«Գլոսարիում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: it:Glossario
չ Ռոբոտը փոփոխում է․: th:อภิธานศัพท์th:อภิธาน
Տող 57. Տող 57.
[[ru:Глоссарий]]
[[ru:Глоссарий]]
[[sv:Ordlista]]
[[sv:Ordlista]]
[[th:อภิธานศัพท์]]
[[th:อภิธาน]]
[[uk:Глосарій]]
[[uk:Глосарій]]
[[vi:Từ vựng]]
[[vi:Từ vựng]]

08:14, 6 փետրվարի 2013-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլոսարիում (այլ կիրառումներ)

Գլոսարիումը գիտելիքների որոշակի ոլորտի պատկանող եզրերի այբբենական ցանկ է, որտեղ կան նաև այդ եզրերի սահմանումները։ Բառը ծագել է 1350–1400 թվականներին լատիներեն glōssarium և ավելի վաղ հունարեն glōssárion բառերից, (glôssa նշանակում է լեզու, որին միացվել է լատինական -ārium - վերջածանցը և բառը նոր իմաստ է ստացել որպես բառերի հավաքածու [1]։ Ավանդաբար գլոսարիումները տեղադրվում են գրքի վերջում և ներառնում են այդ գրքում պարունակվող բոլոր այն եզրերը, որոնք կամ նոր են մտել օգտագործման մեջ, կամ շատ տեխնիկական բնույթ ունեն, կամ օգտագործվում են միայն նեղ մասնագիտական բնագավառներում։

Երկլեզու գլոսարիումը որևէ մեկ լեզվով գրված եզրերի զանկ է, որոնց սահմանումները շարադրված են որևէ երկրորդ լեզվով կամ տրված են մեկ այլ լեզվի հոմանիշներով (կամ առնվազն մոտ-հոմանիշներով)։

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ գլոսարիումը բառարան է, որը բացատրություններ է տալիս որևէ որոշակի ուսումնասիրության կամ գործողության հետ առնչվող հասկացությունների մասին։ Այս առումով գլոսարիում եզրը շատ համահունչ է համակարգչային օնթոլոգիա գաղափարին։ Ներկայումս համակարգչային ծրագրավորման հնարավորությունների շնորհիվ կան նաև գլոսարիումները ինքնաշխատ եղանակով օնթոլոգիաների [2] կամ համակարգչային ծրագրային բառապաշարի [3] վերածելու մեթոդներ։

Հիմնական գլոսարիումները

Հիմնական կամ առանցքային կոչվող գլոսարիումները նույն հասարակ գլոսարիումներն են կամ բացատրական բառարանները, որոնք տալիս են այն հասկացությունների բացատրությունները, որոնք պետք են ընթերցողին կամ բնագավառի հետ նոր ծանոթացողին՝ այդ բնագավառի կամ իմացության ճյուղի կամ գրքի ուսումնասիրության համար։ Դրանք իրենցից ներկայացնում են փոքր աշխատանքային բառացանկեր, որտեղ տրված են ամենակարևոր կամ ամենահաճախ հանդիպող հասկացությունների բացատրությունները։ Լեզվաբանական գրքերում դրանք կարող են ներառնել որևէ լեզվին կամ մշակույթին բնորոշ դարձվածքները կամ ասացվածքները։ Համակարգչային գիտության մեջ, հիմնական գլոսարիումի առկայությունը պարտադիր նախապայման է հիմնական օնթոլոգիայի համար։

Համացանցում գլոսարիումների որոնումը

Համացանցում գործող որոնման համակարգերը (оրինակ Գուգլի որոնման համակարգը) կարող է որոնել և ներկայացնել բոլոր այն էջերի ցանկը, որոնք գլոսարիումներ են ներկայացնում կամ պարունակում՝ ինքն էլ կարծես ստեղծելով յուրահատուկ գլոսարիում։

Գլոսարիումների ինքնաշխատ կառուցումը

Համակարգչային մոտեցումներով հիմնական տեքստերից ընտրված եզրերի [4] կամ համացանցից ընտրված եզրերի [5][6] համար գլոսարիումներ ստեղծելու ինքնաշխատ եղանակները մշակվել են հիմնականում վերջերս։ Այդ մեթոդները սովորաբար սկսվում են տվյալ բնագավառի կամ տիրույթի եզրաբանությունից և յուրաքանչյուր հետաքրքրող եզրի համար համապատասխան տեքստերից վերցնում են մեկ կամ ավելի բառեր։ Հետո այդ բառերը վերլուծվում են՝ դրանց հիպերնիմները և այլ բառային կամ իմաստային կապերն առանձնացնելու համար։

Տես նաև

Հղումներ

  1. http://dictionary.reference.com/browse/glossary վերցված է 2010-06-04
  2. R. Navigli, P. Velardi. From Glossaries to Ontologies: Extracting Semantic Structure from Textual Definitions, Ontology Learning and Population: Bridging the Gap between Text and Knowledge (P. Buitelaar and P. Cimiano, Eds.), Series information for Frontiers in Artificial Intelligence and Applications, IOS Press, 2008, pp. 71-87.
  3. R. Navigli. Using Cycles and Quasi-Cycles to Disambiguate Dictionary Glosses, Proc. of 12th Conference of the European Association for Computational Linguistics (EACL 2009), Athens, Greece, March 30-April 3rd, 2009, pp. 594-602.
  4. J. Klavans and S. Muresan. Evaluation of the Definder System for Fully Automatic Glossary Construction. In Proc. of American Medical Informatics Association Symp., 2001, pp. 324–328.
  5. A. Fujii, T. Ishikawa. Utilizing the World Wide Web as an Encyclopedia: Extracting Term Descriptions from Semi-Structured Texts In Proc. 38th Ann. Meeting Assoc. for Computational Linguistics, 2000, pp. 488–495.
  6. P. Velardi, R. Navigli, P. D'Amadio. Mining the Web to Create Specialized Glossaries, IEEE Intelligent Systems, 23(5), IEEE Press, 2008, pp. 18-25.

Արտաքին հղումներ

  • Introduction to GlossML - այս հոդվածը ներակայացնում է Glossary Markup Language (GlossML), բաց XML բառարան, որը հատուկ մշակված է գլոսարիումների փոխանակումը և փախկապակցումը հեշտացնելու նպատակով։
  • The Glossarist - գլոսարիումների բավականին մեծ ցանկ
  • Babel Linguistics Glossaries ըստ արդյունաբերության և գիտության տարբեր ճյուղերի ընտրված գլոսարիումների հավաքածու։