«Գնաճ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: als:Inflation
չ r2.6.6) (Ռոբոտ․ sk:Inflácia փոփոխվել է sk:Inflácia (ekonomika)ով
Տող 110. Տող 110.
[[sh:Inflacija]]
[[sh:Inflacija]]
[[simple:Inflation]]
[[simple:Inflation]]
[[sk:Inflácia]]
[[sk:Inflácia (ekonomika)]]
[[sl:Inflacija]]
[[sl:Inflacija]]
[[sq:Inflacioni]]
[[sq:Inflacioni]]

02:47, 22 փետրվարի 2013-ի տարբերակ

Համաշխարհային գնաճի մակարդակը

Գնաճը կամ սղաճը (լատ. Inflatio — ուռճացում) դրամական միավորի արժեզրկմամբ ուղեկցվող գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է [1]:

Մեծ կամ փոքր չափով գնաճն առկա է ժամանակակից բոլոր երկրների տնտեսություններում: Ապրանքային զանգվածի ամենամյա աճը պահանջում է դրամաշրջանառության համապատասխան արագացում կամ դրամական զանգվածի աճ: Եվ դրա համար անհրաժեշտ է սնել հասարակական արտադրությունը համապատասխան դրամական զանգվածի ավելացմամբ, ինչն էլ գնաճի հիմք է հանդիսանում [2]:

Գնաճի տիպերը

Առանձնացվում է գնաճի երկու տիպ`

  1. Բաց
  2. Ճնշված կամ քողարկված

Բաց գնաճը հանդիպում է շուկաներում, որտեղ գործում են ազատ գներ: Գների անհավասարաչափ բարձրացման դեպքում այն ձևախախտում է, բայց չի ոչնչացնում շուկայական մեխանիզմը: Տնտեսությունը շարունակում է արձագանքել շուկայի ազդակներին և ինքնակարգավորվել տարբեր շուկաների հավասարակշռության ուղղությամբ:Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

որտեղ -ն գնաճի տեմպն է մեկ տարում` հաշվարկված տոկոսներով, - տվյալ տարվա գների մակարդակն է, - նախորդ տարվա գների մակարդակն է,

Ճնշված գնաճի դեպքում իրավիճակը այլ է: Պետությունը անհանգստանալով գների աճի համար` պայքարի է ձեռնարկում այդ երևույթի դեմ և գների նկատմամբ կառավարչական վերահսկողություն սահմանում` դրանք սառեցնելով որոշակի մակարդակում: Նմանատիպ հակագնաճային քաղաքականության առանձնահատկությունը այն է, որ պետությունը պայքարում է, ոչ թե շուկայի ձևախախտման և դրա հետեևանքի, գների աճի, դեմ: Ճնշված գնաճն հղի է մի շարք տնտեսական հետևանքներով`

  • այն խեղաթյուրում է շուկայի ինքնակարգավորման մեխանիզմը
  • սառեցված գները հանգեցնում են կապիտալի տեղաշարժին դեպի արտադրության ավելի քիչ ծախսատար սեգմենտներ, ինչն էլ առաջացնում է մնացած սեգմենտներում արտադրվող ապրանքի խրոնիկական դեֆիցիտ
  • դեֆիցիտը բնակչության մոտ առաջացնում է հետաձգված պահանջարկի էֆեկտ, որի հետևանքով աճում են հարկադրված խնայողությունները, որոնք ոչ միայն չեն բարձրացնում կենսամակարդակը, այլ նաև նպաստում են քրեական կառուցվածքները հարստացնող սև շուկաների զարգացմանը [3]:

Գնաճի տեսակները

Գնաճի տեսակներն են`

  • Պահանջարկի գնաճ
  • Առաջարկի գնաճ
  • Չհավասարակշռված գնաճ
  • Կանխատեսելի գնաճ
  • Անկանխատեսելի գնաճ

Կախված գնաճի տեմպերից տարբերում են գնաճի հետևյալ տեսակնեը`

  • Չափավոր կամ սողացող (մինչև 10% տարեկան գնաճ)
  • Քառատրոցփ գնաճ (10-50% տարեկան գնաճ)
  • հիպերգնաճ

Աղբյուրները

  1. Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003
  2. Сидорович А.В. Курс экономической теории", 1997
  3. Н.И. Базылев, С. П. Гурко “Макроэкономика”, 2000

Կաղապար:Link GA