«Սարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: ku:Pîrê
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: pa:ਮੱਕੜੀ
Տող 115. Տող 115.
[[nv:Naʼashjéʼii]]
[[nv:Naʼashjéʼii]]
[[oc:Araneae]]
[[oc:Araneae]]
[[pa:ਮੱਕੜੀ]]
[[pcd:Àrin·nhie]]
[[pcd:Àrin·nhie]]
[[pl:Pająki]]
[[pl:Pająki]]

18:15, 31 հունվարի 2013-ի տարբերակ

Սարդեր - սարդակերպերի (Arnanei) դասի հոդվածոտանիների կարգ: Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է: Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով: Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք:

Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի օրգաններ են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վեր է ածվել զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող ոտքեր են: Փորիկի առջևի մասում տեղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամ գորտուկները (1-4 զույգ)։ Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։

Գիշատիչ են, սնվում են գլխավորապես միջատներով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է սարդոստայնով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները,և այդ վիճակում ներծծում։ Բաժանասեռ են, արուները հաճախ էգերից փոքր են։ Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հզ. (ՀՀ-ում՝ շուրջ 2000) տեսակ։

Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։ Կան մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր թունավոր տեսակներ, որոնցից ՀՀ-ում հազվադեպ հանդիպում են կարակուրտը ու մորմը։ Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA