«Հեսիոդոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ →‎Կենսագրական տվյալներ: ոճակական ուղղումներ, ուղղագրական
Տող 3. Տող 3.


== Կենսագրական տվյալներ ==
== Կենսագրական տվյալներ ==
Հեսիոդոսի մասին կենսագրական տեղեկությունների հիմնական աղբյուրն իր իսկ ստեղծագործություններն են: Նրա հայրը փոքրասիական Կիմե քաղաքից էր, կարիքից ելլնելով գաղթել է Հունաստանի Բեովտիա երկրամաս ու բնակվել Ասկրա գյուղում, որտեղ և հիմնականում անցել է բանաստեղծի կյանքը: Հոր մահից հետո ժառանգությունը կիսելիս վեճ է առաջացել Հեսիոդոսի և նրա եղբոր` Պերսեսի միջև, որը դատավորներին կաշառելու միջոցով խլում է եղբոր բաժնի հիմնական մասը: Հետագայում վատնելով իր ունեցվածքը` Պերսեսը դիմում է եղբոր օգնությանը, սակայն Հեսիոդոսը կտրականապես հրաժարվել է Պերսեսին նյութապես օգնել, փոխարենը «Աշխատանքներ և օրեր» երկով եղբորը ճիշտ կենցաղավարության ու բարոյականության բազմաթիվ խորհուրդներ տալով:
Հեսիոդոսի մասին կենսագրական տեղեկությունների հիմնական աղբյուրն իր իսկ ստեղծագործություններն են: Նրա հայրը փոքրասիական Կիմե քաղաքից էր, կարիքից ելնելով գաղթել է Հունաստանի Բեովտիա երկրամաս ու բնակվել Ասկրա գյուղում, որտեղ և հիմնականում անցել է բանաստեղծի կյանքը: Հոր մահից հետո ժառանգությունը կիսելիս վեճ է առաջացել Հեսիոդոսի և նրա եղբոր` Պերսեսի միջև, որը դատավորներին կաշառելու միջոցով խլել է եղբոր բաժնի հիմնական մասը: Հետագայում վատնելով իր ունեցվածքը` Պերսեսը դիմել է եղբոր օգնությանը, սակայն Հեսիոդոսը կտրականապես հրաժարվել է Պերսեսին նյութապես օգնել, փոխարենը «Աշխատանքներ և օրեր» երկով եղբորը ճիշտ կենցաղավարության ու բարոյականության բազմաթիվ խորհուրդներ տալով:


Հեսիոդոսն իր ապրուստը հոգացել է հողագործությամբ ու անասնապահությամբ: Թեոգոնիայում նա պատկերավոր գրում է, որ Մուսաներն իրեն բանաստեղծական ձիրք են ներշնչել այն ժամանակ, էր ինքը Բեովտիայի Հելիկոն լեռան ստորոտում ոչխարներ էր արածեցնում:
Հեսիոդոսն իր ապրուստը հոգացել է հողագործությամբ ու անասնապահությամբ: «Թեոգոնիայում» նա պատկերավոր գրում է, որ Մուսաներն իրեն բանաստեղծական ձիրք են ներշնչել այն ժամանակ, էր ինքը Բեովտիայի Հելիկոն լեռան ստորոտում ոչխարներ էր արածեցնում:


== Ստեղծագործությունները ==
== Ստեղծագործությունները ==

12:29, 14 փետրվարի 2013-ի տարբերակ

Հեսիոդոս, մ.թ.ա. 8-7-րդ դդ. հին հույն նշանավոր գրող, «Աշխատանքներ և օրեր» ու «Թեոգոնիա» էպիկական պոեմների հեղինակ:

Կենսագրական տվյալներ

Հեսիոդոսի մասին կենսագրական տեղեկությունների հիմնական աղբյուրն իր իսկ ստեղծագործություններն են: Նրա հայրը փոքրասիական Կիմե քաղաքից էր, կարիքից ելնելով գաղթել է Հունաստանի Բեովտիա երկրամաս ու բնակվել Ասկրա գյուղում, որտեղ և հիմնականում անցել է բանաստեղծի կյանքը: Հոր մահից հետո ժառանգությունը կիսելիս վեճ է առաջացել Հեսիոդոսի և նրա եղբոր` Պերսեսի միջև, որը դատավորներին կաշառելու միջոցով խլել է եղբոր բաժնի հիմնական մասը: Հետագայում վատնելով իր ունեցվածքը` Պերսեսը դիմել է եղբոր օգնությանը, սակայն Հեսիոդոսը կտրականապես հրաժարվել է Պերսեսին նյութապես օգնել, փոխարենը «Աշխատանքներ և օրեր» երկով եղբորը ճիշտ կենցաղավարության ու բարոյականության բազմաթիվ խորհուրդներ տալով:

Հեսիոդոսն իր ապրուստը հոգացել է հողագործությամբ ու անասնապահությամբ: «Թեոգոնիայում» նա պատկերավոր գրում է, որ Մուսաներն իրեն բանաստեղծական ձիրք են ներշնչել այն ժամանակ, էր ինքը Բեովտիայի Հելիկոն լեռան ստորոտում ոչխարներ էր արածեցնում:

Ստեղծագործությունները

Հեսիոդոսի գրվածքները թեև իրենց գեղարվեստական արժեքով որոշ չափով զիջում են Հոմերոսի «Իլիականին» ու «Ոդիսականին», սակայն դրանք անտիկ գրականության փայլուն նմուշներ են` օժտված բանաստեղծական ոգեշնչմամբ:

Աշխատանքներ և օրեր

Թեոգոնիա

«Թեոգոնիա» (հուն․՝ Θεογονία, «աստվածների ծագումնաբանություն»), պոետիկ ստեղծագործություն Հեսիոդոսի (մ.թ.ա. 78 դդ.), առաջիններից մեկն է հին հունական դիցաբանական պոեմ, որոնք հայտնի են դարձել եվրոպական գրականությունում. Գեղարվեստական տեսանկյունից «Թեոգոնիա»-ն շատ է զիջում «Ոդիսականին» և «Իլիականին»։

«Թեոգոնիայում» Հեսիոդոսը համակարգված ձևով ներկայացնում է հին հունական առասպելները աշխարհի ծագման մասին, հունական աստվածների ծննդաբանությունը: Իրենց գեղարվեստական արժանիքներով հատկապես աչքի է ընկնում հեղինակի կողմից աստվածների ու տիտանների պայքարի, Տիֆոնի հետ Զևսի կռվի նկարագրությունը և այլ դրվագներ:

Կենցաղային իմաստով «Թեոգոնիան» հանդիսանում է աստվածների տոհմաբանության և ծագումնաբանության վերաբերյալ ընկալման և հավատալիքների ամբողջություն է։

Հեսիոդոսի պոեմը սկսում է մուսաներին դիմելով, այնուհետև սկսում է աշխարհածնության վերաբերյալ պատմությունը, տիտանների, աստված-օլիմպացիներ և հերոսների մասին։

Հեսիոդոսի պոեմների հայերեն թարգմանությունը

Հեսիոդոսի երկու պոեմները աշխարհաբար են թարգմանվել Արամ Թոփչյանի կողմից` հրատարակվելով 1990 թ.` «Անտիկ, միջնադարյան և վերածննդի գրականություն» ժողովածուի մեջ