«Արմատ (բուսաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.2+) (Ռոբոտ․ fi:Juuri (kasvi) փոփոխվել է fi:Juuriով |
No edit summary |
||
Տող 20. | Տող 20. | ||
Փնջաձև արմատային համակարգում գլխավոր արմատը թերզարգացած է և չի տարբերվում փունջ կազմող հավելյալ և կողային արմատներից:Փնջաձև արմատային համակարգ ունեն միաշաքիլավոր բույսերը՝ցորենը,գարին,եգիպտացորենը, սոխը,սխտորը,դաշտավլուկը և այլն: |
Փնջաձև արմատային համակարգում գլխավոր արմատը թերզարգացած է և չի տարբերվում փունջ կազմող հավելյալ և կողային արմատներից:Փնջաձև արմատային համակարգ ունեն միաշաքիլավոր բույսերը՝ցորենը,գարին,եգիպտացորենը, սոխը,սխտորը,դաշտավլուկը և այլն: |
||
Արմատի երկայնական կտրվածքի վրա տարբերում են ծայրապատյանը, բջիջների բաժանման,աճման,ներծծող,փոխադրող գոտիները: |
|||
Արմատի գագաթնային կամ ծայրային մասում գտնվում է ծայրապատյանը;Այն մուգ գույն ունի և ծայրապատյանին հարող՝արմատի բաժանվող բջիջների համար կատարում է պաշտպանական դեր: Այդ շերտի բջիջները պատված են լորձով,որը փափկացնում է հողի կոշտ մասերը և թուլացնում նրանց հետ շփումը:Ծայրապատյանի բջիջներն անընդհատ մահանում են և փոխարինվում նորերով: |
|||
Ներծծող գոտին գտնվում է աճման գոտուց վեր:Նրա մակերեսին կան մեծ քանակությամբ արմատամազիկներ:Դրանք արմատի վերնամաշկի կենդանի բջիջների ելուստներն են,որոնք պատված են շատ բարակ թաղանթով:Արմատամազիկները մեծացնում են ներծծող գոտու մակերեսը:Ներծծմանը նպաստում են արմատամազիկներից արտադրվող որոշ թթուներ: |
|||
Բույսի արմատային մասի մակերեսը շատ ավելի մեծ է,քան բույսի վերգետնյա մասերինը: |
|||
Փոխադրող գոտին գտնվում է ներծծող գոտուց վեր:Այն կազմված է մաղանման ղողովակներից,ջրատար հյուսվածքներից և այլ հյուսվածքներից:Ջրատար անոթներն առաջացցել են մահացած և փայտացած պատերով բջիջներից: |
|||
Ներծծող հատվածում կլանված ջուրն ու հանքային աղերը փոխադրող հատվածի ջրատար անոթներով փոխադրվում են բույսի վերգետնյա մասերը,իսկ տերևներում սինթեզված օրգանական նյութերը փոխադրող հատվածի մաղանման խողովակներով փոխադրվում են արմատներ: |
|||
[[Պատկեր:Racine3.jpg|left|thumb|250px|Արմատի հատվածները]] |
[[Պատկեր:Racine3.jpg|left|thumb|250px|Արմատի հատվածները]] |
||
{{Link FA|es}} |
{{Link FA|es}} |
08:15, 24 հունվարի 2013-ի տարբերակ
Բույսի վեգետատիվ օրգաններն են արմատը և ընձյուղը :Դրանց հիմնական դերը բույսի սնուցումը,աճը,զարգացումն ապահովելն է:
Արմատը հողից կլանում է ջուր,ջրի մեջ լուծված հանքային աղեր և փոխադրում բույսի մյուս մասերը:Բացի այդ,արմատով բույսն ամրանում է հողին,այլապես քամին կարող է հեշտությամբ բույսը պոկել հողից:
Որոշ բույսերի արմատներում կուտակվում են պահեստային սննդանյութեր (ճակնդեղ,բողկ,շաղգամ,գազար):
Արմատով բույսը կարող է նաև բազմանալ:
Ըստ ծագման տարբերում են գլխավոր,կողային և հավելյալ արմատներ:Նկ.25.Արմատային համակարգի ձևերը || ||
Գլխավոր արմատը առաջանում է սերմի սաղմնային արմատիկից և ավելի արագ է աճում ու թափանցում հողի մեջ: Երբեմն արմատները սկիզբ են առնում ցողունի ստորին մասից,հազվադեպ՝ տերևներից:Դրանք կոչվում են հավելյալ արմատներ:Գլխավոր և հավելյալ արմատներից ծագում են կողային արմատներ,որոնք շատ են և խիստ մեծացնում են արմատային համակարգի մակերեսը:Դա անհրաժեշտ է հողից ավելի մեծ քանակությամբ սննդանյութեր կլանելու համար:Ըստ արտաքին ձևի տարբերում են երկու տեսակի արմատային համակարգ՝ առանցքային և փնջաձև(նկ.25):
Առանցքային արմատային համակարգում գլխավոր արմատը լավ է զարգացած և հեշտությամբ տարբերվում է կողային արմատներից:Առանցքային արմատային համակարգ ունեն երկշաքիլավոր բույսերը՝ լոբին,ոլոռը,տանձենին,կաղնին, խատուտիկը և այլն:
Փնջաձև արմատային համակարգում գլխավոր արմատը թերզարգացած է և չի տարբերվում փունջ կազմող հավելյալ և կողային արմատներից:Փնջաձև արմատային համակարգ ունեն միաշաքիլավոր բույսերը՝ցորենը,գարին,եգիպտացորենը, սոխը,սխտորը,դաշտավլուկը և այլն:
Արմատի երկայնական կտրվածքի վրա տարբերում են ծայրապատյանը, բջիջների բաժանման,աճման,ներծծող,փոխադրող գոտիները: Արմատի գագաթնային կամ ծայրային մասում գտնվում է ծայրապատյանը;Այն մուգ գույն ունի և ծայրապատյանին հարող՝արմատի բաժանվող բջիջների համար կատարում է պաշտպանական դեր: Այդ շերտի բջիջները պատված են լորձով,որը փափկացնում է հողի կոշտ մասերը և թուլացնում նրանց հետ շփումը:Ծայրապատյանի բջիջներն անընդհատ մահանում են և փոխարինվում նորերով:
Ներծծող գոտին գտնվում է աճման գոտուց վեր:Նրա մակերեսին կան մեծ քանակությամբ արմատամազիկներ:Դրանք արմատի վերնամաշկի կենդանի բջիջների ելուստներն են,որոնք պատված են շատ բարակ թաղանթով:Արմատամազիկները մեծացնում են ներծծող գոտու մակերեսը:Ներծծմանը նպաստում են արմատամազիկներից արտադրվող որոշ թթուներ:
Բույսի արմատային մասի մակերեսը շատ ավելի մեծ է,քան բույսի վերգետնյա մասերինը: Փոխադրող գոտին գտնվում է ներծծող գոտուց վեր:Այն կազմված է մաղանման ղողովակներից,ջրատար հյուսվածքներից և այլ հյուսվածքներից:Ջրատար անոթներն առաջացցել են մահացած և փայտացած պատերով բջիջներից: Ներծծող հատվածում կլանված ջուրն ու հանքային աղերը փոխադրող հատվածի ջրատար անոթներով փոխադրվում են բույսի վերգետնյա մասերը,իսկ տերևներում սինթեզված օրգանական նյութերը փոխադրող հատվածի մաղանման խողովակներով փոխադրվում են արմատներ: