«Դաբաղանյութեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ « Դաբաղանյութեր են կոչվում բուսական ծագու ունեցող պոլիմերային ֆենոլային միացությունները,որոնք ո...»:
(Տարբերություն չկա)

08:19, 23 հունվարի 2013-ի տարբերակ

Դաբաղանյութեր են կոչվում բուսական ծագու ունեցող պոլիմերային ֆենոլային միացությունները,որոնք ունակ են դաբաղել կենդանու կաշին՝վերածելով այն մշակված կաշու:Դաբաղանյութերի այս հատկությունը կայանում է նրանում,որ սրանք ռեակցիայի մեջ են մտնում կոլագենի հետ և առաջացնում են կայու,չլուծվող և չուռչող միացություններ և հենց սրա հետևանքով անմշակ կաշին վերածվում է առաձգական և ջուր չներծծողի:

===== Ֆիզքիմ հատկությունները =====.Սրանք ամորֆ բնույթի բաց դեղնավուն փոշիներ են: ==== Դասակարգումը ====.Ըստ Ֆրեյդենբերգի դասակարգվում են հետևյալ ձևով.

  1. Հիդրոլիզվող դաբաղանյութեր,որոնք տանազա ֆերմենտի ազդեցությունից ստանում են կապտասև գունավորում:Նոսր թթուների ազդեցությունից դաբաղանյութերը ենթարկվում են տրոհման և առաջանում ան հասարակ ֆենոլային և ոչ ֆենոլային միացություններ:Հիդրոլիզի հետևանքով առաջացած միացությունների բնույթից ելնելով տարբերում են հիդրոլիզվող դաբաղանյութերի երկու տեսակ՝գալլոլային և էլլադային:
  2. Կոնդենսացված դաբաղանյութեր-սրանք իրենցից ներկայացնում են կատեխինների և լեյկոանտոցիանիդինների պոլիմերներ:Սրանք թթվային միջավայրում վերածվում են ամորֆ միացությունների:

===== Տարածումը բուսական աշխարհում,կուտակումը և կուտակման վրա ազդող գործոնները =====.Դաբաղանյութերը լայն տարածում են գտել բուսական աշխարհում:Սրանցով առավել հարուստ են վարդազգիների,հնդկացորենազգիների,լոբազգիների ընտանիքներին պատկանըղ բույսերը:Դաբաղանյութերը հիմնականում կուտակվում են ծառերի կեղևներում,արմատների և կոճղարմատների կեղևներում,իսկ խոտաբույսերի մոտ՝ցողունում և կեղևում:Դաբաղանյութերը ունեն սպիտակուցային ծագում,առաջանում են շաքարներից և իրենցից ներկայացնում են ֆոտոսինթեզի արդյունք:Դաբաղանյութերը շատ կարևոր դեր են կատարում բույսերի համար.

  • հանդիսանում են պաշարանյութ
  • կանխում են բնափայտի փտումը
  • մասնակցում են բույսերում ընթացող օքսիդավերականգնվան ռեակցիաներին
  • պաշտպանում են բույսը արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններից,միջատներից և հիվանդություններից
Դաբաղանյութերի կուտակման վրա բույսերում կարող են ազդել հետևյալ գործոնները.
  • Օրոգրաֆիկ լեռնագրական գործոն
  • Խոնավությունը
  • Բույսի տարիքը
  • Բույսի վեգետացիոն շրջանը
  • Կլիման
Կիրառությունը բժշկության մեջ
Դաբաղանյութեր պարունակող դեղաբուսահոջմքը օգտագործվում է արտաքին՝ այրվածքների,տեղային արյունահոսությունների,լորձաթաղանթների բորբոքումների ժամանակ,իսկ ներքին հանդես են գալիս որպես հակաթույն բուսական ծագուն ունեցող թունավորումների ժամանակ,ինչպես նաև ծանր մետաղներով թունավորումների ժամանակ:
Դաբաղանյութեր են պարունակում կաղնին,օձագալարը,մատնունին և այլ բույսեր: