառնում նյութի գերհաղորդականությանը և հելիում-3գերհոսությանը: Գերհաղորդիչ նյութերում էլեկտրոնները փոխազդում են` փոխանակվելով Կուպերի զույգեր կազմող ֆոնոններով, մինչդեռ հելիում-3-ում (3He) Կուպերի զույգերը ձևավորվում են սպինային ֆլուկտուացիաների միջոցով:

Բաղադրյալ մասնիկը (հադրոնները, ատոմական միջուկները, ատոմները) կախված բաղադրիչների թվաքանակից, կարող է լինել ֆերմիոն կամ բոզոն: Կենտ թվով ֆերմիոններ պարունակող մասնիկը ֆերմիոն է, զույգը` բոզոն: Մինչդեռ մասնիկի կազմության մեջ մտնող բոզոնները չեն կարող որոշել բաղադրյալ մասնիկի սպինային վիճակագրությունը, քանի որ բոզոնների սպիների գումարը միշտ ամբողջ թիվ է: Հոլի կոտորակային քվանտային էֆեկտի քվազիմասնիկները նույնպես բաղադրյալ ֆերմիոններ են:

Տես նաև