«Գնեոս Պոմպեոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտ․ ml:മഹാനായ പോംപി փոփոխվել է ml:പോംപിով
չ r2.7.2+) (Ռոբոտ․ zh:庞培 փոփոխվել է zh:格奈乌斯·庞培ով
Տող 66. Տող 66.
[[ur:پامپے]]
[[ur:پامپے]]
[[vi:Pompey]]
[[vi:Pompey]]
[[zh:庞培]]
[[zh:格奈乌斯·庞培]]

03:38, 15 փետրվարի 2013-ի տարբերակ

Պոմպեոս Գնեոս Մեծ (մ.թ.ա. 106-48), հռոմեական զորավար և քաղաքական գործիչ: 83-ին հարել է Սուլլային: 78-77-ին մասնակցել է ծերակույտի դեմ կոնսուլ Մարկոս Լեպիդոսի, 77-72-ին՝ Սերտորիոսի խռովություններին, 71-ին՝ Սպարտակի ապսամբության ճնշմանը: 70-ի համար ընտրվել է կոնսուլ, վերացրել Սուլլայի մի շարք օրենքներ: 66-ին նշանակվել է արևելյան զորքերի գլխավոր հրամանատար, պարտության է մատնել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին: Հաղթանակի հետևանքով կազմակերպել է հռոմեական երկու նոր պրովինցիա՝ Պոնտոս և Բութանիա, Ասորիք: Երբ ծերակույտը մերժել է հաստատել Պոմպեոսի միջոցառումները արևելքում և հողաբաժիններ հատկացնել նրա զինվորներին, Պոմպեոսը դաշնակցել է Հուլիոս Կեսարի և Մարկոս Կրասորի հետ: 55-ի համար կրկին ընտրվել է կոնսուլ, այնուհետև եղել Իսպատիայի կառավարիչ: 1-ին եռապետության կազմալուծումից հետո մերձեցրել է օպտիմատներին: 52-ին ընտրվել է միանձնյա կոնսուլ: 50-ին նշանակվել է զորահրամանատար՝ Հուլիոս Կեսարի դեմ պայքարելու համար: 48-ին Դիռաքիոնի մոտ պարտության է մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում ջախջախվել է և փախել Եգիպտոս, ուր Պտղոմեոս XIII Դիոնիսոսը, Կեսարին սիրաշահելու համար, սպանել է տվել Պոմպեոսին: Ըստ հունա-հռոմեական սկզբնաղբյուրների, Միհրդատ VI-ի պարտությունից հետո, Տիգրան Բ Մեծը ներկայացել է Հայաստան ներխուժած Պոմպեոսին, նրան հանձնել իր թագը, Պոմպեոսը մեծահոգաբար վերադարձրել է այն և կնքել պայմանագիր, որով Տիգրանը հրաժարվել է իր արտաքին նվաճումներից: Սակայն ըստ Մովսես Խորենացու, Պոմպեոսը Հայաստան չի ներխուժել, այլ Տիգրանի դեմ ուղարկել է իր զորավարին, որը չի համարձակվել ընդհարվել Հայոց թագավորի հետ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։