«Կոչական»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: lv:Vokatīvs
ավելացվեց Կատեգորիա:Խոսքի մասեր, հեռացվել է {{Կատեգորիա չկա}} ՀոթՔաթ գործիքով
Տող 25. Տող 25.
* ''Վա՛յ, Հասմի՛կ ջան'', քիչ էր մնում չճանաչեի։
* ''Վա՛յ, Հասմի՛կ ջան'', քիչ էր մնում չճանաչեի։



{{կչ}}

[[Կատեգորիա:Խոսքի մասեր]]


[[be-x-old:Клічны склон]]
[[be-x-old:Клічны склон]]

11:28, 19 հունվարի 2013-ի տարբերակ

Նախադասության մեջ կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը։ Կոչականը կարող է լինել բառ կամ անվանական բառակապակցություն։ Կոչական գերադաս անդամը ուղղական հոլովով գոյական է կամ գոյականաբար գործածված բառ։

Օրինակներ

  • Շնորհավորում եմ, սիրելի՛ս, ծննդյանդ տարեդարձի առթիվ։
  • Հիշում եմ դեմքը քո ծեր, մա՛յր իմ անուշ ու անգին։

Դիրքը նախադասության մեջ

Կոչականը նախադասության մեջ կարող է լինել առաջադաս, միջադաս և ետադաս։ Առաջադաս և ետադաս կոչականը տրոհվում է ստորակետով մեկ կողմից։ Կոչականի միջադաս շարադասության դեպքում ստորակետով տրոհվում են 2 կողմերից։

  • Երեխանե՛ր, հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է։
  • Հայտերը լրացնելու օրը, երեխանե՛ր, փետրվարի 23-ն է։
  • Հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է, երեխանե՛ր։

Որոշիչ լրացումով

Եթե կոչականն ունի որոշիչ լրացում, շեշտը դրվում է որոշիչ լրացման վրա։ Օրինակ՝

  • Սիրելի՛ երեխաներ, դիմավորե՛ք մեր հյուրին։
  • Իմ քաղցրի՛կ բալիկ, քնի՛ր։

Ձայնարկության հետ

Հաճախ կոչականի հետ կարող են գործածվել ձայնարկություններ, որոնք չեն տրոհվում կոչականից։ Օրինակ՝

  • Ա՛յ տղա, շրջվի՛ր։

Ձայնարկությունը կարող է նաև կոչականի կազմում չլինել, նրանից անջատվել ստորակետով և չվերցնել նրա շեշտը։

  • Վա՛յ, Հասմի՛կ ջան, քիչ էր մնում չճանաչեի։