«Տունդրա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:800px-Map-Tundra.png|thumb|right|Տունդրայի տարածման շրջանները]]
[[Պատկեր:800px-Map-Tundra.png|thumb|right|Տունդրայի տարածման շրջանները]]
'''Տունդրա''' ֆիններեն բառը նշանակում է ''ամայի վայր'': Ավելի ուշ այդպես սկսել են անվանել նաև հյուսիսային անտառազուրկ հարթավայրային շրջանները: Տունդրան համարվում է երկրագնդի [[Բնական գոտիներ|բնական գոտիներից]] մեկը:
'''Տունդրա''' ֆիններեն բառը նշանակում է ''ամայի վայր'': Ավելի ուշ այդպես սկսել են անվանել նաև հյուսիսային անտառազուրկ հարթավայրային շրջանները:
Տունդրան համարվում է երկրագնդի [[Բնական գոտիներ|բնական գոտիներից]] մեկը:


== Տարածման շրջաններ ==
== Տարածման շրջաններ ==

17:41, 19 հունվարի 2013-ի տարբերակ

Տունդրայի տարածման շրջանները

Տունդրա ֆիններեն բառը նշանակում է ամայի վայր: Ավելի ուշ այդպես սկսել են անվանել նաև հյուսիսային անտառազուրկ հարթավայրային շրջանները:

Տունդրան համարվում է երկրագնդի բնական գոտիներից մեկը:

Տարածման շրջաններ

Տունդրան Գրենլանդիայում

Հյուսիսային կիսագնդում այս գոտին տարածվում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի ծայր հյուսիսային ափամերձ շրջաններում, Գրենլանդիայի առափնյա շրջաններում և որոշ այլ կղզիներում:

Հարավային կիսագնդում այն տարածվում է Անտարկտիդա մայրցամաքի Անտարկտիկա թերկաղզու ծայր հյուսիսային շրջաններում և որոշ կղզիներում:

Կլիմա

Տունդրան Ռուսաստանում

Տունդրայում կլիման մեձանտարկտիկական է: Նրա հարավային սահմանը համընկնում է հուլիսյան +10°C իզոթերմի հետ:

Ամռանը զով է: Հուլիսի միջին ջերմաստիճանը +10°C-ից ցածր է, իսկ բացարձակ առավելագույնը հասել է +21°C-ի:

Ձմռանը միջին ջերմաստիճանը տատանվում է -20 -50°C-ի սահմաններում:

Տեղումների տարեկան քանակը 200 - 300 մմ. է: Այստեղ տեղումները գերազանցում են գոլորշունակությանը:

Հողեր

Տունդրան Ալյասկայում

Տունդրային բոնորոշ է հողի բազմամա սառցույթը: Ամռանը հողի ընդամենը 0,5 - 1,5 մետրանոց շերտ է հալվում, որին անվանում են գործունյա շերտ:

Հողի սառցույթի շնորհիվ հալոցքային ջրերը չեն ներծծվում, իսկ ցածր ջերմաստիճանների պայմաններում` չեն գոլորշանում և ձևավորում են ճահճային, տորֆաճահճային և տունդրագլեյան հողեր:

Բուսական աշխարհ

Սառը, անբարենպաստ կլիմայի պատճառով տունդրայում անտառներ բոլորովին չկան: Անտառների համար հատկապես կործանարար են Արկտիկայից փչող ուժեղ ու սառը փոթորկալից քամիները:

Տունդրայում տարածված են այն բույսերը, որոնք չունեն խորը գնացող արմատներ, ինչպիսիք են մամուռներն ու քարաքոսերը:

Բուն կամ միջին տունդրայում աճում են նաև բևեռային կակաչ, բևեռային բոշխ, թթուհատին, մռամոշին և այլ հատապտուղներ, իսկ տունդրայի հարավային մասում, որտեղ գործունյա շոերտը ավելի հզոր է, աճում են թփուտային գաճաճ ծառեր` գաճաճ կաղնի, բևեռային ուռենի, հապալասենի, կեչի և այլն:

Կենդանական աշխարհ

Տունդրայի բոնորոշ կենդանիներից են կրծողները, հյուսիսային եղջերուն, բևեռային նապաստակը, աղվեսը, բուն, արջը, գայլը, կաքավը և այլն:

Ամռանը այստեղ իրենց «հանգիստն» են անցկացնում բազմաթիվ թռչուններ (կերն առատ է, եղանակը` զով), որոնք մերձափնյա ժայռոտ կղզիներում ստեղծում են «թռչնաշուկաներ»:

Յուրացում

Տունդրան յուրացնելը դժվար է ոչ միայն դաժան կլիմայի, այլև հավերժական սառցույթի պատճառով:

Այս գոտում հիմնականում զբաղվում են եղջերվապահությամբ և ձկնորսությամբ:

Օգտակար հանածոներ

Տունդրայում հայտնաբերված են ածխի, երկաթի, նիկելի, պղնձի, գազի և այլն օգտակար հանածոների հսկայական պաշարներ: