«Միքայել Անդրեասյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = ''Միքայել Անդրեասյան '' | բնագիր ԱԱՀ = | պատկեր = Andreasyan Miqail N.tif | չափ = 200px |...»:
 
No edit summary
Տող 2. Տող 2.
| ԱԱՀ = ''Միքայել Անդրեասյան ''
| ԱԱՀ = ''Միքայել Անդրեասյան ''
| բնագիր ԱԱՀ =
| բնագիր ԱԱՀ =
| պատկեր = Andreasyan Miqail N.tif
| պատկեր =
| չափ = 200px
| չափ = 200px
| background-color = green
| background-color = green

21:14, 11 փետրվարի 2013-ի տարբերակ

Միքայել Անդրեասյան
Ծնվել էփետրվար 3, 1952
ԾննդավայրԿիսլովոդսկ, Ռուսաստան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար
Պարգևներ և
մրցանակներ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Միքայել Նիկոլայի [ծ. 3.2. 1952, ք. Կիսլովոդսկ (Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստան)], օդաչու-հրամանատար: Ինքնաթիռային սպորտի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն: Ավարտել է Վոլչանսկի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1974): 1974–77-ին աշխատել է Երևանի ավիաակումբում, 1977–2001-ին՝ «Էրեբունի» և «Զվարթնոց» օդանավակայաններում՝ ՅԱԿ-40 ինքնաթիռի հրամանատար: 1988–92-ին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը: Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 60-ից ավելի թռիչք: 1992-ի մարտի 27-ին և մայիսի 10-ին գնդակոծված և խափանված շարժիչներով բարեհաջող վայրէջք է կատարել համապատասխանաբար «Էրեբունի» և Սիսիանի օդանավակայաններում՝ փրկելով անձնակազմի, վիրավոր ազատամարտիկների և 40-ից ավելի երեխաների կյանքը: Վերջին վայրէջքի ժամանակ ստացել է ողնաշարի վնասվածք: Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 280 ժամ: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով: [1]

Ծանոթագրություններ

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։