«Ռիո Ֆերդինանդ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: vo:Rio Ferdinand |
||
Տող 103. | Տող 103. | ||
[[uz:Rio Ferdinand]] |
[[uz:Rio Ferdinand]] |
||
[[vi:Rio Ferdinand]] |
[[vi:Rio Ferdinand]] |
||
[[vo:Rio Ferdinand]] |
|||
[[zh:里奧·費迪南]] |
[[zh:里奧·費迪南]] |
22:44, 4 փետրվարի 2013-ի տարբերակ
Ռիո Ֆերդինանդ անգլ.՝ Rio Ferdinand | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն[1][2] | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 07, 1978 (45 տարեկան) | ||
Ծննդավայր | Լոնդոն, | ||
Հասակ | 1.95 մ | ||
Քաշ | 82 կիլոգրամ | ||
Դիրք | Պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | ||
Համար | 5 | ||
| |||
| |||
Ազգային հավաքական | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1997 – ներկա | Անգլիա | 81 (3) | |
| |||
Պարգևներ
| |||
|
Ռիո Գեվեն Ֆերդինանդ (անգլ.՝ Rio Gavin Ferdinand; Նոյեմբերի 7, 1978, Լոնդոն, Անգլիա), անգլիացի ֆուտբոլիստ, ով խաղում է պաշտպանի դիրքում «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում:
Կարիերա
Վաղ տարիներ
Ռիո Ֆերդինանդը ծնվել է 1978 թ հուլիսի 11-ին Լոնդոնում: Մանուկ հասակում նա շատ պարկեշտ երեխա էր: Դպրոցական առարկաներից նրան շատ էր դուր գալիս դերասանական վարպետությունը, իսկ պարապունքներից ազատ ժամանակը նա անցկացնում էր զբաղվելով թեթև ատլետիկայով, թեննիսով և, իհարկե, ֆուտբոլով: Բացի դպրոցական թիմում խաղալուց Ռիոն դաշտ էր դուրս գալիս տեղական «Բլումֆիլդս» ակումբի կազմում:
Դրանից հետո նա հասցրել է խաղալ «Էլհամ» թիմում, որտեղ նրան նկատեցին «Վեստհեմի» գործակալները: Պետք է նշել, որ երիտասարդ հարձակվողը հետաքրքրում էր նաև «Միդլսբորոյին», «Նորվիչ Թաունին», «Չարլտոնին» ու «Չելսին», ինչպես նաև մի շարք այլ ակումբներին: «Վեստհեմի» հետ կնքած պայմանագիրը չի կարելի պրոֆեսիոնալ համարել, քանի որ այդ ժամանակ Ռիոն ընդամենը 14 տարեկան էր, բայց դա չխանգարեց նրան շաբաթական 30 ֆունտ վաստակել:
Վեստ Հեմ Յունայթեդ
1997 թ հունվարի 25-ին Ռիո Ֆերդինանդն առաջին անգամ դաշտ դուրս եկավ «Վեստհեմի» մեկնարկային կազմում: Դա տեղի ունեցավ «Ռեդսկհեմի» դեմ տնային խաղում, որում «Վեստհեմը» պարտվեց 0-1 հաշվով և դուրս մնաց Անգլիայի Գավաթի համար պայքարից: Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ռիոն նույնպես պարտվեց, բայց արդեն «Բլեկբերնին»` 1-2 հաշվով: Ընդհանուր առմամբ Ռիոն «Վեստհեմի» կազմում անցկացրեց 152 հանդիպում, խփեց երկու գոլ և չնվաճեց ոչ մի ավար: Վերջին խաղն ակումբում նա անցկացրեց «Լիդս Յունայթեդի» դեմ, իմանալով, որ շուտով տեղափոխվելու է այդ ակումբ: «Վեստհեմը» չդիմացավ 18 միլիոն ֆունտի առաջարկին ու 2000 թ նոյեմբերի 26-ին Ռիո Ֆերդինանդը դարձավ «Լիդսի» ֆուտբոլիստ:
Լիդս Յունայթեդ
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Մանչեստեր Յունայթեդ
Ռիո Ֆերդինանդը դարձավ «Մանչեստեր Յունայթեդի» խաղացող: Նրա առաջին մրցաշրջանը «Յունայթեդում» լավն էր, բայց ոչ կարկառուն: Նա վնասվածք ստացավ «Բոկա Հունիորսի» հետ նախամրցաշրջանային ընկերական խաղում և նրա դեբյուտը հետաձգվեց մինչև հունգարական «Զալաեգերս» ակումբի հետ հանդիպումը:
Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում, որը մանկունիանցիները հաղթեցին «Օլդ Թրաֆֆորդում» 5-0 հաշվով: Մի քանի օր անց կայացավ Ֆերդինանդի դեբյուտը «ՄՅու»-ի կազմում նաև Անգլիայի առաջնությունում` «Սանդերլենդի» դեմ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի: Իր առաջին մրցաշրջանում Ռիոն «ռեդսի» կազմում անցկացրել է 46 խաղ: Նրան անընդհատ ճնշում էր մեծ տրանսֆերային արժեքը և խնդրի մի մասը նրանում էր, որ նա պաշտպանության կենտրոնում չուներ մշտական գործընկեր: Բայց անգամ չնայած դրան «Յունայթեդն» ուներ պշատպանության լավագույն ցուցանիշները, ինչը խոսում էր այն մասին, որ ինչ-ինչ բաներ Ռիոն շատ ճիշտ էր անում: Ռիոն հիանալի համագործակցություն հաստատեց Նեմանյա Վիդիչի հետ: Նա առ այսօր մնում է աշխարհի ամենալավ պաշտպաններից ու «Յունայթեդի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը:
Նրա խաղից հաճախակի կախված էին «Յունայթեդի» հաջողությունները Եվրոպայում: Բացի այդ Ռիոն հաճախակի դաշտ էր հանում թիմը որպես ավագ, դրսևորելով առաջատարին բնորոշ բոլոր հատկությունները: Արդյունքում նա Ռայան Գիգզի հետ միասին առաջինը գլխիվեր բարձրացրեց Եվրոպական չեմպիոնների գավաթը Մոսկվայում` «Չելսիի» հետ խաղից հետո: Երկրպագուների կողմից Ֆերդինանդը դիտարկվում է որպես «Յունայթեդի» պատմության լավագույն խաղացողներից մեկը: Նա նաև կմտնի ակումբի պատմության մեջ որպես մի թիմի ավագ, որը լավագույններից մեկն է դարձել Եվրոպայում: